Դերմատոկոսմետիկ համակարգ IntelliDerm Solutions™

104մլ

61,400 դր

Քայլ 1 Ռետինոլ 0.5

Քայլ 2 Հանգստացնող+վերականգնող կաթնային քսուք դեմքի համար

Ռետինոլ 0.5՝ 29 մլ

Դեմքի հանգստացնող վերականգնող կաթիկ՝ 75 մլ

Դերմատոկոսմետիկ IntelliDerm Solutions™ համակարգը մարմնի խնամքի կոսմետոլոգիական միջոցների լրիվ նոր մակարդակ է, որն ուժեղացնում է Ձեր երեկոյան խնամքը:  Եթե լուրջ եք վերաբերվում մարմնի խնամքին, ապա Ձեզ դուր կգա՝ մաքուր ռետինոլի բարձր կոնցենտրացիայով նոր պրոդուկտը: Այն մի բաղադրիչ է, որը մաշկաբաններն անվանում են «ոսկե ստանդարտ» և խորհուրդ են տալիս նախևառաջ հասնելու համար՝

  • Մաշկի որակի լավացմանը (հարթություն, փայլ),
  • Ծերացման նշանների առաջացման կանխարգելմանը, նույնիսկ եթե դեռ չեք նկատում դրանք Ձեզ մոտ,
  • Ծերացման տեսանելի նշանների նվազեցման:

ՔԱՅԼ 1. Ռետինոլի 0.5 շիճուկ 

Պարունակում է մաքուր ռետինոլ՝ 0,5% կոնցենտրացիայով, հավելված է բուսական էքստրակտներով (հյութահանուկներով), ինչը նպաստում է դրա է՛լ ավելի արդյունավետությանը: Մաքուր ռետինոլը նպաստում է մաշկի արտահայտված թարմացմանը.

  • Պակասեցնում է կնճիռների տեսանելիությունը,
  • Հավասարացնում է երանգը,
  • Բարձրացնում է առաձգականությունը:

8-շաբաթյա* կլինիկական փորձարկումներից հետո.

  • կնճիռների քանակը տեսանելիորեն կրճատվել է 19%-ով,
  • մաշկի առաձգականությունը բարձրացել է 27%-ով,
  • մաշկի երանգը դարձել է ավելի հավասար 40%-ով ,
  • մաշկի էլաստիկությունը մեծացել է 50%-ով,
  • մաշկը դարձել է ավելի հարթ 100%-ով, 
  • մաշկը դարձել է ավելի փայլող 400%-ով: 

*Արդյունքները հիմնված են 8-շաբաթյա կլինիկական հետազոտության վրա, որի ընթացքում իրականացվել է 22 կանանց գնահատում անկախ փորձագետի կողմից, որոնք օգտագործել են IntelliDerm Solutions™ ռետինոլի 0.5 շիճուկը օրը մեջ՝ առաջին երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո կիրառել են այն ամեն երեկո՝ 3–8 շաբաթների ընթացքում: Տվյալները արտացոլում են բարելավում նկատած հետազոտության մասնակիցների տոկոսը կամ որևէ նշանի նկատմամբ բարելավման տոկոսը՝ համեմատած հետազոտության սկզբում անցկացված չափումների հետ:  

ՔԱՅԼ 2.  Դեմքի հանգստացնող վերականգնող կաթիկ

  • Հանգստացնում է գրգռված մաշկը*,
  • Ապահովում է վայրկենական խոնավացում*:

Կաթնային քսուքի այս հատկությունները օգնում են նվազեցնել ռետինոլացման ժամանակ մաշկի վրա անհարմարավետության զգացողությունը: Բացի այդ, կաթնային քսուքը հիանալի կերպով խոնավացնում է մաշկը և կարող է կիրառվել՝ որպես ամենօրյա, հավելյալ խոնավացման միջոց:

*Արդյունքները հիմնված են երկու անկախ կլինիկական հետազոտությունների վրա, որոնց ընթացքում կանայք օգտագործել են IntelliDerm Solutions™ համակարգի հանգստացնող, վերականգնող դեմքի կաթնային քսուքը:

 

Բնութագրիչներ

• Արոմացված չէ, 

• Հաստատված է մաշկաբանների կողմից,

• Անցել է կլինիկական փորձարկումները մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ,

• Կոմեդոգեն չէ:

IntelliDerm Solutions™ ՌԵՏԻՆՈԼի 0.5 ՇԻՃՈՒԿ-ը պարունակում է մաքուր ռետինոլ՝ 0,5% կոնցենտրացիայով: Հայտնի է, որ մաքուր ռետինոլը՝

• Լավացնում է մաշկի որակը,

• Նպաստում է կոլագենի և էլաստինի բնական արտադրությանը՝ վերականգնելով դրանց պակասը մաշկում,

• Խթանում է մաշկի բջիջների թարմացումը՝ վերադարձնելով դրա «երիտասարդ» փայլը: [Եթե դեռևս չեք նկատում Ձեզ մոտ ծերացման տեսանելի նշաններ, ապա ռետինոլը կարող է հետաձգել դրանց առաջացումը]:

IntelliDerm Solutions™ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ԴԵՄՔԻ ԿԱԹՆԱՅԻՆ ՔՍՈՒՔ-ը պարունակում է բուսական յուղեր (կոկոսի, ժոժոբայի, վայրի քրքումի և ձիթապտղի), որոնք հագեցնում են մաշկն օգտակար յուղային թթուներով՝ նվազեցնեով դրա գրգռվածությունը:

Կաթնային քսուքը նաև պարունակում է գլիցերին և եղեգնաշաքարից սկավալան, որոնք, ինչպես հատնի է, օգնում են կանխարգելել մաշկում խոնավացածության կորուստը և դրա չորությունը:  Այդ առավելությունը շատ կարևոր է ռետինոլացման շրջանում, որպեսզի պակասեցնի անհարմարավետության զգացողությունը մաշկի վրա: