ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱԿԱՐԳ Skinvigorate Sonic™ (Մաշկի խնամքի սարքավորում, Հանվող մաքրող գլխիկ, USB-մալուխ)

32,400 դր

Այս ապրանքը առկա չէ։

Skinvigorate Sonic™  Skin Care System

Skinvigorate Sonic™ մաշկի խնամքի համակարգը 4 անգամ ավելի արդյունավետ է սովորական մաքրման հետ համեմատ։ Skinvigorate Sonic ™ -ի արագության 3 աստիճանների և դեմքի մերսման գլխիկի օգտագործման շնորհիվ դուք կարող եք մաշկի խնամքի ամենօրյա արարողակարգը դարձնել հաճելի և արդյունավետ պրոցեդուրա։

 

Skinvigorate Sonic™ մաշկի խնամքի համակարգը ներառում է՝

  • Skinvigorate Sonic™ սարքը
  • Հանվող մաքրող գլխիկ
  • USB-մալուխ՝ սարքը լիցքավորելու համար

Գերազանց մաքրում

Կլինիկորեն ապացուցված է, որ խոզանակը սովորական մաքրման հետ համեմատ մաքրում է 4 անգամ ավելի կեղտոտվածություն*։

SONIC տեխնոլոգիա

Վայրկյանում 200-ից ավելի վիբրացիան ապահովում է մաշկի խոր մաքրումն ու կեղտոտվածության փափուկ հեռացումը։

Մաքրվող գլխիկ

20 հազար միկրոխոզանակներից բաղկացած գլխիկը ապահովում է որակյալ մաքրում, որն էլ բարձրացնում է հետագա խնամքի փուլերի արդյունավետությունը։ 

Թայմեր

Թայմերի** ավտոմատ անջատում 1 րոպե հետո, որը չի պահանջում ժամանակի հավելյալ վերահսկում և թույլ է տալիս գերազանց արդյունք ստանալ մաքրումից հետո։

Աշխատանքի 3 ռեժիմ

Արագության 3 աստիճանները (զգուշավոր, ստանդարտ, ուժեղ) թույլ են տալիս կոճակի 1 հպումով կարգավորել ձեր անհատական ռեժիմը։

Հավելյալ առավելություն

Օգտագործեք մերսման գլխիկը*** շիճուկի**** տարածման ժամանակ։ Ուղղակի փոխեք մի գլխիկը մյուսով և ձեռքում արդեն նոր սարքավորում է։

 

* Արդյունքները հիմնված են մեկօրյա անկախ կլինիկական հետազոտության վրա, որի ժամանակ 21 կին  15 վայրկյան օգտագործել են մաքրող միջոցը մաշկի խնամքի Skinvigorate Sonic™ համակարգի և Skinvigorate Sonic™ հանվող մաքրող գլխիկի հետ։ 

** Սարքավորումն ավտոմատ անջատվում է 1 րոպե հետո։ Շարունակելու համար սեղմեք միացնել/անջատելու կոճակը։

*** Ձեռք է բերվում հավելյալ։

**** Նախատեսված չէ հակա-ակնե կամ արևապաշտպան միջոցների հետ օգտագործման համար։ 

 

 

 

  • Ստուգվել է մաշկաբանների կողմից։
  • Հարմար է զգայուն մաշկի համար։
  • Հարմար է մաշկի** բոլոր տեսակների համար օրը երկու անգամ օգտագործելու համար։
  • Խորհուրդ է տրվում ամեն երեք ամիսը մեկ փոխել հանվող մաքրող գլխիկը։

Համակարգի բնութագիրները

  • Վերալիցքավորվող մարտկոց USB մալուխով (մարտկոցների փոփոխություն չի պահանջում)
  • Լուսադիոդային կարմիր և կանաչ ցուցիչները ցույց են տալիս, թե համակարգը երբ կարիք ունի վերալիցքավորվելու և երբ է այն ամբողջությամբ լիցքավորված
  • Ամբողջական լիցքավորումը թույլ է տալիս համակարգն օգտագործել 30 օր (օրական 2 րոպե օգտագործելու դեպքում)
  • IPX7 անջրաթափանցության չափանիշի շնորհիվ, դուք կարող եք համակարգը հանգիստ օգտագործել ցնցուղ* ընդունելիս։

*Համակարգը ջրի մեջ ամբողջությամբ ծանրաբեռնել խորհուրդ չի տրվում։ 

**Անհրաժեշտության դեպքում կարելի է կրճատել օգտագործման հաճախականությունը։

1. Հեռացրեք շպարն աչքերից։

2. Թրջեք դեմքը և Skinvigorate Sonic™-ի հանվող մաքրող գլխիկը։

3. Քսեք Mary Kay-ի ձեր սիրելի մաքրող միջոցը դեմքին։

4. Ամրացրեք հանվող մաքրող գլխիկը սարքավորմանը։

5. Միացրեք սարքավորումը և ընտրեք անհրաժեշտ արագությունը։

6. Մաքրեք դեմքը թեթև մերսման շարժումներով։ Խուսափեք աչքի շրջանի և մազերի արմատների հատվածներից։

7. Համակարգն օգտագործելուց հետո լվացվեք և ջրով ցողեք հանվող մաքրող գլխիկը։

8. Դեմքին տարածեք շիճուկը (եթե օգտագործում եք) կամ խոնավեցնող կրեմ։