Ամառային խոնավացում


Մաշկի նորմալ կենսագործունեության և դրա լավ արտաքին տեսքի կարևոր պայմաններից մեկը  խոնավացածության բավարար մակարդակն է: Խոնավությունը ապահովում է մաշկի բջիջների սնուցումը, պատասխանատու է վերջինիս էլաստիկության, առաձգականության, թարմ և առողջ արտաքին տեսքի համար:

Խոնավության պակասը բջիջներում դանդաղեցնում է դրանցում բոլոր հիմնական պրոցեսների ընթացքը՝ սնուցման, վերականգնման, թթվածնային ճեղքման: Անբավարար սնուցման արդյունքում տուժում են կոլլագենային մանրաթելերը, նվազում է մաշկի առաձգականությունը և էլաստիկությունը: Առաձգականության կորուստը սկզբում բերում է մանր, մակերեսային կնճիռների բարակ ցանցի առաջացմանը, որոնք արագորեն վերածվում են խորը կնճիռների:

Մաշկի ջրազրկման հետևանք կարող են դառնալ ոչ միայն դրա վաղաժամ ծերացումը և ոչ էսթետիկ արտաքին տեսքը, այլ նաև լուրջ մաշկային հիվանդությունների զարգացումը: Բացի այդ, թեփոտումը և կարմրումը, որոնք արհեստականորեն առաջ են բերում մաշկի ջրազրկում, բարձրացնում են վերջինիս վարակման ռիսկը, որը կարող է բերել բորբոքային պրոցեսների առաջացմանը:

Մաշկի ջրազրկումը լայն տարածում ունեցող խնդիր է: Ջրազրկումից տառապում է տարբեր տարիքի և տարբեր տիպի մաշկ ունեցող կանանց մինչև 90 տոկոսը: Ջրազրկումը ցանկացած տիպի մաշկի առանձնահատուկ վիճակ է, որն առաջանում է խոնավության պակասի դեպքում, այնպես որ ջրազրկված կարող է լինել ինչպես չոր, այնպես էլ յուղոտ մաշկը:

 

Ամռան շրջանը առանձնահատուկ ժամանակ է: Հենց այս շրջանում է մաշկը առավել արագ չորանում՝ ենթարկվելով  շոգի և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը:

Ջրազրկման պատճառները. Ամառային բացասական արատաքին գործոններ летние

Օդի բարձր ջերմաստիճան

Քամի և փոշի

Շրջակա միջավայրի աղտոտւմ

Ուլտրամանուշակագույն ճառագայթներ

Այս բոլոր գործոնները նպաստում են մաշկի ջրազրկմանը: Այդ պատճառով ամառային ամիսներին ջրազրկման դեմ պայքարը շատ կարևոր խնդիր է դառնում:

Լուծում Mary Kay®-ից

«Ամառային խոնավացում» ծրագիրը լուծում է հետևյալ խնդիրները.

• Չորություն

• Թեփոտում

• Ձգվածություն

• Մանր կնճիռներ

Օգտագործման արդյունքում.

• Մաշկը խոնավացած է

• Առողջ փայլ

• Հարմարվետության զգացողություններ

• Ավելի քիչ միմիկական կնճիռներ


ՔԱՅԼ 1 Դիմակ

TIMEWISE® ԽՈՆԱՎԱՑՆՈՂ, ԹԱՐՄԱՑՆՈՂ ԳԵԼԱՅԻՆ ԴԻՄԱԿ

Ազդեցությունը. հիալուրոնատ նատրիումով դիմակը* ինտենսիվորեն խոնավացնում, պահպանում է խոնավության բալանսը՝ ազատելով մաշկը սթրեսից և հարթեցնելով կնճիռները:

Արդյունքը. մաշկը ավելի թարմ, հարթ, առաձգական և էլաստիկ տեսք է ստանում, իսկ ծակոտիները ավելի քիչ նկատելի են:

ԿԱՄ

BOTANICAL EFFECTS® ԴԻՄԱԿ ՆՈՐՄԱԼ ԵՎ ՉՈՐ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Ազդեցությունը. վուշի սերմերի մզվածքով և ծովային ջրիմուռներով դիմակը խոնավացնում, թարմացնում է մաշկը և վերադարձնում դրա բնական փայլը և թարմությունը:

Ազդեցությունը. մաշկը ավելի հարթ և թարմ տեսք ունի, իսկ մաշկի վրայի զգացողությունները դառնում են առավել հարմարավետ:

ՔԱՅԼ 2 Տոնիկ

TIMEWISE® ԽՈՆԱՎԱՑՆՈՂ, ԹԱՐՄԱՑՆՈՂ ՏՈՆԻԿ

Ազդեցությունը. վերականգնում է պաշտպանական պատնեշը, խոնավացնում և սառնության զգացողություն է հաղորդում շնորհիվ իր բաղադրության մեջ առկա հիալուրոնատ նատրիումի*:

Արդյունքը. մաշկը ավելի խոնավացած է, հարթ է և փայլող, իսկ ծակոտիները պակաս նկատելի են:

ՔԱՅԼ 3 Հավելյալ խոնավացնող քսուք**

ԻՆՏԵՍԻՎՈՐԵՆ ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ՔՍՈՒՔ ՉՈՐ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Ազդեցությունը. ծովային ջրիմուռներով և սպիտակ լիմնանտեսի յուղի խիտ քսուքը խոնավացնում և նորմալիզացնում է մաշկի մեջ լիպիդների կառուցվածքը՝ կանխարգելելով խոնավության գոլորշիացումը:

Ազդեցությունը. մաշկը ավելի հարթ է և թավշանման: Հարմարավետության զգացողությունը պահպանվում է ողջ օրվա ընթացքում:

ԿԱՄ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ, ԽՈՆԱՎԱՑՆՈՂ, ՍՆՈՒՑՈՂ ՔՍՈՒՔ ՆՈՐՄԱԼ ԵՎ ՉՈՐ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Ազդեցությունը. ֆոսֆոլիպիդներով և վիտամիներով թեթև քսուքը ուժեղացնում է մաշկի խոնավությունը պահելու բնական ունակությունը: Հիանալի միջոց է վզի մաշկի խնամքի համար:

Արդյունքը. մաշկը խոնավացած է զգացվում և ավելի հարթ տեսք ունի:

ԿԱՄ

ԱՆՅՈՒՂ, ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ԳԵԼ ՆՈՐՄԱԼ և ՅՈՒՂՈՏ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

Ազդեցությունը. վիտամիներով և ծովային ջրիմուռների մզվածքով թեթևաքաշ գելը վերականգնում է խոնավացածության մակարդակը և պարգևում է թարմության զգացողություն:

Արդյունքը. մաշկը ավելի հարթ և թավշանման տեսք է ստանում: Հարմարավետության զգացողությունը պահպանվում է ողջ օրվա ընթացքում:

Լայֆհաք

Օգտագործեք թարմացնող դեմքի սփրեյը օրվա ընթացքում: Այն ոչ միայն կթարմացնի մաշկը, այլ նաև կպարգևի դրան անհրաժեշտ խոնավացում ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում:


* Հիալուրոնային թթվի ցածրամոլեկուլային տեսակը, որն ունակ է ավելի խորը ներթափանցել մաշկի մեջ:

**Քսել մաշկի խնամքի ամենօրյա համակարգի խոնավացնող քսուքից հետո: