Շիճուկ-խտանյութ մաշկը վերականգնելու համար IntelliDerm Solutions™ PHA + AHA
15մլ
15,700 դր
Մաշկն անընդհատ թարմանալու բնական հատկություն ունի, սակայն տարիքի հետ այս գործընթացը դանդաղում է, և մաշկի մեռած բջիջները կարող են կուտակվել մաշկի մակերևույթի վրա, ինչի հետևանքով առաջանում է խամրած և անհավասար երանգ, ինչպես նաև մաշկի կոշտություն: Այսպիսով, շերտազատումը կարևոր է «հին» բջիջները հեռացնելու և մաշկը հարթ և փափուկ, ինչպես նաև թարմ ու փայլուն դարձնելու համար: Կարևոր է րագացնել մաշկի մակերեսային նորացումը և մեղմորեն հեռացնել մաշկի մահացած բջիջները հիդրօքսի թթուներով՝ ապահովելով անվտանգ շերտազատում:
• Հիդրօքսի թթուների կրկնակի ուժն ապահովում է մաշկի արագացված թարմացում՝ այն դարձնելով ավելի հարթ և պայծառ:
• Հարթեցնում է մաշկի միկրոռելիեֆը միջինում 23%-ով՝ շիճուկն օգտագործելուց անմիջապես հետո*:
Հիմնական բաղադրիչները
Պոլիհիդրօքսի թթու (PHA) (գլյուկոնոլակտոն) - 5.0%
Երկրորդ սերնդի հիդրոքսի թթուն ունի ավելի մեծ մոլեկուլային չափ, քան ալֆա հիդրօքսի թթուն, ինչը նշանակում է, որ այն աշխատում է միայն մաշկի մակերեսի վրա՝ ապահովելով նուրբ, բայց արդյունավետ շերտավորում:
• Պոլիհիդրօքսի թթվի տոկոսայնությունն ընտրվել է հատուկ, որպեսզի այն մնա մաշկի վրա՝ առանց ողողման։ Սա նպաստում է մաշկի նորացմանը՝ բարելավելով նրա հյուսվածքն ու տեսքը։
Ալֆա հիդրոքսի թթու (AHA) (գլիկոլաթթու) 3.9%
Պոլիհիդրօքսի թթվի համեմատությամբ շատ ավելի փոքր մոլեկուլային չափսերով ալֆա հիդրօքսի թթուն (AHA) հեշտությամբ թափանցում է մաշկի վերին շերտերը՝ նպաստելով ավելի խորը շերտազատմանը:
• Ալֆա հիդրօքսի թթուն օգնում է արագացնել մաշկի նորացումը և շերտազատումը` կոտրելով մաշկի մահացած բջիջների միջև կապերը վերին շերտի մի քանի մակարդակներում:
• Ալֆա հիդրօքսի թթվի տոկոսայնությունը հատուկ ընտրված է, որպեսզի այն մնա մաշկի վրա՝ առանց ողողելու։ Այն օգնում է բարելավել մաշկի հյուսվածքը՝ այն դարձնելով հարթ և փայլուն:
Գլիցերին
Բնական, բույսերից ստացված միացությունը կատարյալ լրացում է երկու շերտազատող հիդրօքսի թթուների հզոր համադրությանը:
Գլիցերինը լայնորեն կիրառվող խոնավեցնող նյութ է՝ շնորհիվ ջուրը կլանելու և մաշկի վերին շերտերի խոնավացման մակարդակը բարձրացնելու ունակության: