Պարֆումերային ջուր Glow
45մլ
22,500 դր
Փայլեք աստղերից էլ վառ
Բուրմունք, որով դուք կլինեք կյանքի այս տոնակատարության հերոսը: Մաքուր ծաղկային-մրգային բուրմունք, որը շքեղություն և բազմակողմանիություն է կհաղորդի ձեր կյանքին:
Օծանելիքի ոգեշնչում․ շողշողացող գիշեր, երբ Դուք զգում եք ինքներդ Ձեզ և շքեղ տեսք ունեք: Իսկ տեսքը ամբողջացնելու համար պարզապես կրեք Glow բուրմունք: Թանկ, հիշարժան և ուրախ: Կյանքը երբեք կանգ չի առնում, և դուք պետք է այն տոնեք ամեն օր։
Դուք ինքներդ եք ստեղծում վառ կյանք՝ լի տպավորություններով և հույզերով: Glow-ի բույրով Դուք և Ձեր շրջապատի մարդիկ ավելի հաճախ կժպտաք։
Վառ կյանքի, ծանոթությունների և տոնակատարությունների բույրը այն մարդկանց համար, ովքեր արդեն ճաշակել են ոճը և որակյալ կենսակերպը:
Բաղադրիչների հնչեղությունը նրբագեղ է, բազմակողմանի և հիշվող:
Սկզբում Դուք զգում եք թարմացնող բուրմունք, որը լրացվում է հատապտուղների նոտաներով: Այն ճառագում է ուրախության հրաշալի մթնոլորտ։ Հովտաշուշանն այնուհետև նրբագեղորեն դուրս է գալիս՝ խորություն և մելամաղձություն հաղորդելով բուրմունքին: Եվ վերջապես, ամեն ինչ ավարտվում է նուրբ փայտային բուրմունքով, որը տալիս է ջերմության փափուկ և երկարատև զգացում: Նույնիսկ ամենաքմահաճ գուրմանները կհմայվեն Ձեր բույրով։
Հիմնական բաղադրիչները․
Բաղադրությունը՝ ծաղկային-մրգային
Վերին նոտաներ՝ ցիտրուս, հատապտուղներ
Վերին նոտաներ․ բացահայտում են թարմացնող և էլեգանտ, քաղցր և թթու հատապտուղների համը` համակցված մրգերի հետ:
Միջին նոտաներ․ հովտաշուշան, վարդ: Հովտաշուշանի թարմ բույրը միախառնվում է Cai Wang վարդի նուրբ և ռոմանտիկ բույրի հետ:
Ներքևի նոտաներ․ պաչուլի, վանիլ։ Շքեղ, նրբագեղությամբ լի պաչուլին և վանիլը միավորվում են ներքևի տաք նոտայի մեջ:
LIVING FLOWER™ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
Օծանելիքի արտադրության մեջ օգտագործվում է Living Flower ™ հատուկ տեխնոլոգիա («Living Flowers»)
Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բուրմունք վերցնել դեռ չհավաքված ծաղիկներից և բույսերից՝ նրանց ծաղկման լավագույն շրջանում: Այդ նպատակով դրանք տեղադրվում են ապակե գլխարկի տակ, իսկ բուրմունքը «դուրս է հանում» հատուկ խողովակի միջոցով։