Նվազած տոնուս,
անհարթ երա՞նգ
#լուծումկա
«Մաշկի վերականգնում և սնուցում»
ծրագիր
իմանալ ավելին
Համաձայնեք, որ ժամանակակից աղջկա ապրելակերպը ոչ միշտ է նպաստում դեմքի մաշկի կատարյալ տեսքին՝ սթրեսներ, քնի պակաս, ուլտրամանուշակագույն ճառագայթում և աղտոտված շրջակա միջավայր: Մաշկը ազդանշան հաղորդող առաջին օրգանն է, որ ժամանակն է կանգ առնել և ուշադրություն դարձնել ինքդ քեզ, թուլանալ, մնալ հանգստության մեջ, վերականգնել ուժերը:
Մաշկի վիճակի վրա ազդող արտաքին գործոններն են․
• Ուլտրամանուշակագույն ճառագայթումը առաջ է բերում չորություն, կնճիռների և պիգմենտային հետքերի առաջացում,
• Ապրելակերպը (սթրես, քնի պակաս, ոչ ճիշտ սննդակարգ, վնասակար սովորություններ) բերում են մաշկի տոնուսի նվազեցմանը,
• Շրջակա միջավայրի աղտոտվածությունը (ազատ ռադիկալներ) նույնպես ազդում են կնճիռների առաջացման վրա:
Դրանց ներգործության հետևանքներն են․
• Մաշկի «հոգնածություն» և միմիկայի կնճիռներ
• Մաշկի տոնուսի կորուստ և դեմքի օվալի դեֆորմացիա
• Անհարթ երանգ և պիգմենտացիա
• Արտահայտված (լայնացած) ծակոտիներ:
Լուծում Mary Kay®-ի կողմից
«Վերականգնում և սնուցում» ծրագիրը օգնում է լուծել վնասակար արտաքին գործոնների ազդեցության հետևանքները՝
Օգտագործման արդյունքում՝
• մաշկը ավելի ձիգ և առաձգական է,
• դեմքի ուրվագիծը ավելի հստակ է,
• մաշկի երանգը ավելի հարթ է,
• ծակոտիները պակաս նկատելի են:
Մաշկի խնամքի համակարգը կատարում է մաշկի առողջ և գրավիչ արտաքին տեսքը տարբեր տարիքում պահպանելու համար անհրաժեշտ բոլոր հիմնական բյուտի-սահմանված պրոցեդուրաները: Բայց այն չի բավարարում մաշկի բոլոր ընթացիկ կարիքները, անհրաժեշտ է ավելացնել խնամքին ավելի ազդեցիկ միջոց, որը հատուկ ստեղծված է այդ խնդրի լուծման համար: Այդպիսի միջոց է շիճուկը:
Շիճուկի արդյունավետությունը կապված է ավելի բարձր՝ քսուքի համեմատ, ակտիվ բաղադրիչների խտության հետ, ինչպես նաև մաշկի մեջ բաղադրիչների մատակարարման հատուկ համակարգերի կիրառման հետ: Այն «շտապ հասցեական օգնություն» է մաշկի խնամքի այս կամ այն խնդրի առավել արագ լուծման համար: Եվ դրանցից յուրաքանչյուրի լուծման համար գոյություն ունի հատուկ շիճուկ:
Լայֆհաք
Մաշկի հակատարիքային խնամքը առավելագույնս արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել այն կոսմետիկ մերսումով: Դեմքի մերսումը նպատասում է՝
• լարվածության թուլացմանը և մաշկի հարթմանը
• նյութափոխանակության և վերականգնողական գործընթացների արագացմանը
• այտուցվածության պակասեցմանը:
Մերսման կատարումը շիճուկով թույլ կտա դրա ակտիվ բաղադրիչներին ավելի խորը թափանցել մաշկի մեջ: