Բացահայտեք եզակի
հնարավորությունների աշխարհը․
վաստակեք գումար, մրցանակներ,
ճանաչում և ճամփորդեք
Mary Kay®-ի հետ։
Շքեղ մրցանակներ
Ավանդույթի համաձայն` Mary Kay®-ում շնորհակալություն են հայտնում ակնառու ձեռքբերումների համար` վաճառքից եկամուտ, մրցանակներ և ճանաչում. ընտրեք այն, ինչ կարևոր է Ձեզ համար, և գործի անցեք:
Պոտենցիալ եկամուտ
Նախ ամենակարևորի մասին. Mary Kay®-ի հետ Դուք կսկսեք վաստակել դիմահարդարման պարագաների վաճառքի հաշվին: Դուք կարող եք ստանալ մինչև 45%* վաճառված ամեն միջոցից` անկախ վաճառքի վրա ծախսած ժամանակից:
Արտադրանքի նորույթներ
Ուշադրություն կոսմետիկայի և օծանելիքի սիրահարներին:
Եթե Դուք և Ձեր ընկերուհիները ուզում եք միշտ տեղյակ լինել թրենդների, նոր երանգների, մաշկի խնամքի ոլորտում նորարարությունների, բացառիկ բույրերի մասին, ապա Mary Kay®-ի հետ բիզնեսը կարող է դառնալ Ձեր հաջողակ տոմսը գեղեցկության արդյունաբերության աշխարհում:
Ճանապարհորդություն
Mary Kay®-ի Գեղեցկության ամենահաջողակ Անկախ Խորհրդատուների համար սահմաններ չկան: Ամեն տարի ընկերությունն առաջարկում է ուղևորություններ ամբողջ աշխարհով, ներառյալ՝ ամենաէկզոտիկ ուղղությունները` Հավայի, Սիդնեյ, Վիեննա, Փարիզ, Հոնգ Կոնգ:
Մրցանակներ
Մերի Քեյ Աշը միշտ փորձել է առատաձեռն լինել ընկերության Խորհրդատուների հանդեպ, ինչպես պարգևներ տալիս, այնպես էլ շնորհակալություն հայտնելիս: Եվ մենք շարունակում ենք այդ ավանդույթները մինչև այսօր: Եթե Դուք հասնում եք Ձեր նպատակներին, Դուք ստանում ենք մրցանակներ:
Ճանաչում
Անկասկած, մրցանակները, որ կարող եք ստանալ, հիանալի են, սակայն Mary Kay®-ի հետ բիզնեսի հնարավորությունները խոստանում են ավելի արժեքավոր բան` հարգանք և ճանաչում: Անկախ Խորհրդատուների համար ընկերության կազմակերպած ամենամյա միջոցառումների ժամանակ նրանց հաջողություններն ու ջանքերը կարող են արժանապես պարգևատրվել և ճանաչվել:
Մրցանակ ստանալու կարևոր պայման է ծրագրի պահանջների իրականացումը:
*Նախընտրելի մանրածախ գնից: