Շիայի յուղով բալզամ շրթունքների համար

8 գ

6,300 դր

Satin Lips Shea Butter Balm

Նվիրեք Ձեր շրթունքներին այս հրաշալի խոնավացնող միջոցը։ Շիայի յուղով շրթունքների այս բալզամը Satin Lips® երկաստիճան համակարգի մի մասն է, որը ներառում է նաև շաքարի բյուրեղներով սկրաբ շրթունքների համար։ Շրթունքների խնամքի շիայի յուղով Satin Lips® համակարգը շրթունքներին թույլ է տալիս վայելել սպա խնամք ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում։ Շիայի յուղը և սպիտակ թեյի ու ցիտրուսների թարմ բույրը կօգնեն մոռանալ չորացած ու ճաքճքած շրթունքների մասին՝ խոնավացնելով դրանք երկու պարզ քայլով։ Խնամքի Ձեր օազիսը սպասում է Ձեզ։ 

Շիայի յուղով շրթունքների բալզամը նրանց ակնթարթորեն հաղորդում է նրբություն ու փափկություն և ապահովում է խորը խոնավացման զգացողություն։ 
•    Պարունակում է շիայի և ժոժոբայի յուղ, որոնք ապահովում են արդյունավետ խնամք և հարմարավետության զգացողություն: 
•    Սնուցում է շրթունքների մաշկը:  
•    Շրթունքներին խնամված տեսք է հաղորդում: 

Հիմնական բաղադրիչները


•    Շիայի յուղ. պարունակում է A և E վիտամիններ, որոնց շնորհիվ մաշկը խոնավ է մնում երկար ժամանակ ։ 
•    Ժոժոբայի յուղ. ժոժոբայի յուղի քիմիական բաղադրությունը նման է մաշկի բնական յուղի բաղադրությանը։ Այն պարունակում է բարդ եթերանյութեր, որոնք, գործելով որպես բնական խոնավացուցիչներ, պաշտպանական վահան են դառնում մաշկի համար։ 
•    Արևածաղկի յուղ. E վիտամինի (հակաօքսիդանտ) շնորհիվ դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը և պաշտպանում է շրթունքները շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։  

Գիտե՞ք արդյոք

Շիայի յուղի հրաշալի ներգործության գաղտնիքը հայտնի է հարյուրավոր տարիներ։ Այն փափկեցնում և սնուցում է մաշկը Օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ։ Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են պահպանել մաշկի բնական խոնավության հավասարակշռությունը և պաշտպանիչ վահան են դառնում, որը թույլ չի տալիս խոնավությանը գոլորշիանալ։  

*Առաջարկվող մանրածախ գինը

Գինը` 6 300 ՀՀ դրամ