Պարֆումերային ջուր Je Suis Shero
37մլ
20,550 դր
Բույրը համատեղում է արտաքին փափկությունն ու ներքին ուժը՝ իսկական կանացի էներգիան: Կյանքը ծաղկում է շուրջդ այնպես, ասես տասնյակ հազարավոր վարդի թերթիկներ պարուրում են քեզ իրենց բուրմունքով: Je Suis Shero-ը նման է անտեսանելի շղարշի` զուսպ, բայց և բարդ:
Մեզնից յուրաքանչյուրը հերոս է
Կանանց ուժը բնավորության գծերի բազմաշերտության և անսպասելի համադրության մեջ է: Ուժը, տոկունությունը, նպատակասլացությունը, սկզբունքներին հավատարիմ մնալն ու խոհեմությունը ձեռք ձեռքի են տալիս քնքշության, հոգատարության, ըմբռնման և սրտի ջերմության հետ:
Կանայք դադարել են թաքնվել և կյանքն իրենց ձեռքն են վերցրել։ Մենք հերոսանում ենք կյանքի փոքր նվաճումներում՝ պայքարում մեր հայացքների համար, երեխաներ ունենում, ինքնազարգանում և տարեցտարի դառնում մեր լավագույն տարբերակը, հաջողությամբ համատեղում ենք աշխատանքը և ընտանիքը, օգնում ենք ուրիշներին, բացում ենք կյանքի նոր հորիզոններ՝ չկերցնելով հավատքը մարդկանց հանդեպ և բարությունը:Հավատարիմ ենք մնում ինքներս մեզ։
Ձեր առջև բուրմունք է՝ փոխաբերություն, որի անվան մեջ կոդավորված է հաղորդագրություն իր տիրոջ համար՝ Shero = Նա հերոս է (անգլերենից՝ She is a hero):
«Ես եմ այդ հերոսուհին»․ սա բարձրահունչ արտահայտություն է՝ պարուրված բուլղարական ծաղկած վարդերի, հասմիկի, խոլորձի, հաղարջի և վանիլի ուրախ նոտաների նուրբ և թանկարժեք ձայնով:
Դու քո կյանքի ստեղծողն ես՝ վարդի պես հոյակապ։
Հիմնական բաղադրիչները
Հիասքանչ այգի՝ շքեղ բուլղարական վարդերով, հասմիկով, խոլորձներով և ֆրեզիաներով:
Բաղադրությունը՝ ծաղկային-մրգային
Վերին նոտաներ․ սև հաղարջ, ֆրեզիա, մանուշակ: Սև հաղարջի վառ բույրը հուզում է միտքը և լցնում կենսունակությամբ։
Միջին նոտաներ․ հասմիկ, վարդ, շանհայի սպիտակ խոլորձ: Նրբաճաշակ և բուրավետ վարդը լրացվում է խոլորձների էլեգանտ բույրով` լինելով ռոմանտիկայի և էլեգանտության խորհրդանիշ:
Ներքևի նոտաներ․ ճանդան, վանիլ, մուշկ: Ջերմ մուշկը՝ զուգորդված վարդի թերթիկների նուրբ բույրով, ընդգծում է հետհամը։