Գերխոնավացնող շրթներկ Mary Kay®

3,2գր

8,800 դր

Mary Kay® գերխոնավացնող շրթներկի ընդամենը մեկ հպումն ապահովում է ինտենսիվ խոնավացում, հագեցած գույն և փայլող տեսք: Այն սնուցում և խոնավացնում է շուրթերի մաշկն՝ իր բաղադրության մեջ մտնող վիտամին E-ի և արևածաղկի սերմերի յուղի շնորհիվ:

  • շուրթերի մաշկի ինտենսիվ խոնավացում և խնամք
  • պարունակում է վիտամին E
  • դիմացկուն գույն  
  • փայլող տեսք
  • անկշիռ նյութակազմվածք
  • հեշտ քսում
  • ստեղծում է հիանալի ծածկույթ շուրթերի վրա

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

• Քսեք շուրթերին որպես ինքնուրույն դեկորատիվ միջոց: Գույնի դիմացկունության և ինտենսիվության մեծացման համար օգտագործեք Mary Kay® շուրթերի համար մատիտը՝ որպես ենթաշերտ, որի վրայից քսեք շրթներկը:

• Քսեք Mary Kay® շուրթերի փայլը շրթներկի վրայից՝ նոր, եզակի երանգ ու տեսք ստանալու համար:

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Վիտամին Е հակաօքսիդանտ. փափկեցնում և սնուցում է շուրթերի մաշկը, նպաստում է ծերացման նշանների վաղաժամ արտահայտման կանխարգելմանը:

Արևածաղկի սերմերի յուղ. օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, խթանում է մաշկի բջիջների վերականգնումը, փափկեցնում և խոնավացնում է շուրթերի մաշկը:

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Վանիլի նուրբ բուրմունք 

• Պարունակում է արևածաղկի յուղ, կարնաուբի մոմ և վիտամին Е շուրթերի մաշկի հավելյալ խոնավացման համար

• Հաստատված է մաշկաբանների կողմից  

• Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ

Կոդ

Անվանումը (անգլերեն)

Անվանումը  (հայերեն)

10155225

Supreme Hydrating Lipstick Poetic Pink

Գերխոնավացնող շրթներկ Գայթակղիչ վարդագույն

10155226

Supreme Hydrating Lipstick Coral Confetti

Գերխոնավացնող շրթներկ Կորալային կոնֆետի

10155227

Supreme Hydrating Lipstick Festive Pink

Գերխոնավացնող շրթներկ Վարդագույն տոն

10155228

Supreme Hydrating Lipstick Rockstar Red

Գերխոնավացնող շրթներկ Համարձակ կարմիր