Հանգստացնող վերականգնող դեմքի կաթիկ IntelliDerm Solutions™

75մլ

23,200 դր

Առաջին հերթին IntelliDerm Solutions™ դեմքի կաթնային քսուքը մշակվել է օգնելու համար հանգստացնել ռետինոլից գրգռված մաշկը: Այս կաթնային քսուքը հրաշալի ծառայում է որպես միջոց, որն ունակ է մաշկը հանգստացնել, ազատել այն անհարմարավետությունից և չորությունից, որոնք կարող են առաջանալ արտաքին գործոնների ազդեցությամբ:  

  • Հանգստացնում է գրգռված մաշկը*
  • Ապահովում է վայրկենական խոնավացում*

Կաթնային քսուքի այս հատկությունները օգնում են նվազեցնել անհարմարավետությունը մաշկի վրա ռետինոլացման ընթացքում:

Կաթնային քսուքը նաև հիանալի կերպով խոնավացնում է մաշկը և կարող է օգտագործվել որպես հավելյալ խոնավացնող միջոց՝ ամենօրյա օգտագործման համար:

*Արդյունքները հիմնված են երկու անկախ կլինիկական հետազոտությունների վրա, որոնց ընթացքում կանայք օգտագործել են դեմքի հանգստացնող, վերականգնող  IntelliDerm Solutions™ կաթնային քսուքը

ՀԻՄՆԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Պարունակում է բուսական յուղեր (կոկոսի, ժոժոբայի, կանճրակի և ձիթապտղի), որոնք հագեցնում են մաշկը օգտակար յուղային թթուներով՝ նվազեցնելով դրա գրգռվածությունը: Կաթնային քսուքը նաև պարունակում է գլիցերին և շաքարեղեգից սքավալան, որոնք, ինչպես հայտնի է, օգնում են կանխարգելել մաշկի խոնավության կորուստը և դրա չորությունը: Այդ առավելությունը շատ կարևոր է ռետինոլացման ժամանակ՝ մաշկի վրա անհարմարավետությունը նվազեցնելու համար:

  • Արոմացված չէ
  • Հաստատված է մաշկաբանների կողմից
  • Կոմեդոգեն չէ

Հանգստացնող, վերականգնող  IntelliDerm Solutions™ կաթնային քսուքի օգտագործումից առաջ հարկավոր է այն թափահարել/խառնել: Նոր սրվակի օգտագործումից առաջ կարող է անհրաժեշտ լինել մի քանի անգամ սեղմել պոմպի վրա՝ խնամքի միջոցը բաժնաչափիչի մեջ  լցնելու համար:

Քսեք դեմքի կաթնային քսուքը՝ հետևելով մերսման գծերին: Մեկ քսման համար օգտագործեք բաժնաչափիչի վրա 1-ից 2 սեղմումների չափաբաժինը: