Ցերեկային քսուք TimeWise 5X®️ Համակցված և յուղոտ մաշկի համար
30գ
14,900 դր
Սահմանափակ հավաքածու
Կոմբինացված և յուղոտ մաշկի համար
Այս քսուքը ծառայում է որպես հակաօքսիդանտ*՝ օգնելով հանգստացնել և պաշտպանել մաշկը շրջակա միջավայրի ագրեսիվ նյութերից: Մեքսիկական կակտուսի էքստրակտը պաշտպանում է բնական հիդրո-լիպիդային թիկնոցը*, որը թույլ է տալիս պահպանել խոնավությունը մաշկի վերին շերտերում: Այս պատնեշի վնասը, օրինակ՝ շրջակա միջավայրի ազդեցությունից, կարող է հանգեցնել չոր, թոշնած մաշկի և նույնիսկ ավելորդ յուղի արտադրությանը՝ ինչը միտված է լրացնել խոնավության պակասը: Ամեն առավոտ քսուք օգտագործելը կօգնի ամրապնդել պաշտպանիչ պատնեշը և պահպանել մաշկի բնական խոնավության մակարդակը՝ այն դարձնելով ավելի հարթ և պայծառ:
- Նվազեցնում է կնճիռների ի հայտ գալը
- Բարելավում է մաշկի երանգը
- Աջակցում է խոնավության բնական հավասարակշռությանը՝ մեքսիկական կակտուսի էքստրակտի շնորհիվ*
- Պարունակում է TimeWise® 5X Multi-Path Antioxidant Technology™ համալիր
Հիմնական բաղադրիչները
Յուրաքանչյուր TimeWise® 5X բուժում պարունակում է բացառիկ Multi-Path Antioxidant Technology™ համալիր, որն ապահովում է մաշկի պաշտպանությունը հակաօքսիդանտ և հակատարիքային հինգ հատկություններով: Այս համալիրը, որը հիմնված է լայնածավալ հետազոտությունների վրա, ներառում է մալաքիտի էքստրակտ՝ պարուրված ռեսվերատրոլ և հակատարիքային պեպտիդներ: Այն այնքան հզոր է, որ գործում է միանգամից մի քանի ուղղություններով և մաշկին հաղորդում ավելի երիտասարդ տեսք։
Մալաքիտի էքստրակտ
- Ուսումնասիրությունները հաստատում են, որ մալաքիտի էքստրակտի ավելացումը բարձրացնում է արտադրանքի հակաօքսիդանտ ազդեցությունը ավելի քան 100%-ով:*
- Մալաքիտի էքստրակտը գործում է մաշկի հիմնական բնական հակաօքսիդանտ համակարգերից մեկի՝ գլուտատիոնի վրա վրա**: Գլուտատիոնը ոչ միայն օգնում է ազատ ռադիկալների «վերացմանը», այլ նաև ինքն իրեն վերարտադրում է՝ շարունակելով դրական ազդեցություն ունենալ մաշկի վրա: Մալաքիտի էքստրակտը գործում է որպես գլուտատիոնի ակտիվացուցիչ՝ ապահովելով մաշկի ուժեղացված պաշտպանությունն ազատ ռադիկալներից:
Կապսուլավորված ռեսվերատրոլ
- Մալաքիտի էքստրակտի հետ սիներգիայի մեջ լինելով՝ այն ապահովում է հզոր պաշտպանություն ազատ ռադիկալներից։ Մալաքիտի էքստրակտը ուժեղացնում է գլուտատիոնի գործողությունը **, իսկ ռեսվերատրոլը խթանում է դրա արտադրությունը **: Շնորհիվ իր բարդ ներգործության՝ մաշկի հակաօքսիդանտ համակարգը գործում է ավելի արդյունավետ և արագ։
- Ռեսվերատրոլը նաև գործում է մաշկի այլ հակաօքսիդանտների հետ համատեղ՝ օգնելով կանխել լիպիդների քայքայումը** և բնական խոնավեցնող գործոնը,այսինքն՝ եղջերաթաղանթի տարրերը, որոնք օգնում են մաշկին ճիշտ գործել: Ռեսվերատրոլն արգելակում է մելանին սինթեզող ֆերմենտների** ակտիվությունը, ինչը կարող է հանգեցնել մաշկի անհավասար երանգի: Այն նաև արգելակում է կոլագենը քայքայող ֆերմենտները**՝ օգնելով տեսանելիորեն նվազեցնել բարակ գծերն ու կնճիռները:
Հակատարիքային պեպտիդներ (օլիգոպեպտիդ 1)
- Այս պեպտիդը կազմված է չորս ամինաթթուներից, որոնք միացված են միմյանց և օգնում են բարելավել մաշկի ընդհանուր առողջությունը**:
- Հայտնի է նաև կոլագենի և էլաստինի** արտադրությունը խթանելու ունակությամբ, որոնք մաշկը ամուր են պահում:
- Օլիգոպեպտիդ 1-ը տետրապեպտիդ է, որը կրկնօրինակում է մաշկի աճին օժանդակող գործոնները: Աճի գործոնները խթանում են կոլագենի և այլ սպիտակուցների արտադրությունը, որոնք հանդիսնում են մաշկի կառուցվածքի հիմնական բաղադրիչները: Նրանց թիվը նվազում է տարիքի հետ կամ շրջակա միջավայրի բացասական գործոնների ազդեցության տակ, իսկ դա հանգեցնում է կնճիռների առաջացման։
Մեքսիկական կակտուսի էքստրակտ
Վերականգնում է բնական ջրի հավասարակշռությունը *:
*In vitro թեստավորման արդյունքներ