Ցերեկային քսուք TimeWise 5X®️ նորմալ և չոր մաշկի համար

30գ

14,900 դր

Սահմանափակ հավաքածու

Նորմալ և չոր մաշկի համար

Այս քսուքը ծառայում է որպես հակաօքսիդանտ*՝ օգնելով հանգստացնել և պաշտպանել մաշկը շրջակա միջավայրի ագրեսիվ նյութերից: Մեքսիկական կակտուսի էքստրակտը պաշտպանում է բնական հիդրո-լիպիդային թիկնոցը*, որը թույլ է տալիս պահպանել խոնավությունը մաշկի վերին շերտերում: Այս պատնեշի վնասը, օրինակ՝ շրջակա միջավայրի ազդեցությունից, կարող է հանգեցնել չոր, թոշնած մաշկի և նույնիսկ ավելորդ յուղի արտադրությանը՝ ինչը միտված է լրացնել խոնավության պակասը: Ամեն առավոտ քսուք օգտագործելը կօգնի ամրապնդել պաշտպանիչ պատնեշը և պահպանել մաշկի բնական խոնավության մակարդակը՝ այն դարձնելով ավելի հարթ և պայծառ:

  • Նվազեցնում է կնճիռների ի հայտ գալը
  • Բարելավում է մաշկի երանգը
  • Աջակցում է խոնավության բնական հավասարակշռությանը՝ մեքսիկական կակտուսի էքստրակտի շնորհիվ*
  • Պարունակում է TimeWise® 5X Multi-Path Antioxidant Technology™ համալիր

Հիմնական բաղադրիչները

Յուրաքանչյուր TimeWise® 5X բուժում պարունակում է բացառիկ Multi-Path Antioxidant Technology™ համալիր, որն ապահովում է մաշկի պաշտպանությունը հակաօքսիդանտ և հակատարիքային հինգ հատկություններով: Այս համալիրը, որը հիմնված է լայնածավալ հետազոտությունների վրա, ներառում է մալաքիտի էքստրակտ՝ պարուրված ռեսվերատրոլ և հակատարիքային պեպտիդներ: Այն այնքան հզոր է, որ գործում է միանգամից մի քանի ուղղություններով և մաշկին հաղորդում ավելի երիտասարդ տեսք։

Մալաքիտի էքստրակտ

  • Ուսումնասիրությունները հաստատում են, որ մալաքիտի էքստրակտի ավելացումը բարձրացնում է արտադրանքի հակաօքսիդանտ ազդեցությունը ավելի քան 100%-ով:*
  • Մալաքիտի էքստրակտը գործում է մաշկի հիմնական բնական հակաօքսիդանտ համակարգերից մեկի՝ գլուտատիոնի վրա վրա**: Գլուտատիոնը ոչ միայն օգնում է ազատ ռադիկալների «վերացմանը», այլ նաև ինքն իրեն վերարտադրում է՝ շարունակելով դրական ազդեցություն ունենալ մաշկի վրա: Մալաքիտի էքստրակտը գործում է որպես գլուտատիոնի ակտիվացուցիչ՝ ապահովելով մաշկի ուժեղացված պաշտպանությունն ազատ ռադիկալներից:

Կապսուլավորված ռեսվերատրոլ

  • Մալաքիտի էքստրակտի հետ սիներգիայի մեջ լինելով՝ այն ապահովում է հզոր պաշտպանություն ազատ ռադիկալներից։ Մալաքիտի էքստրակտը ուժեղացնում է գլուտատիոնի գործողությունը **, իսկ ռեսվերատրոլը խթանում է դրա արտադրությունը **: Շնորհիվ իր բարդ ներգործության՝ մաշկի հակաօքսիդանտ համակարգը գործում է ավելի արդյունավետ և արագ։
  • Ռեսվերատրոլը նաև գործում է մաշկի այլ հակաօքսիդանտների հետ համատեղ՝ օգնելով կանխել լիպիդների քայքայումը** և բնական խոնավեցնող գործոնը,այսինքն՝ եղջերաթաղանթի տարրերը, որոնք օգնում են մաշկին ճիշտ գործել: Ռեսվերատրոլն արգելակում է մելանին սինթեզող ֆերմենտների** ակտիվությունը, ինչը կարող է հանգեցնել մաշկի անհավասար երանգի: Այն նաև արգելակում է կոլագենը քայքայող ֆերմենտները**՝ օգնելով տեսանելիորեն նվազեցնել բարակ գծերն ու կնճիռները:

Հակատարիքային պեպտիդներ (օլիգոպեպտիդ 1)

  • Այս պեպտիդը կազմված է չորս ամինաթթուներից, որոնք միացված են միմյանց և օգնում են բարելավել մաշկի ընդհանուր առողջությունը**:
  • Հայտնի է նաև կոլագենի և էլաստինի** արտադրությունը խթանելու ունակությամբ, որոնք մաշկը ամուր են պահում:
  • Օլիգոպեպտիդ 1-ը տետրապեպտիդ է, որը կրկնօրինակում է մաշկի աճին օժանդակող գործոնները: Աճի գործոնները խթանում են կոլագենի և այլ սպիտակուցների արտադրությունը, որոնք հանդիսնում են մաշկի կառուցվածքի հիմնական բաղադրիչները: Նրանց թիվը նվազում է տարիքի հետ կամ շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցության տակ, իսկ դա հանգեցնում է կնճիռների առաջացման։

Մեքսիկական կակտուսի էքստրակտ

Վերականգնում է բնական ջրի հավասարակշռությունը *:

*In vitro թեստավորման արդյունքներ