Mary Kay® արտադրանքը
հիմնված է մարմնի մաշկի
խնամքի նորարարական
տեխնոլոգիաների վրա
Գիտությունը գեղեցկության պահապան
Mary Kay® ընկերության գիտական հետազոտություններն ու մշակումներն ղեկավարում է Լյուսի Գիլդեան՝ գիտական հետազոտությունների գծով կառավարիչը:
Նա գլխավորում է արտադրանքների նորարարական մշակումները, ավելացնում է պատենտների քանակը՝ ապահովելով Mary Kay® ընկերության առաջատար նորարարներից մեկի կարգավիճակը կոսմետիկ արդյունաբերության մեջ:
Առողջապահության, բերանի խոռոչի հիգիենայի, մաշկի խնամքի համար տեխնոլոգիաների մշակման ոլորտներում ունեցած ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձի, կենսաբանության մեջ բակալավրի աստիճանի և բջջային ու մոլեկուլյար կենսաբանության, իմունոլոգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների բնագավառում ունեցած դոկտորի աստիճանի շնորհիվ, Լյուսի Գիլդեան իր զգալի ներդրումն է կատարում սպառողների՝ բարձրորակ արտադրանքի կարիքները բավարարելու մեջ: Կարդացե՛ք Լյուսի Գիլդեայի փորձագիտական հոդվածները մեր կայքում և «Պատկեր» գրքույկում:
Հակվածությունը դեպի լավագույնը
Դուք արժանի՛ եք լավագույնին: Ամեն տարի Mary Kay® ընկերությունը կատարում է ավելի քան կես միլիոն թեստեր և ծախսում է միլիոնավոր դոլարներ հետազոտությունների վրա, որպեսզի համոզված լինի, որ Mary Kay® արտադրանքը համապատասխանում է որակի, ապահովության և արդյունավետության բարձրագույն ստանդարտներին: Ներկայումս Mary Kay® ընկերությունը հանդիսանում է մաշկի խնամքի և դեկորատիվ կոսմետիկայի ոլորտում արտադրանքի, առաջատար տեխնոլոգիաների և փաթեթավորման դիզայնի մոտ 1 300 պատենտների հեղինակ:
Մաշկի խնամքի ձեր խորհրդատուն
Ձեր գեղեցկության խորհրդատու Mary Kay®-ը ձեր կողքին է, որպեսզի օգնի ընտրել մաշկի խնամքի ճիշտ միջոցներ՝ ձեր մաշկի անհատական կարիքներին համապատասխան: Նա միշտ կարող է ձեզ աջակցել, անվճար խորհուրդներ տալ խնամքի վերաբերյալ այն ժամանակ, երբ ձեզ դա հարմար է: Եթե ձեր մաշկի կարիքները փոխվել են, մի՛ անհանգստացեք, ձեր Խորհրդատուն կօգնի ընտրել խնամքի նոր միջոցներ: Դուք ոչ թե պարզապես ձեռք եք բերում մաշկի խնամքի արտադրանք, այլ ստանում եք մաշկի խնամքի համար անհատական Խորհրդատու:
Կապ հաստատե՛ք ձեր գեղեցկության խորհրդատուի հետ այսօր:
Ամեն ինչից սկսվեց մաշկի խնամքից
Ամեն ինչ սկսվեց մի կնոջից՝ անկրկնելի Մերի Քեյ Էշից: Նա կրքոտ կերպով հավատում էր մաշկի խնամքի ուժին և դրա՝ կնոջ մաշկը կերպարանափոխելու և նրան վստահություն հաղորդելու, ունակությանը, նա ծախսեց իր խնայողությունների ամեն դոլարը այս ընկերության ստեղծման վրա: Եվ նա բարձրացրեց պահանջների նշաձողը շատ ու շատ բարձր: Այսօր էլ Mary Kay® ընկերությունը նույնպես ոգեշնչված է նորարարական, իրական արդյունքներ տվող արտադրանքներով, որոնց դուք սպասում եք, և որոնց դուք արժանի եք: Mary Kay® ընկերությունը մնում է հավատարիմ որակին և ապահովությանը, նորագույն բաղադրիչներին և նորարարական բանաձևերին. ձեր մաշկի գեղեցկությունը հանդիսանում է մեր ընկերության իսկական կիրքը:
Պատրաստ ե՞ք գտնել մաշկի խնամքի սիրված միջոցները:
Կիսվի՛ր մաշկի խնամքի մասին քո պատմություններով սոցիալական ցանցերում:
Տեղադրեք ձեր մաշկի կերպարանփոխման, ինքնավստահության ձեռքբերման և ձեր գեղեցկության խորհրդատուի հետ ունեցած անհավանական հարաբերությունների մասին հրապարակումները: Կիսվեք ձեր պատմություններով և լուսանկարով #marykay_խնամք հաշթեգով: