Բազմաֆունկցիոնալ մաքրող միջոց TimeWise 5X®️

100գ

10,700 դր

Այս նուրբ շերտազատող մաքրող միջոցը մաքրում է մաշկն ամենօրյա կեղտերից՝ չզրկելով այն բնական խոնավությունից: Այն հեռացնում է կեղտերը, որոնք հանգեցնում են մաշկի խամրած երանգի, նախապատրաստում է մաշկի խնամքի հաջորդ քայլին և մաշկին տալիս է շատ մաքուր և թարմ զգացողություն:

  • Մանրակրկիտ մաքրում և հեռացնում է կեղտը մաշկից
  • Նրբորեն շերտազատում է՝ վերացնելու թուլությունը
  • Հաղորդում է թարմության և հարմարավետության զգացում, չի չորացնում մաշկը
  • Վերականգնում է դեմքի առողջ և թարմ գույնը
  • Պարունակում է TimeWise® 5X Multi-Path Antioxidant Technology™ համալիր

 

Հիմնական բաղադրիչներ

Միջոցը պարունակում է բացառիկ Multi-Path Antioxidant Technology™, որը պաշտպանում է մաշկը հինգ հակաօքսիդանտ և հակատարիքային հատկություններով: Այս համալիրը, որը հիմնված է լայնածավալ հետազոտությունների վրա, ներառում մալաքիտի էքստրակտ, կապսուլացված ռեսվերատրոլ և հակատարիքային պեպտիդներ: Այն այնքան հզոր է, որ գործում է միանգամից մի քանի ուղղություններով և մաշկին հաղորդում ավելի երիտասարդ տեսք։

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Գիշերը մաշկը մնում է ակտիվ և շարունակում է ճարպ արտադրել: Այս միջոցն առավոտյան ամբողջությամբ կհեռացնի ավելորդ ճարպը, կվերականգնի մաշկի առողջ տեսքը և կպատրաստի այն խնամքի հետագա փուլերին։

Օրվա ընթացքում փոշու մասնիկները, դիմահարդարումը և մաշկային ճարպը խցանում են ծակոտիները։ Այս մաքրող միջոցը կհեռացնի աղտոտվածությունը, թույլ կտա մաշկին շնչել և կբարձրացնի գիշերային կրեմի արդյունավետությունը։

  • Առավոտյան և երեկոյան փոքր քանակությամբ մաքրող միջոցը շրջանաձև շարժումներով զգուշորեն մերսեք խոնավ մաշկին՝ խուսափելով աչքերի տակի հատվածից:
  • Ավելացրեք մի քիչ ջուր, որպեսզի արտադրանքը ավելի լավ փրփրվի:
  • Մանրակրկիտ լվացեք դեմքը տաք ջրով։

Մաքրման փուլն ավարտելու համար մաշկը սրբեք տոներով: