Խոնավեցնող թարմացնող տոնիկ TimeWise®

100մլ

9,200 դր

TimeWise® խոնավեցնող վերականգնող տոները մաշկը մաքրող և խոնավեցնող գործընթացն էլ ավելի արդյունավետ կդարձնի։ Այս արտադրանքն անկասկած կգնահատեն բոլոր նրանք, ում համար դեմքի խնամքի մեջ մաշկի ծերացման նշանների դեմ պայքարը թիվ մեկ խնդիրն է:

• Ավարտում է մաքրման գործընթացը և մաշկը նախապատրաստում խնամքի հետագա փուլերին

• Խոնավեցնում և բարելավում է մաշկի հյուսվածքները՝ ավելի հարթ և ավելի քիչ տեսանելի ծակոտիների համար

• Մաշկին հաղորդում է սառնության զգացում, թարմություն և բնական փայլի ազդեցություն

 

Հիմնական բաղադրիչները

Նատրիումի հիալուրոնատ. Հզոր խոնավեցնող միջոց, որը դեպի իրեն է ձգում և պահպանում է մաշկի խոնավությունը:

Մրտենու և ոսպի սերմերի էքստրակտներ. Բնական հակաօքսիդանտներ, որոնք օգնում են արդյունավետորեն պայքարել մաշկի ծերացման նշանների դեմ:

Վիտամին B3 (նիասինամիդ): Ամրացնում է մաշկի պաշտպանիչ պատնեշը և օգնում նվազեցնել տարիքային բծերի տեսքը*։

Ասաի հատապտուղների էքստրակտ. Հզոր հակաօքսիդանտ, որն օգնում է չեզոքացնել ազատ ռադիկալները:

*Հիմնված է in vitro ուսումնասիրության վրա:

 

Օգտագործման եղանակը

Օգտագործեք միջոցը օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, մաշկը մաքրելուց հետո։ Բամբակյա սկավառակը խոնավացրեք տոնիկով և սրբեք դեմքն ու պարանոցը: Կրկնեք այս գործողությունը, մինչև մաշկի աղտոտվածության բոլոր նշաններն անհետանան: Խուսափեք աչքերի շուրջ հատվածից։

Հիմնական հատկանիշներ

• Փորձարկված է մաշկաբանների կողմից։

• Փորձարկված է մաշկի դյուրագրգռության և ալերգիկ ռեակցիաների համար։

• Հարմար է զգայուն մաշկի համար

• Չի պարունակում սպիրտ

• Ոչ կոմեդոգեն է

 

Կանանց մեծամասնությունը* նշել է, որ TimeWise® խոնավեցնող վերականգնող տոնիկը զգալիորեն բարելավում է մաշկի խնամքի ամենօրյա արդյունքները:

 

Նրանք նաև նշել են, որ․

• 90% - մաշկը ավելի խոնավ տեսք ունի,

• 89% - մաշկը դարձել է ավելի հարթ,

• 87% - մաշկը դարձել է ավելի փափուկ և քնքուշ,

• 83% - մաշկը ձեռք է բերել ավելի թարմ և առողջ տեսք,

• 77% - ծակոտիներն ավելի քիչ տեսանելի են դարձել։

 

*Հիմնված է սպառողների անկախ հետազոտության վրա, որի ընթացքում 166 կին երկու շաբաթվա ընթացքում օրական երկու անգամ օգտագործել են TimeWise® խոնավեցնող թարմացնող տոնիկը: