Mary Kay® գելային փայլով շրթներկ
3.6 գ
7,300 դր
Mary Kay® գելային փայլով շրթներկը փափկության ու ֆանտաստիկ հարմարավետության զգացողություն է պարգևում: Անհնար է չսիրահարվել: Այժմ նոր արդյունքով՝ թեթև փայլով: Դուք հեշտությամբ կարող եք բացահայտել Ձեր տրամադրությունն ու ընդգծել Ձեր անկրկնելի ոճը:
- Cushion Matrix տեխնոլոգիա՝ կայուն, խիտ ծածկույթ և հագեցած պիգմենտներով երանգներ:
- Գելային շրթներկը հոգ է տանում շուրթերի մասին՝ ապահովելով տարածելու թեթևությունն ու հարմարավետության շարունակական զգացողությունը:
- Ժոժոբայի և արևածաղկի յուղերը խնամում և խոնավացնում են շուրթերը:
- Հատուկ լուսարձակող մասնիկները տեսողականորեն հարթեցնում են շուրթերը:
Օգտագործման ցուցումներ
- Շուրթերի դիմահարդարման վրձին օգտագործելիս քսեք գելային շրթներկը վրձնի վրա, այնուհետև անցկացրեք վրձինը շուրթի երկայնքով՝ սկսելով կենտրոնից և տարածելով շրթներկը բերանի անկյուններում: Քսեք անհրաժեշտ քանակությամբ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
- Ստեղծեք իդեալական շուրթեր՝ որպես հիմք օգտագործելով Mary Kay® շուրթերի մատիտը: Եթե Դուք օգտագործում եք շրթներկի բաց երանգը, ապա հիմքի համար օգտագործեք մատիտի չեզոք երանգ, որը լավագույնս համընկնում է Ձեր շուրթերի բնական երանգին: Այնուհետև մատիտի վրա տարածեք գելային շրթներկը:
Առավելություններ
Գույների բացառիկություն և տարածելու փափկություն:
Նոր շրթներկի բանաձևն իր էությամբ թափանցիկ գելային հիմք է, որի մեջ ներառված են բարձր արդյունավետությամբ պիգմենտներ: Գելային հիմքն ապահովում է հեշտ, հավասարաչափ տարածում և խիտ ծածկույթ, իսկ հագեցած պիգմենտները՝ վառ երանգ:
Գույնի կայունություն:
Cushion Matrix հատուկ տեխնոլոգիան օգտագործում է սիլիցիումի մանր միկրոսֆերաներ, որպեսզի ֆիքսի և պահպանի գույնը շուրթի մակերեսին: Սպառողական թեստերը հաստատել են, որ շրթներկը մնում է շուրթերին երկար և չի չորացնում*:
Լուսաֆիլտրեր:
Հատուկ լուսարձակող մասնիկները տեսողականորեն հարթեցնում են շուրթերը:
Խնամք:
Կառուցվածքի առանձնահատկություններից ելնելով՝ շուրթերի մաշկը արագ չորանում է: Նոր Mary Kay® գելային փայլով շրթներկի բաղադրության մեջ մտնում է արևածաղկի և ժոժոբայի յուղ, որոնք հիանալի խոնավացնում են շուրթերը:
*Արդյունքները ստացվել են մեկշաբաթյա անկախ սպառողական հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 200 կին՝ օգտագործելով շրթներկն ամեն օր:
Նախընտրելի մանրածախ գինը։
Գինը` 6.800 ՀՀ դրամ
Ազնվամորու պաղպաղակ |
Բնական քնքշություն |
Վարդագույն ծառ |
Ռոմանտիկ վարդագույն |
Վարդագույն ժանյակ |
Վարդագույն զեֆիր |
Հյութալի խնձոր |
Նուրբ մայրամուտ |
Նուրբ իրիսկա |
Վառ արևածագ |
Հյութալի բալ |
Շողացող յասաման |
|