Մարմնի մաշկի կատարյալ խնամք


Մեր ժամանակներում մարմնի գեղեցկությունը միայն ներդաշնակ համաչափությունները չեն, այլ, նախևառաջ, գեղեցիկ, խնամված մաշկը։ Էկոլոգիան, սթրեսերը,UV-ճառագայթումը, ոչ ռացիոնալ սնվելը բացասական են ազդում իր վիճակի վրա։ Մարմնի մաշկի գեղեցիկ և խնամված լինելու համար հարկավոր է կատարել իր ամենօրյա խնամքի համար պրոցեդուրաներ։

Մարմնի մաշկի կատարյալ խնամք ծրագիրն օգնում է լուծել մաշկի հետևյալ թերությունները․

• Չորություն, թեփուտում և անհարմարության զգացողություններ

• Մաշկի ոչ հավասար երանգ

• Նվազած տոնուս և կնճիռներ

Օգտագործման արդյունքում․

• Մաշկը խնամված է, ավելի հարթ և փափուկ

• Մաշկի երանգը ավելի հարթ է

• Մաշկը ավելի առաձգական է և էլաստիկ, իսկ մաշկի ուրվագծերը ավելի հստակ են 

Մաշկի հիմնային խնամք՝ մաքրում, թեփազերծում, փափկացում, թեթև բույրի փոխանցում։

Հակատարիքային խնամք՝ մաշկի «անհատական կարիքների» թիրախային լուծում մարմնի տարբեր հատվածներում՝ առաձգականության ուժեղացում, պայքար չափազանց կեռատինիզացիայի (կոշտացման) դեմ, պիգմենտացիայի և ծերացման այլ նշանների առաջացման կանխարգելում։

Ինչպես դեմքի տարբեր հատվածներում, մաշկը մարմնի տարբեր հատվածներում այլ մոտեցում է պահանջում խնամքին։

Լայֆհաք

Կյանքի խելահեղ ռիթմը հաճախ չի թողնում մեզ ժամանակ մեր մասին հոգ տանելու համար։ Մարմնի խնամքի թուլացնող արարողությունը տագնապից շեղվելու, ինքդ քեզ երես տալու և մաշկի գեղեցկությունը պահպանելու պարզ միջոց է։ Նախապատվությունը տվեք տաք ցնցուղին, քան եռման ջրով լոգանքին։ Լոգանքից հետո մի սրբեք մարմինը, այլ չորացրեք սրբիչով:


Ձեռքեր

Ձեռքերը միշտ տեսադաշտում են: Դրանց վիճակը նաև կարող է մատնել ձեր իրական տարիքը և կարգավիճակը: Ձեռքերի մաշկի տարբերությունները մարմնի մաշկից ոչ այնքան սկզզբունքային են, սակայն ձեռքերով մենք կատարում ենք շատ ավելի շատ գործառույթներ, քան անմիջապես ողջ մարմնով: Այդ իսկ պատճառով ձեռքերի մաշկը շատ հաճախ վնասվում է, երկար ժամանակ գտնվում է ջրում  (ամանների լվացում, լվացք), որի պատճառով տառապում է լվացող և մաքրող միջոցներից, կոպտանում է՝  արդյունքում կորցնելով իր գրավչությունը: Դրա համար էլ ձեռքերի մաշկի խնամքը, անշուշտ, պետք է լինի շատ ավելի ինտենսիվ, քան ընդհանուր առմամբ մարմնի խնամքը: Բացի այդ, արժե բոլոր տնային գործերը անել ձեռնոցներով, դա կօգնի պաշտպանել ձեռքերի մաշկը բացասական ներգործություններից:

ՀԻՄՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ՝ Satin Hands® համակարգ

Ավելին, ձեռքերը մարմնի ամենահաճախ բաց լինող հատվածն է: Դրանք ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսնիվ ներգործությանը, որը արագացնում է ֆոտոծերացումը՝ ուժեղանում է չորությունը, պակասում է առաձգականությունը, առաջանում է պիգմենտացիա:

Դեկոլտեի (լանջաբացվածքի) և ձեռքերի  համար քսուք SPF 15 TimeWise® Body™

Դեկոլտեի (լանջաբացվածքի) հատված

Մաշկը այդ գոտում հաճախ ենթարկվում է ուլտրամանուշակագույնի վնասակար ազդեցությանը և դրա վրա կարող են առաջանալ պիգմենտային հետքեր: Բացի դրանից, դեկոլտեի (լանջաբացվածքի) մաշկը բավականին բարակ է, դրա տակ բացակայում են ճարպային հյուսվածքները և ճարպային գեղձերը, որի արդյունքում այն կարող է դառնալ չոր, կորցնել առաձգականությունը և ծածկվել մանր կնճիռներով: Այդ պատճառով կնոջ տարիքը սովորաբար մատնում է հենց իր դեկոլտեի (լանջաբացվածքի) տեսքը: Ձեր տարիքը հնարավորինս երկար գաղտնի պահելու համար հարկավոր է մանրակրկտորեն հոգ տանել դեկոլտեի (լանջաբացվածքի) մաշկի մասին և կանխարգելել պիգմենտացիայի առաջացումը, չորությունը և առաձգականության կորուստը:

ՀԻՄՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ՝ Satin Body® համակարգ, օծանելիքային հավաքածո Believe + Wonder®

ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՆԱՄՔ՝ դեկոլտեի (լանջաբացվածքի) համար քսուք SPF 15 TimeWise®

Փոր և կոնքեր

Կնճիռների առաջացումը մարմնի մաշկի վրա ուղղակիորեն կապված է տարիքային փոփոխությունների հետ: Մարդկային մաշկը երիտասարդ տարիքում հարուստ է կոլագենով և էլաստինով, որոնք ինքնուրույն են արտադրվում օրգանիզմում:

Տարիքի հետ այդ նյութերի խտությունը պակասում է և պահանջվում է լրացուցիչ խթանում: Ինչպես նաև մարմնի մաշկի հակվածությունը չորությանը մեկ այլ գործոն է, որը բերում է առաձգականության պակասեցմանը: Փորի և կոնքերի մաշկի հարթ և առաձգական տեսքի համար անհրաժեշտ է ամրացնել մաշկը և պահպանել դրա խոնավացածության մակարդակը:

ՀԻՄՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ՝ Satin Body® համակարգ

ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՆԱՄՔ՝ մաշկի տոնուսը բարձրացնող մարմնի լոսյոն

Արմունկներ, ոտքեր, ծնկներ

Մաշկն այդ հատվածներում հաճախ ավելի կոպիտ տեսք ունի, քան ցանկալի է: Մաշկային ծածկույթն արմունկների և ծնկների վրա հաստանում է և կոպտանում է այն պատճառով, որ գտնվում է անընդհատ ծալվող և կրճատվող շարժումներ կատարող, բարդ կառուցվածքով հոդերի վրա: Ժամանակի հետ այն տեղում, որն ամենից շատ է ենթարկվում ներգործության, տեղի է ունենում կոպտացում և հաստացում: Եվ գործառութային առումով այն բարդ և անընդմեջ աշխատող հոդերի վրա տեղադրված, վերին մաշկային ծածկույթի նորմալ վիճակ է: Բայց գեղագիտական տեսանկյունից այդ վիճակում մաշկն ունի բավականին անդուրեկան տեսք: 

Մաշկը ոտքերի վրա, հատկապես կրունկների վրա, հաճախ նույնպես կոպտացած տեսք է ունի: Կրունկների կոպիտ մաշկը առավել հաճախ անհանգստացնում է կանանց: Դա գեղեցիկ չէ և թույլ չի տալիս հագնել բաց կոշիկներ:  

Մաշկի կոպտացումն առավել հաճախ առաջանում է անհարմար կոշիկից, երկար քայլքից կամ պարզապես ուղղաձիգ դիրքով երկար գտնվելուց: Բացի այդ, ոտնաթաթերի վրա մաշկի հաստացումը ուժեղանում է տարիքի հետ, մաշկի թարմացման գործընթացի դանդաղեցման և միաժամանակ կեռատինիզացիայի պրոցեսի ուժեղացման հետևանքով:

Մաշկն ավելի փափուկ դարձնելու համար անհրաժեշտ է այն պարբերաբար փափկացնել, թեփազատել և խոնավեցնել:  

ՀԻՄՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ՝ Satin Body® համակարգ

ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՆԱՄՔ՝ գերփափկեցնող գիշերային քսուք շատ չոր մաշկի համար