Մինի-դիմակների հավաքածու

34 գր x 2

8,850 դր

Գաղտնիք չէ, որ դիմակները քսուքների մեծամասնությունից ավելի ակտիվ ազդեցություն են ունենում և օգնում են պրակտիկորեն վայրկենապես մաքրել, խոնավացնել և ձգել մաշկը: Դրանք կարելի է օգտագործել ինչպես ողջ դեմքի համար, այնպես էլ փորձարկումներ անել մուլտիմասքինգի հետ՝ հայտնի օգտագործման ձև, երբ օգտագործվում են միանգամից մի քանի դիմակներ դեմքի տարբեր գոտիների համար՝ ըստ կարիքների: Գլխավոր առավելությունը ժամանակի խնայումն է և միանգամից մի քանի խնդիրների լուծումը:

TimeWise® խոնավացնող, թարմացնող գելային դիմակ

34 գր

Օժտված է եռակի ազդեցությամբ.  

• ինտենսիվորեն խոնավացնում է,

• նվազեցնում է հոգնածության և սթրեսի հետևանքները,

• դարձնում է մաշկն ավելի փափուկ, առաձգական և էլաստիկ, իսկ ծակոտիները՝ ավելի քիչ նկատելի:

 

Ածուխի հիմքով Clear Proof® դիմակ դեմքի մաշկի մաքրման համար

34 գր

Օժտված է եռակի ազդեցությամբ.   

• խորը մաքրում է ծակոտիները և մաշկը,

• վայրկենապես ներծծում է մաշկային ճարպի մնացուկները,

• ապահովում է մաշկի մաքրությունն ու փայլատությունը:

 

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Դիմակները կարելի է օգտագործել ինչպես ցերեկը, այնպես էլ երեկոյան: Հիանալի կլինի «ընդունել» դիմակը հորիզոնական դիրքում: Պառկեք, թուլացեք և վայելեք հաճելի զգացողությունները:

  1. Ածուխի հիմքով Clear Proof® դիմակ դեմքի մաշկի խորը մաքրման համար

• Քսեք հարթ շերտով՝ մաքուր մաշկի վրա: Կտեսնեք, թե ինչպես է ազդում դիմակը՝ չորանալով այն նուրբ հեղուկից վերածվում է փափուկ, փայլատ ծածկույթի և ներծծում է իր մեջ մաշկային ճարպի մնացուկները:

• Թողեք 10-20 րոպե:

• Լվացեք դիմակը տաք ջրով և չորացրեք դեմքը,  սրբեք դեմքը տոնիկով:

• Ապա քսեք ձեր սիրելի շիճուկը և խոնավացնող քսուքը: Օգտագործեք շաբաթը 2-3 անգամ:

  1. TimeWise® խոնավացնող, թարմացնող գելային դիմակ

• Քսեք դիմակը խիտ, հավասարաչափ շերտով՝ նախապես մաքրելով մաշկը: Խուսափեք աչքերի տակի և բերանի շուրջ հատվածներից:

• Թողեք 10 րոպե:  

• Լվացեք դիմակը տաք ջրով կամ հեռացրեք տաք ջրի մեջ թաթախված սպունգով և  չորացրեք դեմքը, ապա սրբեք դեմքը տոնիկով:

• Հետո քսեք ձեր սիրելի շիճուկը և խոնավացնող քսուքը: Օգտագործեք շաբաթը 2-3 անգամ: Ավելի մեծ արդյունքի հասնելու համար կարելի է քսել դիմակը երեկոյան՝ քնել պառկելուց առաջ և թողնել ամբողջ գիշեր:

  1. Դասական մուլտիմասքինգ համադրված մաշկի համար

• TimeWise® խոնավացնող, թարմացնող գելային դիմակը քսեք մաշկի չորացած հատվածների վրա՝ փափկեցման և սնուցման համար:

• Ածուխի հիմքով, մաշկի խորը մաքրման համար Clear Proof®դիմակը օգտագործեք մաշկի ճարպային հատվածների վրա՝ մաքրման և ճարպային փայլի պակասեցման համար:

• Թողեք 10 րոպե:

• Ամբողջովին լվացեք տաք ջրով և սրբեք դեմքը տոնիկով:

Հետո քսեք ձեր սիրելի շիճուկը և խոնավացնող քսուքը: Բացի այդ, մուլտիմասքինգի ժամանակ օգտագործեք աչքերի տակի Mary Kay® հիդրոգելային թաղանթներ (պատչեր)՝ աչքերի տակի մաշկի խոնավացման, հարթեցման և «հոգնածության» վերացման համար։

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Ածուխի հիմքով Clear Proof®դիմակը մաշկի խորը մաքրման համար  

Ակտիվացված ածուխ

Ունակ է ներծծել սեփական ծավալն երկու անգամ գերազանցող աղտոտվածություններ և դուրս քաշել դրանք ծակոտիներից, ինչը նպաստում է մաշկի խորը մաքրմանը:  

Կաոլին և բենտոնիտ

Բնական կավատեսակներ՝ հանքային ծագմամբ: Վայրկենապես նեծծում են ավելորդ մաշկային ճարպը և պակասեցնում անցանկալի փայլը՝ միևնույն ժամանակ տեսողականորեն նեղացնելով ծակոտիները:

Ցախկեռասի և սպիտակ լոբու մզվածքներ
Նպաստում են մաշկի երանգի հավասարեցմանը, պայքարում են բորբոքումների դեմ, դարձնում են մաշկն ավելի մաքուր: Օգնում են նաև հանգստացնել մաշկը*:

Հազրեվարդի և անանուխի մզվածքներ  
Ավելացրեք թարմության երանգ և արթնացրեք ձեր զգացմունքները:

* Հիմնված in vitro հետազոտությունների վրա

TimeWise® խոնավացնող, թարմացնող գելային դիմակ

Նատրիումի հիալուրոնատ
Ձգում և պահպանում է խոնավությունը մաշկի մեջ:

Գլիցերին (բուսական ծագման)
Փափկեցնող բաղադրիչ, որն օգնում է պահպանել մաշկի խոնավացածության բալանսը և մակարդակը:

Շագանակի մզվածք
Ամրացնում, հանգստացնում է մաշկը և ուժեղացնում է դրա պաշտպանական արգելքը:

Վիտամին B3 (նիացինամիդ)
Ուժեղացնում է մաշկի պաշտպանական արգելքը:

Ասաի պտուղների մզվածք

Հզոր հակաօքսիդանտ, որը 80 անգամ ավելի շատ է չեզոքացնում ազատ ռադիկալները, քան կանաչ թեյի մզվածքը:

Վիտամին Е (տոկոֆերոլացետատ)
Հակաօքսիդանտ, նպաստում է մաշկի «հարթեցմանը»:

Սկվալեն (ձիթապտղի մզվածք)
«Յուղում է» մաշկի մակերեսը՝ ապահովելով դրա փափկությունն ու հարթությունը:

Բուրմունքների փունջ (երիցուկ, նարդոս, հազրեվարդ, վարդի ծառ, խորդենի)
Ապահովում է բուրմունք, որն ուժեղացնում է հաճելի զգացողությունները դիմակի օգտագործման ժամանակ:

• Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ

• Հաստատված է մաշկաբանների կողմից

• Կոմեդոգեն չէ