Մենք ստուգում ենք։ Յուրաքանչյուր բաղադրիչի մանրակրկիտ ստուգում է անցկացվում։ Եթե բաղադրիչի անվտանգությունը չհաստատվի, ապա մենք այն չենք օգտագործի։
Մենք թեստավորում ենք։ Mary Kay-ի արտադրանքի անվտանգության, որակի և արդյունավետության բարձրագույն չափանիշները երաշխավորելու համար մենք ներդնում ենք միլիոնավոր դոլարներ և ամեն տարի անցկացնում հարյուր հազարավոր թեստեր՝ ներառյալ անկախ մաշկաբանների, ակնաբույժերի և այլ բժշկական փորձագետների հետ կլինիկական հետազոտությունները։
Մենք հետազոտում ենք։ Մենք ակտիվորեն ուսումնասիրում և վերահսկում ենք այն հարցերը, որոնք կապված ենք արտադրանքի անվտանգության հետ և որոշումներ ենք կայացնում փաստերի հիման վրա։
Մենք բացառում ենք։ Մենք չենք օգտագործում ամբողջ աշխարհում արգելված ավելի քան 1300 բաղադրիչ, որպեսզի համապատասխանենք արտադրանքի անվտանգության մեր բարձր չափանիշներին։
Արտադրանքի անվտանգությունը մեր ամենագլխավոր արժեքն է։
Mary Kay-ն իր ապրանքների կամ էլ բաղադրիչների փորձարկումը չի անում կենդանիների վրա։ Այնուամենայնիվ, որոշ երկրներ պահանջում են նմանատիպ փորձարկումներ մինչև ապրանքը սեփական շուկա թողնելը։ Mary Kay-ը ձգտում է կենդանիների վրա փորձարկումների մերժման և ակտիվորեն հանդես է գալիս այլընտրանքային մեթոդների կիրառման օգտին, որոնք թույլ են տալիս հաստատել մեր բաղադրիչների և միջոցների անվտանգությունը։
30 տարվա ընթացքում մենք հանդիսանում ենք արտադրանքի անվտանգության փորձարկումների այլընտրանքային մեթոդների մշակման համաշխարհային առաջատար և կանգ չենք առնում, քանի դեռ չենք համոզել բոլոր կառավարություններին, որ նման այլընտրանքային մեթոդները լավագույն միջոցն են արտադրանքի անվտանգության ապահովման համար։ Նման քաղաքականության աջակցման համար մենք համագործակցում ենք կոսմետիկ միջոցների անվտանգությամբ զբաղվող պետական վերահսկող և կարգավորող մարմինների, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և առաջատար հետազոտական լաբորատորիաների հետ, որոնք առաջարկում են արտադրանքը փորձարկելու այլընտրանքային մեթոդներ։
Հավատարմություն նորարարությանը
• Բարձր տեխնոլոգիաների առաջատար դերը բարձրացնելու համար Mary Kay-ը ներդրել է ավելի քան 100 միլիոն դոլար և մի քանի տարի նոր, ժամանակակից արտադրական գիտահետազոտական կենտրոնի համար, որը բացվելու է 2018-ի աշնանը։
• Մեր հետազոտական խմբի մեջ են ամբողջ աշխարհից առաջատար գիտնականներ, որոնք գիտությունում ունեն դոկտորի աստիճան և այլ գիտական աստիճաններ մի քանի ոլորտներում՝ մաշկի կենսաբանություն, բջջային կենսաբանություն, քիմիա, կենսաքիմիա և այլն։
• Մեր նորարարական մշակույթը խթանում է ստեղծել մի արտադրանք, որը չկա և ոչ մեկի մոտ։ Mary Kay-ն ունի ավելի քան 1400 պատենտ, որն ընդգրկում է ամեն ինչ՝ բաղադրիչներից մինչև մատակարարման համակարգ և փաթեթավորում։
• Մենք մշտապես ուսումնասիրում ենք թեստավորման նոր մեթոդներ, որոնք կարող են հաստատել բաղադրիչների ազդեցությունը մաշկի վրա։ Հետևաբար, մեր արտադրանքն առավելություններ ունի, որոնք կարող եք դուք տեսնել։
• Mary Kay-ը երկար ժամանակ աջակցում է գիտական հանրույթի հետազոտություններին, այդ թվում՝ ավելի քան 20 տարի գրանտներ է հատկացնում Տեխասի համալսարանի Հարավ-արևմտյան բժշկական կենտրոնին։
• Որպես հավելում մաշկաբանների և գիտական մասնագետների հետ ռազմավարական համագործակցությանը, փոխգործակցությունը գեղեցկության ինդուստրիայի սահմաններից դուրս խթանում է նորարարությանը, օրինակ՝ մեր արտոնագրված բացահայտումն այն մասին, որ սպիտակ լոբու քաղվածքը մաշկը պայծառացնելու հատկությունով է օժտված։
•Մենք ներդնում ենք նորարարություններ արտադրանքի ձևի, տեքստուրայի ստեղծման ժամանակ, որպեսզի արտադրանքն օգտագործելու ձեր առաջին փորձը ձեր մեջ արթնացնի այն նորից ու նորից օգտագործելու ցանկություն։ Մենք ցանկանում ենք, որ դուք կարողանաք ասել՝ «Ես սիրում եմ Mary Kay-ը»։
Mary Kay ընկերությունը հովանավորել է 2018թ. անցկացված Ամենամյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված մաշկաբանության հետազոտություններին
2018 թվականի մայիսին Mary Kay ընկերությունը հովանավորել է մաշկաբանության հետազոտություններին նվիրված Ամենամյա միջազգային գիտաժողովը, որտեղ առաջատար մասնագետները մտքեր էին փոխանակում մաշկի առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության մասին։
Յուրաքանչյուր 5 տարին մեկ կազմակերպվող գիտաժողովը միավորում է ամբողջ աշխարհում մաշկի շերտի կենսաբանական հետազոտությունների ոլորտի լավագույն գիտական կենտրոններին։ Գիտաժողովը կազմակերպում են եվրոպական (European Society for Dermatological Research), ասիական (The Japanese Society for Investigative Dermatology), հյուսիսամերիկյան (Society of Investigative Dermatology) մաշկի առողջության ուսումնասիրությամբ զբաղվող առաջատար գիտահետազոտական ընկերություններ։
Արտադրանք, որին կարելի է վստահել
Մենք ցանկանում ենք, որ հաճախորդները գոհ լինեն
Մենք համոզված ենք, որ հաճախորդների բավարարվածությունը չպետք է լինի մեկանգամյա, դա երկարաժամկետ խնդիր է։ Mary Kay-ը փորձում է արտադրանքի անվտանգության և որակի մասին տալ հասկանալի, վստահելի և հստակ տեղեկատվություն, որպեսզի հաճախորդները վստահ լինեն իրենց արած ընտրությունում։ Այդ իսկ պատճառով Mary Kay-ի արտադրանքի վաճառքի գլխավոր սկզբունքն ապրանքի հետվերադարձն է, եթե գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուներից ապրանքի գնումից հետո այն չի համապատասխանել հաճախորդին։