Տոնային հիմք Mary Kay TimeWise® 5X

11,500 դր

Ձեր մաշկին հաղորդեք փայլուն տեսք Mary Kay TimeWise® 5X նոր տոնային հիմքով: Կլինիկորեն ապացուցված է, որ այն ապահովում է 12 ժամյա կայունություն և խոնավություն: Ձեր մաշկը թարմ և պայծառ տեսք կունենա ողջ օրվա ընթացքում: Բացառիկ Multi-Path տեխնոլոգիայով հատուկ բանաձևը բարելավում և հարթեցնում է դեմքի մաշկի երանգը, թաքցնում է մուգ շրջանակները աչքերի տակ և պիգմենտացիան: Մաշկն ակնթարթորեն ավելի երիտասարդ և ձիգ է թվում: Անկշիռ ծածկույթը հեշտ է քսվում և թողնում է խոնավության հաճելի զգացողություն:

 

Դիմացկուն է խոնավության և քրտինքի նկատմամբ։

• Տեսողականորեն հարթեցնում է բարակ կնճիռները։

• Քողարկում է մաշկի թերություններն ու լայնացած ծակոտիները։

Ստեղծում է միջինից ծանր ծածկույթ:

• Պարունակում է Multi-Path Antioxidant Technology™ համալիր:
 

 

5X ՈՒժ

Ձեր մաշկի ամենօրյա խնամքի մեջ օգտագործելով TimeWise® 5X խոնավեցնող վերականգնող դիմակ, TimeWise® 5X բազմաֆունկցիոնալ մաքրող միջոց, TimeWise® 5X ցերեկային և գիշերային կրեմ և TimeWise® 5X քսուք, դուք ապահովում եք 5X էֆեկտ:

 

5 հակաօքսիդանտ և հակատարիքային գործողություն

 

Յուրաքանչյուր TimeWise® 5X միջոց պարունակում է բացառիկ Multi-Path Antioxidant Technology™ համալիր, որն ապահովում է մաշկի պաշտպանությունը հինգ հակաօքսիդանտ և հակատարիքային հատկություններով: Այս համալիրը, որը մշակվել է լայնածավալ հետազոտությունների արդյունքում, ներառում է մալաքիտի էքստրակտ, պարուրված ռեսվերատրոլ և հակատարիքային պեպտիդներ։ Այն այնքան հզոր է, որ գործում է միանգամից մի քանի ուղղություններով և երկարացնում է մաշկի երիտասարդությունը։

 

1. Չեզոքացնում է ազատ ռադիկալները*՝ օգնելով դիմակայել բացասական ազդեցություններին, որոնք վերջիններս կարող են ունենալ մաշկի վրա:

2. Կրկնապատկում է յուրաքանչյուր միջոցի հակաօքսիդանտ ակտիվությունը*:

3. Աշխատում է այլ հակաօքսիդանտների հետ սիներգիայով՝ կանխելով լիպիդների վնասը։ Սա բնական խոնավեցնող գործոն է*, որն օգնում է պահպանել մաշկի պաշտպանիչ պատնեշը առողջ և պատշաճ վիճակում։

4. Ճնշում է մելանին սինթեզող ֆերմենտները*, որոնք կարող են հանգեցնել մաշկի անհավասար երանգի:

5. Օգնում է մեծացնել բնական կոլագենի և էլաստինի* արտադրությունը, որոնք ապահովում են մաշկի ամրությունը:

1. Ձեռքով՝ եթե պահանջվում է միջին ծածկույթ:

2. Խոնավ սպունգով՝ եթե ցանկալի է թեթև ծածկույթ:

3. Չոր սպունգով՝ խիտ ծածկույթի համար։

4. Բազմաֆունկցիոնալ օվալ երանգավորող և ուրվագծային խոզանակ՝ միջինից մինչև ամբողջական ծածկույթի և կատարյալ հավասարաչափ ծածկման համար:

5. Հիմքի վրձին՝ ցանկացած ծածկույթ ստեղծելու համար՝ անկշիռից մինչև քողարկող: