Մաքրող գել Botanical Effects®

127 g

7,800 դր

Botanical Effects Cleansing Gel

Botanical Effects® մաքրող գելը երեկոյան կհեռացնի օրվա ընթացքում կուտակված ողջ աղտոտվածությունը, իսկ առավոտյանմաշկին կհաղորդի թարմության և առողջ փայլի լիցք։

  • o
  • Պարունակում է էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ՝ հարուստ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկնազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։
  • o
  • Պարունակում է ալոե վերայի խտանյութ, որը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։
  • o
  • Բացարձակ չի չորացնում և չի ձգում մաշկը։
  • o
  • Մանրակրկիտ մաքրում է մաշկը՝ արդյունավետորեն հեռացնելով ճարպը և աղտոտվածությունը։ Մաշկն իրեն զգում է հարթ, խնամված և անթերի մաքուր։
  • o
  • Պարունակում է մաքրող փափուկ բաղադրամասեր։
  • o
  • Հարմար է մաշկի բոլոր տեսակների, այդ թվում՝ զգայուն մաշկի համար։
  • o
  • Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։ Անցել է մաշկաբանական հսկողություն։

Botanical Effects® նոր համակարգի միջոցները մաշկին կնվիրեն առողջություն և հաճելի զգացողություն օգտագործումից։Երկու հիմնական բաղադրիչները՝ դրագոն միրգը և ալոե վերան, պարունակում են հակաօքսիդանտների մեծ քանակություն,որոնք անհրաժեշտ են առողջ մաշկը վնասող ազատ ռադիկալների դեմ պայքարի համար։ Դրանք հայտնի են նաևվիտամինների, հանքանյութերի և ճարպաթթուների բարձր պարունակությամբ։ Խնամքի պարզ և հասկանալի քայլերը կտանառավելագույն օգուտ նվազագույն ժամանակում։ Մաքրող գելը Botanical Effects® համակարգի քայլերից մեկն է, որը դուր կգաերիտասարդ և ակտիվ աղջիկներին, որոնք ցանկանում են պահպանել իրենց մաշկի առողջությունը, բայց միևնույն ժամանակպատրաստ չեն խնամքի վրա շատ ժամանակ ծախսել։ Կատարյալ արդյունքի հասնելու համար համակցեք մաքրող գելը Botanical Effects® համակարգի մյուս միջոցների հետ։

Օգտագործման խորհուրդներ

Առավոտյան

  • o
  • Մաքրող գել
  • o
  • Թարմացնող տոնիկ
  • o
  • Խոնավացնող գել կամ Խոնավացնող լոսյոն՝ SPF 30 գործոնով

Երեկոյան

  • o
  • Մաքրող գել
  • o
  • Թարմացնող տոնիկ
  • o
  • Խոնավացնող գել

Շաբաթը 2 անգամ՝ առավոտյան կամ երեկոյան, որպես լրացում օգտագործեք տոնուսավորող սկրաբ։

Հիմնական բաղադրիչները

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութ

  • o
  • Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։

Արդյոք գիտե՞ք

Էկզոտիկ դրագոն մրգի խտանյութը բաղկացած է անփոխարինելի ճարպաթթուներից և B: B1 /թիամին/ վիտամինների համալիրից՝ հայտնի նաև որպես «հակասթրես» վիտամին, B2 /ռիբոֆլավին/ և B3 /նիազին/։ Միրգը արժևորվում է այնպիսի հանքանյութերի մեծ քանակության շնորհիվ, ինչպիսիք են՝ երկաթը, կալցիումը, ֆոսֆորը։

Ալոե վերա

Արդյոք գիտե՞ք

Ալոեն հարուստ է սնուցող նյութերով. դրա խտանյութը բաղկացած է ավելի քան 75 տեսակի սնուցող նյութերից, այդ թվում՝ 20 հանքանյութերից և 12 վիտամիններից։ Ալոե վերան օգնում է պահպանել մաշկում խոնավության բնական հավասարակշռությունը, պարունակում է մեծ քանակությամբ E վիտամին։ Բույսի խտանյութը մաշկի համար ծառայում է որպես հակաօքսիդանտների լրացուցիչ աղբյուր և նպաստում է դրա բջիջների վերականգնմանը։

* Նախընտրելի մանրածախ գինը։