Ծերացման նշանների դեմ պայքարելը երբեք բավարար չէ։ TimeWise®խոնավացնող, վերականգնող հարթաջուրը հաղորդում է մաշկին թավյլա փափկություն և խոնավություն։ Հարթաջուրը չի պարունակում ալկոհոլ և անմիջապես խոնավացնում է մաշկը, ինչն առանցքային է երիտասարդ մաշկ ունենանու համար։ Հարթաջուրը փափկեցնում և թարմացնում է մաշկը, նվազեցնում է ծակոտիները, սնուցում է մաշկը և վերականգնում կառուցվածքը՝ հաղորդելով առողջ փայլ։ Հարթաջուրը մաքրում է մաշկը և ներարկում հակատարիքային հատկանիշներով հագեցած բաղադրիչներով։
Օգտագործման ուղեցույց
TimeWise® խոնավացնող, վերականգնող հարթաջուրը նախապատրաստում է մաշկը խնամքի հաջորդ փուլերին։
- o
- Հարթաջրի բավարար քանակությամբ թրջեք բամբակը։
- o
- Բամբակի օգնությամբ քսեք հարթաջուրը մաքուր դեմքին՝ սկսելով այտերի և ճակատի հատվածից, ներսից դեպի դուրս շրջանաձև շարժումներով։
- o
- Դեպի դուրս և դեպի վեր շարժումներով տարածեք հարթաջուրը անրակից դեպի կզակ։
Ինչպես է գործում միջոցը
TimeWise® խոնավացնող, վերականգնող հարթաջուրը պարունակում է նատրիումի հիալուրոնատ՝ հզորհումեկտանտ, որը կլանում և պահպանում է խոնավությունը մաշկի ներսում: Հարթաջուրը պարունակում է նաև մրտենու և ոսպի սերմի էքստրակտներ, որոնք ամրապնդու են մաշկի կառուցվածքը։ TimeWise®խոնավացնող, վերականգնող հարթաջուրը պարունակում է նիացինամիդ, որը մաշկին հաղորդում է շողացող, պայծառ տեսք և առողջ փայլ։