Պղպջակային մաքրող դիմակ Mary Kay®
25գ x 8
11,500 դր
Մաշկի հետ շփվելուց հետո դիմակն ակնթարթորեն ակտիվանում է մի փոքր խշշոցով և առաջացնելով միկրոփուչիկներ: Ստացված փրփուրը հեռացնում է մաշկի ճարպը, կեղտը և մաշկի այլ թերությունները՝ մանրակրկիտ մաքրելով այն։
- Նրբորեն մաքրում է մաշկը, հեռացնում կեղտերն ու ճարպը։
- Մաքրում է մաշկի մահացած բջիջները և մաշկը դարձնում ավելի հարթ։
- Հեռացնում է մանր փոշին և դիմահարդարման մնացորդները՝ րոպեների ընթացքում մաշկը թողնելով զարմանալիորեն մաքուր։
Հիմնական բաղադրիչներ
- Ակտիվացված փայտածուխը (կոկոսից) նրբորեն մաքրում է մաշկը, հեռացնում կեղտերն ու ճարպը և այն դարձնում զարմանալիորեն մաքուր։
- Գլիցերինը կանխում է մաշկի չափից ավելի չորացումը մաքրման ժամանակ:
Օգտագործման եղանակը
Օգտագործեք դիմակը շաբաթական 2-3 անգամ մաքրման փուլից հետո։ Թողնեք այն դեմքին 15-20 րոպե, ապա զգուշորեն հեռացրեք և լվացեք տաք ջրով։
Խուսափեք աչքերի շուրջ հատվածից։ Մի օգտագործեք դիմակը զգայուն կամ գրգռված մաշկի դեպքում։ Դադարեցրեք օգտագործումը, եթե առաջանա ցան կամ գրգռվածություն:
Հուշում. նրբորեն մերսեք դիմակը՝ արագ փրփրելու և ազդեցությունն ավելի հաճելի և օգտակար դարձնելու համար:
Հատկանիշներ
• Փորձարկված է մաշկաբանների կողմից։
• Փորձարկված է մաշկի դյուրագրգռության և ալերգիկ ռեակցիաների համար։