Շիճուկ - խտանյութ կնճիռները նվազեցնելու համար IntelliDerm Solutions™ Matrix+
15մլ
15,700 դր
Տարիքի հետ մեր մաշկն ավելի քիչ է արտադրում իր ամենակարևոր սպիտակուցներից՝ կոլագենից և էլաստինից: Սրա պատճառը կենսաբանական ծերացումն է (հայտնի է, որ արդեն 20 տարեկանից հետո մաշկը տարեկան արտադրում է մոտ 1%-ով պակաս կոլագեն, որն ի վերջո թուլացնում է նրա կառուցվածքը), ինչպես նաև արտաքին գործոնների՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման և շրջակա միջավայրի աղտոտման բացասական ազդեցությունը։ Այս գործոնները, գումարած մեր դեմքի ամենօրյա միմիկ շարժումները, այս ամենն ի վերջո, հանգեցնում է կնճիռների առաջացմանը:
Վիտամին C-ի, ռեսվերատրոլի և հակատարիքային պեպտիդների բարձր խտության շնորհիվ հնարավոր էաջակցել բնական կոլագենի և էլաստինի արտադրությանը և, հետևաբար մաշկի կառուցվածքի ամրացմանը։
Վիտամին C-ի, ռեսվերատրոլի և ացետիլհեքսապեպտիդ-8-ի բարձր կոնցենտրացիան նպաստում է կնճիռների տեսողական նվազմանը:
• Շիճուկն Աջակցում է մաշկի բնական կոլագենի և էլաստինի արտադրությանը, որը պատասխանատու է նրա երիտասարդության համար:
* Ըստ անկախ կլինիկական հետազոտության արդյունքների, որի ընթացքում 22 կանայք օգտագործել են շիճուկը և 10 ժամ փորձարկել այն իրենց մաշկի վրա:
Հիմնական բաղադրիչները
Վիտամին C (ասկորբինաթթու) - 10%
Հզոր հակաօքսիդանտ և «կոսմետոլոգիայի գերհերոս», որը լայնորեն հայտնի է մաշկի տարիքային փոփոխությունների դեմ արդյունավետ պայքարելու ունակությամբ:
• Վիտամին C-ն աջակցում է մաշկի բնական կոլագենի և էլաստինի արտադրությանը՝ օգնելով տեսանելիորեն նվազեցնել բարակ գծերի և կնճիռների առաջացման հավանականությունը:
• Որպես հզոր հակաօքսիդանտ՝ այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթման և շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով առաջացած ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, ինչը կարող է նպաստել վաղաժամ կնճիռների առաջացմանը:
• Կլինիկորեն ապացուցված է, որ վիտամին C-ն նվազեցնում է մաշկի վրա ֆոտոծերացման տեսանելի ազդեցությունը:
Մեր մարմինը չի կարող ինքնուրույն արտադրել վիտամին C կամ պահպանել այն երկար ժամանակ, ուստի այն պետք է պարբերաբար համալրվի:
Ռեսվերատրոլ - 0,1%
Ինչպես վիտամին C-ն, ռեսվերատրոլը նույնպես հզոր հակաօքսիդանտ է, որը գնահատվում է ոչ միայն ծերացման դեմ պայքարելու, այլև մաշկը պաշտպանելու ունակությամբ:
• Ռեսվերատրոլը նպաստում է մաշկի բնական կոլագենի և էլաստինի արտադրությանը և կանխում առկա կոլագենի քայքայումը:
• Այն նաև օգնում է պաշտպանել մաշկը* ֆոտոծերացումից և նվազեցնել վաղաժամ կնճիռների առաջացման հավանականությունը:
*Հիմնված in vitro թեստավորման վրա: