Mary Kay® դեկորատիվ կոսմետիկայի թրենդային հավաքածու

Դուք շքեղ, ինքնավստահ կի՞ն եք, որը դեպի իրեն է բևեռում շրջապատի հայացքները: Կամ համարձակ, անկախ աղջնա՞կ, որը դեմ չէ փախչել հերթական երեկույթի: Ով էլ որ լինեք այսօր, Mary Kay® դեկորատիվ կոսմետիկայի թրենդային հավաքածուն թույլ կտա ստեղծել անկրկնելի կերպար, որը կընդգծի Ձեր անհատականությունը: Բացի այդ, 2021 թվականի ամռան թրենդը փա՛յլն է:

Բացահայտեք այն գանձերը, որոնք կընդգծեն Ձեր անապական գեղեցկությունը: Դեկորատիվ կոսմետիկայի այս սահմանափակ թողարկմամբ հավաքածուում ներկայացված են թանկարժեք քարերի երանգները, որոնք կօգնեն Ձեզ փայլել ամեն օր: Ստացեք առավելագույն հաճույք թանկարժեք պահերից՝ նորույթ հանդիսացող միջոցների օգնությամբ, որոնք կօգնեն զգալ Ձեզ մարգարի՛տ:

 

Աչքերի փայլը.

Ընդգծեք Ձեր աչքերի բնական գրավչությունը տպավորիչ, մետաղային առկայծման միջոցով:

Mary Kay® առկայծող ջրիկ ստվերաներկերը պարունակում են հագեցած, մետաղային պիգմենտներ սադափե միկրոմասնիկներով, հիանալի կերպով քսվում են և հեշտորեն ստվերագծվում: Ներկայացված են երկու երանգներով՝ «Գրաֆիտ» և «Ամեթիստ»:

Քսեք ստվերաներկերը կոպերին ապլիկատորով, ապա ստվերագծեք Mary Kay® ստվերաներկերի համար վրձնի միջոցով, կամ ստվերագծեք թեթև, գելային բանաձևը մատներով:  

 

Շուրթերի փայլը.

Դարձրեք շուրթերը ավելի վառ թանկարժեք քարի նման՝ փայլող, մետաղային պիգմենտների շնորհիվ: Արտացոլող, սադափե մասնիկները հաղորդում են շուրթերին ծավալի պրիզմայաձև էֆեկտ: Mary Kay® շրթներկը՝ փայլերով ունի գերհարթ նյութակազմվածք, պարունակում է խոնավացնող բաղադրիչներ՝ բարելավելով Ձեր տրամադրությունը այն օրերին, երբ կարիք ունեք մի փոքր հավելյալ փայլի:

Ներկայացված է երկու երանգներով՝ «Սաթ» և «Ռուբին»:

 

Մաշկի փայլը.

Հաղորդեք առօրյա կերպարին չնաշխարհիկ էֆեկտ՝ օգտագոևծելով Mary Kay® հայլայթերը:  
Դրա մարգարտե լուսարձակող մասնիկները առկայծող փայլ կհաղորդեն Ձեր մաշկին, այնպես որ կկարողանաք շլացնել բոլորին Ձեր շուրջը: Քսեք արտացոլող դիմափոշին Mary Kay® կարմրաներկի համար վրձնի միջոցով:

Ներկայացված է երկու երանգներով՝ «Վարդագույն շափյուղա» և «Արևային ադամանդ»:

 

Ավելացրեք մի փոքր փայլ Ձեր տոնական կերպարին Mary Kay® դեկորատիվ կոսմետիկայի թրենդային հավաքածուի օգնությամբ: Կապվեք Ձեր գեղեցկության խորհրդատուի հետ, որպեսզի այցելեք շպարի վարպետության դասին, որը կբարձրացնի տրամադրությունը և հնարավորություն կտա փորձարկել ողջ տեսականին: Բաց չթողեք հնարավորությունը ըմբոշխնել փայլը այս միջոցներով, որոնք թողարկված են սահմանափակ քանակով: