Պարֆումերային լոսյոն մարմնի համար

200 մլ

6,000 դր

Այս ապրանքը առկա չէ։

Խոնավացրեք և փափեցրեք Ձեր մաշկը մարմնի համար բուրավետ, կրեմային լոսյոնի օգնությամբ: Հատապտուղների և վանիլինի կամ խնձորի ու նուշի նրբերանգները միահյուսվելով իրար մեջ, ստեղծում են լիցքաթափման և «տվյալ պահի մեջ գտնվելու» զգացողություն: Սուզվեք կրեմային, բուրավետ նրբության մեջ և նվիրեք ժամանակ միայն Ձեզ: 

 

  • Արագ ներծծվում է 
  • Առաջացնում է խոնավացածության զգացողություն 
  • Փափկեցնում է մաշկը 
  • Թողնում է նուրբ, մրգային բույր 

 

10179945 Scented Body Lotion
Apple & Almond
ՊԱՐՖՈՒՄԵՐԱՅԻՆ ԼՈՍՅՈՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ «ԽՆՁՈՐ ԵՎ ՆՈՒՇ»
10179951 Scented Body Lotion
Berry & Vanilla
ՊԱՐՖՈՒՄԵՐԱՅԻՆ ԼՈՍՅՈՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՐ «ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ ԵՎ ՎԱՆԻԼԻՆ»

 

ՊԱՐՖՈՒՄԵՐԱՅԻՆ ԿՈՄՊՈԶԻՑԻԱ 
Խնձոր և նուշ 
Ըստ արոմատերապևտների, թարմ խնձորի բույրը վերացնում է սթրեսը և հագեցնում է միտքը դրական էմոցիաներով: Իր հերթին, նշի բույրը, որն իր մեջ համադրում է և՛ քաղցրություն, և՛ դառնություն, օգտագործվում է պարֆումերային կոմպոզիցիաներում՝ դրանց առավել նրբագեղություն և ազնվականություն հաղորդելու համար: 

Հատապտուղներ և վանիլին 
Հասած հատապտուղների նրբերանգները թաքցնում են իրենց մեջ տոնի,  ոգևորության և կյանքի վայելքի առանձնահատուկ զգացողություն: Ներշնչելով դրանց բույրը՝ դուք դառնում եք ավելի հանգիստ, իսկ հոգում  առաջանում է ուրախության զգացողություն: Պարֆումերային կոմպոզիցիայի մեջ հատապտղային նրբերանգները հավասարակշռված են վանիլինի բույրով, որում համադրված են՝ շքեղության, միևնույն ժամանակ յուրահատուկ ջերմության զգացողություն պարգևող, կրքոտությունն ու անկանխատեսելիությունը: 

Պարֆումերային լոսյոնը կատարում է ոչ միայն մաշկի արոմատիզացման գործառույթը, այլ նաև խնամում է մարմնի մաշկը՝ ապահովելով փափկության և խոնավացածության զգացողություն: Բացի այդ, այն հիանալի լուծում է, եթե դուք ցանկանում եք «կրել ձեր մեջ» թեթև և չպարտավորեցնող բույրը: 

 

ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ 

  • Հաստատված է մաշկաբանների կողմից,
  • Անցել է կլինիկական փորձարկումներ մաշկի գրգռվածության և ալերգիկ ռեակցիաների նկատմամբ։
     

ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

1. Քսեք մարմնի մաշկին թեթև, մերսող շարժումներով:

2. Կարելի է քսել փոքր-ինչ խոնավ մաշկին՝ անմիջապես ցնցուղից հետո: Այդպես լոսյոնը կապահովի է՛լ ավելի արտահայտված խոնավացածության զգացողություն: