Darling Delights™ նվեր-հավաքածու. ձեռքերի քսուք և շուրթերի բալզամ
9,200 դր
Այս ապրանքը առկա չէ։
Gift Set: Scented Hand Cream & Scented Lip Balm
73 մլ., 8 գր.
Աշնանային-ձմեռային անցման շրջանում մաշկը պահանջում է հատուկ ուշադրություն և որքան հնարավոր է շատ խնամք: Պարգևեք ձեր մաշկին հաճելի բուրումնավետ նվեր՝ ձեռքերի և շուրթերի համար խոնավացնող միջոցի շքեղ հավաքածուով:
Ձեռքերի քսուք
-
Փափկեցնում և հարթեցնում է ձեռքերի մաշկը
-
Ապահովում է խոնավացում ու պաշտպանություն
-
Պարունակում է սնուցող շի յուղ
-
Թողնում է ձեռքերի մաշկի վրա հաճելի «համեղ» բուրմունք
Առանցքային բաղադրիչներ.
Շի յուղ. օժտված է ուժեղ հակաօքսիդանտ և վերականգնող հատկություններով: Նպաստում է ակտիվ բաղադրիչների ներթափանցմանը մաշկի ավելի խորը շերտեր: Օժտված է հանգստացնող և փափկեցնող հատկություններով, բարձրացնում է առաձգականությունը և մաշկի խոնավացածությունը:
Արևածաղկի սերմերի յուղ. հզոր հակաօքսիդանտ, հայտնի է վիտամինների և ածխաջրերի բարձր պարունակությամբ: Պարունակում է բազմահագեցած ճարպաթթուների համալիր, որոնք առանցքային դեր են խաղում մաշկի վերականգնման մեջ:
Սաֆլորի (վայրի քրքում) յուղ. փափկեցնող և վերականգնող ազդեցություն է ունենում մաշկի վրա: Նպաստում է մաշկի խոնավացածության բալանսի պահպանմանը:
Ծիրանի կորիզների յուղ. հարուստ է ոչ հագեցած ճարպաթթուներով (օլեինաթթու և լինոլաթթու): Նպաստում է մաշկի բջիջների ռեգեներացմանը և պաշտպանական պատնեշի վերականգնմանը: Նրբորեն խնամում է մաշկը՝ հաղորդելով նրան փափկություն և նրբություն:
Վիտամին Е (տոկոֆերոլ). հակաօքսիդանտ և մաշկի համար կարևորագույն վիտամին՝ պաշտպանում է մաշկը շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ներգործությունից և ազատ ռադիկալներից, որոնք մաշկի վաղաժամ ծերացման պատճառ են հանդիսանում: Օժտված է մաշկը հարթեցնող և փափկեցնող հատկություններով:
Շուրթերի բալզամ
-
Սնուցում է շուրթերի նուրբ մաշկը
-
Դարձնում է շուրթերը հարթ և փափուկ
-
Վերացնում է չորությունն ու ճաքճքվածությունը
-
Թողնում է «համեղ» բուրմունք շուրթերի վրա
Առանցքային բաղադրիչներ.
Մեղրամոմ. օժտված է փափկեցնող հատկություններով, ինչպես նաև թեթև հակաբորբոքային և կազդուրող ազդեցությամբ՝ դարձնելով շուրթերը փափուկ և հարթ:
Կանդելիլայի մոմ. օժտված է խոնավապահպան և փափկեցնող հատկություններով, ինչպես նաև թեթև հակամանրէային ազդեցությամբ, հարթեցնում է շուրթերը և դարձնում է դրանք ավելի փափուկ:
Կարնաուբայի մոմ. օժտված է հիանալի խոնավապահպան հատկություններով, ինչը թույլ է տալիս «լցնել» շուրթերը և դարձել դրանք ավելի հարթ:
Սոյայի հիդրատացված գլիցերիդ. բնական ծագմամբ փափկեցնող խառնուրդ , որն ազդում է խոնավացնող և ամրացնող միջոցի պես:
10156066 |
Gift set |
Նվեր հավաքածու |
10156067 |
Gift set |
Նվեր հավաքածու |
10156068 |
Gift set |
Նվեր հավաքածու |