Mary Kay® ստվերաներկերի բազմաֆունկցիոնալ ներկապնակ

7 գր․

19,000 դր

Mary Kay® ստվերաներկերի բազմաֆունկցիոնալ գունապնակով դուք կարող եք ստեղծել գրեթե անսահման քանակությամբ բազմազան կերպարներ: Ներկապնակը ներառում է 10 ցնցող և ունիվերսալ երանգներ՝ փայլատ, ատլասե և մարգարտյա երանգներով: Դուք կարող եք հեշտությամբ խառնել դրանք առաջնորդվելով միայն ձեր սեփական երևակայությամբ: Գույնի բարձր ծածկողականությունն ու կարգավորելի ինտենսիվությունը թույլ են տալիս ստեղծել բոլոր տեսակի երանգների համադրություններ և ստանալ տարբեր ֆինիշներ:

  • 10 ունիվերսալ երանգ, որոնք կարելի է հեշտությամբ խառնել և համադրել
  • Հարմար է աչքերի և հոնքերի դիմահարդարման, ինչպես նաև որպես մատիտ օգտագործման համար:
  • Մետաքսյա քսվածքը հեշտ է խռնել իրար և կիրառել:
  • Չափազանց նուրբ փոշի և հարուստ պիգմենտներ:
  • Հնարավոր է կիրառել մի քանի շերտերով:
  • Բոնուս․ կոմպակտ պատյան՝ կրկնակի վրձնով և մեծ ներկառուցված հայելիով:

 

Ստվերաներկի երանգներ:

  1. Մարգարտյա շքեղություն (Pearl White)
  2. Շոմպայնի կաթիլներ (Champagne Gold)
  3. Ոսկեթույր դեղձ (Peach)
  4. Ազնվազարմ ոսկի (Sweet Bean Paste)
  5. Վարդագույն նրբություն (First Love Pink)
  6. Հատապտղային մուս (Berry Red)
  7. Տերակոտա (Orange Brown)
  8. Կաթով թեյ (Milk Tea)
  9. Կրեմ-շոկոլադ (Cool Brown)
  10. Մոխրագույն նուռ (Obsidian Grey)

1, 2 և 3 երանգները ատլասե ծածկույթով հիմնական թեթև գունապնակն են, որոնք կարող են բացել և պարզեցնել հայացքը:

գերփայլուն ֆինիշով 4 և 5 ստվերաներկերը օպտիկական ծավալ կստեղծեն:

6-ը և 7-ը ազնվազարմ և ընդգծված երանգներ են՝ նուրբ շողշողացող փայլով։ Նման հյութալի երանգների հագեցվածությունը հեշտությամբ կարելի է կարգավորել՝ սերտորեն շերտավորելով կամ միախառնել՝ ստեղծելով շղարշ:

8-ը, 9-ը և 10-ն ավելի հագեցած և փայլատ երանգներ են, որոնք կարող են մի փոքր դրամա և արտահայտչականություն հաղորդել տեսքին։ Դրանք իդեալական են նաև կոպերի մոդելավորման և հոնքերի թեթև մոդելավորման համար:

Ընդգծե՛ք ձեր գեղեցկությունը Mary Kay® All-in-One ստվերաներկերի բազմաֆունկցիոնալ ներկապնակով: Կիրառեք ստվերաներկ և ընդգծեք հոնքերը՝ ներկապնակում առկա վրձնով կամ ընտրեք մեկ այլ վրձին Mary Kay® տեսականուց:

 

Երանգների լայն գունապնակը հեշտությամբ խառնվում է, հարմար է հարթելու և շտկելու, ծավալը ընդգծելու, միաձուլվելու և մոդելավորելու համար։

 

Օգտագործման եղանակներ․

Ստվերաներկ. փոխեք ձեր տեսքը՝ կախված առիթից՝ կիրառելով ստվերների մեկ ընդգծված երանգ կամ միանգամից մի քանիսի միախառնումով:

Աչքերի մատիտ. ընդգծեք ձեր աչքերը վառ երանգներով կամ մոխրագույն էֆեկտով՝ թարթիչների գծի երկայնքով մեկ կամ երկու ստվերաներկ կիրառելով։

Հոնքերի դիմահարդարում. ընդգծեք ձեր հոնքերը հնարավորինս բնական եղանակով՝ ստվերաներկի ճիշտ երանգի և երանգավորման տեխնիկայի շնորհիվ: