Էսենցիա-տոնիկ LumiVie™
100մլ
9,200 դր
Սև մարգարտի ուժով LumiVie™ տոնավորող սենցիան ապահովում է մաշկի գեղեցկության համար կարևոր առավելություններ՝ հավասարաչափ տոնայնություն, էներգիա և խոնավացում:
Օգտագործելուց անմիջապես հետո.
- Մաշկի երանգն ավելի հարթ է թվում
- Մաշկը խոնավացված տեսք ունի
- Մաշկը ավելի փափուկ է շոշափվում
- Մաքրումից հետո վերականգնում է մաշկի հավասարակշռությունը
- Պատրաստում է մաշկի խնամքի հետագա քայլերին
Սև մարգարիտ (հիդրոլիզացված մարգարիտ)
• նպաստում է մաշկի գործընթացներին1, որոնք ազդում են տոնուսի հավասարության վրա
• օգնում է ակտիվացնել նյութափոխանակության գործընթացները1 մաշկի մեջ և ամրապնդել նրա պաշտպանությունը
Opti-Bright™ համալիր (Angelica Holly Root էքստրակտ, բուսական ամինաթթուներ և նիացինամիդ)
• օգնում է մաշկին ազատվել խամրածությունից և անհավասար տոնից1
• նպաստում է մաշկի վիճակի նկատելի բարելավմանը և առողջ փայլին2
Նիացինամիդի և սպիտակ լոբու էքստրակտի համագործակցություն.
LumiVie™ -ն օգտագործում է արտոնագրված տեխնոլոգիա, որը համատեղում է նիացինամիդը (վիտամին B3) և սպիտակ լոբու էքստրակտը (բուսական ամինաթթուներ): Ապացուցված է, որ այս բաղադրիչները միասին ավելի արդյունավետ են, քան առանձին օգտագործման դեպքում:
B3-ը և սպիտակ լոբու էքստրակտը կատարյալ համադրություն են, որը կբարձրացնի հավասարեցնի մաշկի տոնը 42%3-ով:
Սպիտակ լոբու էքստրակտի սնուցող հատկությունները.
• Պարունակում է մեծ քանակությամբ ֆիտաթթու։ Ֆիտիկ թթուն պատկանում է ալֆա հիդրօքսի թթվի (AHA) դասին, որը նպաստում է մաշկի նորացմանը։
• Հարուստ է B վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են երկաթը, կալցիումը, ցինկը, ֆոսֆորը, պղինձը, մագնեզիումը և կալիումը, որոնք կարգավորում են մաշկի գործունեությունը:
• Այն ֆոսֆոլիպիդների ամենատարածված բուսական աղբյուրն է, որն ամրացնում է մաշկի պաշտպանիչ պատնեշը։
• Բավական մեծ քանակությամբ պարունակում է մաշկի համար օգտակար ֆլավոնոիդներ, որոնք ունեն ընդգծված հակաօքսիդանտ ազդեցություն։
Սամֆիրը (սոլերոզայի էքստրակտ)․ բույս, որն աճում է աղի բարձր պարունակությամբ վայրերում։
• ունի խոնավությունը պահելու յուրահատուկ հատկություն 1
1 Արդյունքները հիմնված են in-vitro թեստավորման վրա:
2 Արդյունքները հիմնված են անկախ կլինիկական փորձարկումների վրա, որոնց մասնակցել են 45-ից 51 կին, որոնք օգտագործել են այս արտադրանքը, իսկ արդյունքները հավաքագրվել են 4, 8 և 12 շաբաթվա ընթացքում:
3 Արդյունքները հիմնված են լաբորատոր հետազոտությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ նիասինամիդի և սպիտակ լոբու էքստրակտի համալիրը 42%-ով ավելի արդյունավետ է արգելակում այն գործոնները, որոնք կանխում են մաշկի տոնի հարթեցումը, քան եթե բաղադրիչներն օգտագործվեն առանձին-առանձին:
Բուրումնավետ բաղադրիչներ
Սպիտակ ծաղիկների էքստրակտների հավելումն արտադրանքին հաղորդում է թարմ ծաղկային բույր, որը նպաստում է է հաճելի զգացողությանը կիրառման ընթացքում: