Ապրանքի
անվտանգությունը
Քրիստի Գոմեսի
հետ
Ինչպե՞ս է Mary Kay® ընկերությունը վաճառում մաշկի խնամքի ապահով միջոցներ
«Երբ գործը հասնում է արտադրանքի ապահովությանը, մենք միշտ դնում ենք ձեզ առաջին տեղում: Մենք երբեք չենք գնում կոմպրոմիսի, երբ խոսքը գնում է մեր արտադրանքի որակի և ապահովության մասին: Գիտնականների և թունաբանների իմ թիմը մասնակցում է միջոցների մշակմանը, և եթե մենք չկարողանանք համոզվել բաղադրիչի ապահովության մեջ, ապա մենք այն չենք օգտագործի»:
Արդյո՞ք գիտեք, որ...
Ընկերությունն ամեն տարի կատարում է հարյուր հազարավոր թեստեր, որպեսզի ապահովի որակի, ապահովության և արդյունավետության ամենաբարձր ստանդարտները:
Mary Kay® ստեղծու՞մ է արտադրանք զգայուն մաշկի համար:
«Այո՛: Փնտրեք Mary Kay® արտադրանքը «հարմար է զգայուն մաշկի համար» գրությամբ: Այդպիսի արտադրանքը հաստատվում է անկախ սերտիֆիկացված մաշկաբանների հետ՝ կլինիկական փորձարկումների միջոցով, որպեսզի համոզվենք, որ այդ միջոցները հարմար են զգայուն մաշկի համար»:
Mary Kay® արտադրանքը ապահո՞վ է այն մարդկանց համար, որոնք դնում են կոնտակտային ոսպնյակներ կամ այն մարդկանց, որոնք ունեն աչքերի շուրջ զգայուն մաշկ:
«Մենք երաշխավորում ենք, որ աչքերի շուրջ մաշկի համար նախատեսված բոլոր արտադրանքները չեն գրգռում աչքերը: Աչքերի շուրջ մաշկի մեր միջոցների մշակման ժամանակ մենք աշխատում ենք ակնաբույժների հետ, որպեսզի գնահատենք բաղադրիչների պիտանիությունը կոնտակտային ոսպնյակներ օգտագործողների և աչքերի շուրջ զգայուն մաշկով մարդկանց համար: Ստուգեք միջոցների պիտակի վրա «ստուգված է ակնաբույժների կողմից» գրության առկայությունը, որպեսզի համոզված լինեք, որ միջոցը համապատասխանում է ձեզ հիանալի կերպով»:
Արդյո՞ք գիտեք, որ...
Mary Kay® ընկերությունը տնկել է ավելի քան 1 միլիոն ծառ ամբողջ աշխարհով՝ մոլորակի պահպանվածության ապահովման պարտավորության շրջանակներում:
Ես հոգ եմ տանում շրջակա միջավայրի մասին: Որքանո՞վ է Mary Kay®-ը մասնակցում շրջակա միջավայրի պաշտպանությանը:
«Mary Kay® ընկերությունը ստեղծել է Pink Doing Green® համաշխարհային ծրագիրը, իսկ Ռիչարդ Ր. Ռոջերսի անվան նոր արդյունաբերահետազոտական կենտրոնը առանց թափոնների և աղբանոցների հարթակ է և ստացել է LEED® Silver սերտիֆիկատը: Բացի այդ, Դալասի կորպորատիվ գրասենյակը և Mary Kay®-ի համաշխարհային արտադրական համալիրը աշխատում են 100%-ով վերականգնվող էներգիայի աղբյուրներով»:
Ահա մի քանի ծրագիր, որոնց օգնությամբ Mary Kay® ընկերությունը կատարում է իր պարտավորությունները բիզնեսի վարման կայուն մեթոդների ստեղծման և պահպանման առումով:
Ապահովություն. Խորհուրդներ և ցուցումներ
Մի՛ օգտագործեք միևնույն վրձինը շրթունքների և աչքերի համար:
Աչքերը մանրէներից պաշտպանության կարիք ունեն, նույնիսկ՝ մեր սեփական: Առանձին վրձինների օգտագործումը կօգնի ձեզ պահպանել առողջությունն ու գեղեցկությունը:
Պարբերաբար լվացեք վրձինները
Բակտերիաները կարող են ձևավորվել վրձիների մեջ, եթե դրանք չեն մաքրվում պատշաճ ձևով: Վրձինների մարքումը կարևոր է ճիշտ հիգիենայի համար:
Մի փոխանցեք որևէ մեկին ձեր վրձինները, սպունգերը, թարթիչների համար ստվերաներկերը կամ ապլիկատորները:
Օգտագործեք թարմ միջոցներ և միանգամյա օգտագործման ապլիկատորներ մաշկի խնամքի կամ շպարի վարպետության դասի ընթացքում, մի օգտագործեք ապլիկատորները կրկին: Եթե որևէ մեկին պետք է ավելի շատ տվյալ միջոցից, ապա հավաքեք այն չօգտագործված ապլիկատորի միջոցով: