Մինի-դիմակների հավաքածու
34 գր x 2
8,850 դր
Այս ապրանքը առկա չէ։
Գաղտնիք չէ, որ դիմակները քսուքների մեծամասնությունից ավելի ակտիվ ազդեցություն են ունենում և օգնում են պրակտիկորեն վայրկենապես մաքրել, խոնավացնել և ձգել մաշկը: Դրանք կարելի է օգտագործել ինչպես ողջ դեմքի համար, այնպես էլ փորձարկումներ անել մուլտիմասքինգի հետ՝ հայտնի օգտագործման ձև, երբ օգտագործվում են միանգամից մի քանի դիմակներ դեմքի տարբեր գոտիների համար՝ ըստ կարիքների: Գլխավոր առավելությունը ժամանակի խնայումն է և միանգամից մի քանի խնդիրների լուծումը:
TimeWise® խոնավացնող, թարմացնող գելային դիմակ
34 գր
Օժտված է եռակի ազդեցությամբ.
• ինտենսիվորեն խոնավացնում է,
• նվազեցնում է հոգնածության և սթրեսի հետևանքները,
• դարձնում է մաշկն ավելի փափուկ, առաձգական և էլաստիկ, իսկ ծակոտիները՝ ավելի քիչ նկատելի:
Ածուխի հիմքով Clear Proof® դիմակ դեմքի մաշկի մաքրման համար
34 գր
Օժտված է եռակի ազդեցությամբ.
• խորը մաքրում է ծակոտիները և մաշկը,
• վայրկենապես ներծծում է մաշկային ճարպի մնացուկները,
• ապահովում է մաշկի մաքրությունն ու փայլատությունը:
ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Դիմակները կարելի է օգտագործել ինչպես ցերեկը, այնպես էլ երեկոյան: Հիանալի կլինի «ընդունել» դիմակը հորիզոնական դիրքում: Պառկեք, թուլացեք և վայելեք հաճելի զգացողությունները:
- Ածուխի հիմքով Clear Proof® դիմակ դեմքի մաշկի խորը մաքրման համար
• Քսեք հարթ շերտով՝ մաքուր մաշկի վրա: Կտեսնեք, թե ինչպես է ազդում դիմակը՝ չորանալով այն նուրբ հեղուկից վերածվում է փափուկ, փայլատ ծածկույթի և ներծծում է իր մեջ մաշկային ճարպի մնացուկները:
• Թողեք 10-20 րոպե:
• Լվացեք դիմակը տաք ջրով և չորացրեք դեմքը, սրբեք դեմքը տոնիկով:
• Ապա քսեք ձեր սիրելի շիճուկը և խոնավացնող քսուքը: Օգտագործեք շաբաթը 2-3 անգամ:
- TimeWise® խոնավացնող, թարմացնող գելային դիմակ
• Քսեք դիմակը խիտ, հավասարաչափ շերտով՝ նախապես մաքրելով մաշկը: Խուսափեք աչքերի տակի և բերանի շուրջ հատվածներից:
• Թողեք 10 րոպե:
• Լվացեք դիմակը տաք ջրով կամ հեռացրեք տաք ջրի մեջ թաթախված սպունգով և չորացրեք դեմքը, ապա սրբեք դեմքը տոնիկով:
• Հետո քսեք ձեր սիրելի շիճուկը և խոնավացնող քսուքը: Օգտագործեք շաբաթը 2-3 անգամ: Ավելի մեծ արդյունքի հասնելու համար կարելի է քսել դիմակը երեկոյան՝ քնել պառկելուց առաջ և թողնել ամբողջ գիշեր:
- Դասական մուլտիմասքինգ համադրված մաշկի համար
• TimeWise® խոնավացնող, թարմացնող գելային դիմակը քսեք մաշկի չորացած հատվածների վրա՝ փափկեցման և սնուցման համար:
• Ածուխի հիմքով, մաշկի խորը մաքրման համար Clear Proof®դիմակը օգտագործեք մաշկի ճարպային հատվածների վրա՝ մաքրման և ճարպային փայլի պակասեցման համար:
• Թողեք 10 րոպե:
• Ամբողջովին լվացեք տաք ջրով և սրբեք դեմքը տոնիկով:
• Հետո քսեք ձեր սիրելի շիճուկը և խոնավացնող քսուքը: Բացի այդ, մուլտիմասքինգի ժամանակ օգտագործեք աչքերի տակի Mary Kay® հիդրոգելային թաղանթներ (պատչեր)՝ աչքերի տակի մաշկի խոնավացման, հարթեցման և «հոգնածության» վերացման համար։
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Ածուխի հիմքով Clear Proof®դիմակը մաշկի խորը մաքրման համար
Ակտիվացված ածուխ
Ունակ է ներծծել սեփական ծավալն երկու անգամ գերազանցող աղտոտվածություններ և դուրս քաշել դրանք ծակոտիներից, ինչը նպաստում է մաշկի խորը մաքրմանը:
Կաոլին և բենտոնիտ
Բնական կավատեսակներ՝ հանքային ծագմամբ: Վայրկենապես նեծծում են ավելորդ մաշկային ճարպը և պակասեցնում անցանկալի փայլը՝ միևնույն ժամանակ տեսողականորեն նեղացնելով ծակոտիները:
Ցախկեռասի և սպիտակ լոբու մզվածքներ
Նպաստում են մաշկի երանգի հավասարեցմանը, պայքարում են բորբոքումների դեմ, դարձնում են մաշկն ավելի մաքուր: Օգնում են նաև հանգստացնել մաշկը*:
Հազրեվարդի և անանուխի մզվածքներ
Ավելացրեք թարմության երանգ և արթնացրեք ձեր զգացմունքները:
* Հիմնված in vitro հետազոտությունների վրա
TimeWise® խոնավացնող, թարմացնող գելային դիմակ
Նատրիումի հիալուրոնատ
Ձգում և պահպանում է խոնավությունը մաշկի մեջ:
Գլիցերին (բուսական ծագման)
Փափկեցնող բաղադրիչ, որն օգնում է պահպանել մաշկի խոնավացածության բալանսը և մակարդակը:
Շագանակի մզվածք
Ամրացնում, հանգստացնում է մաշկը և ուժեղացնում է դրա պաշտպանական արգելքը:
Վիտամին B3 (նիացինամիդ)
Ուժեղացնում է մաշկի պաշտպանական արգելքը:
Ասաի պտուղների մզվածք
Հզոր հակաօքսիդանտ, որը 80 անգամ ավելի շատ է չեզոքացնում ազատ ռադիկալները, քան կանաչ թեյի մզվածքը:
Վիտամին Е (տոկոֆերոլացետատ)
Հակաօքսիդանտ, նպաստում է մաշկի «հարթեցմանը»:
Սկվալեն (ձիթապտղի մզվածք)
«Յուղում է» մաշկի մակերեսը՝ ապահովելով դրա փափկությունն ու հարթությունը:
Բուրմունքների փունջ (երիցուկ, նարդոս, հազրեվարդ, վարդի ծառ, խորդենի)
Ապահովում է բուրմունք, որն ուժեղացնում է հաճելի զգացողությունները դիմակի օգտագործման ժամանակ: