Հաճախ տրվող հարցեր

Mary Kay®-ի հետ Ձեր բիզնեսի մասին
 

1.  Եկամուտ ստանալու ինչպիսի՞ հնարավորություններ ունի Գեղեցկության Անկախ Խորհրդատուն:
 

Եկամուտ ստանալու հնարավորությունները Mary Kay®-ի հետ բիզնեսում չունեն սահմաններ ու սահմանափակումներ: Որպես Mary Kay®-ի Գեղեցկության Անկախ Խորհրդատու՝ եկամուտը, որ կարող եք ստանալ, կախված կլինի տարբեր գործոններից, ներառյալ՝ Ձեր անձնական նպատակները, ջանքերն ու ժամանակը, որ որոշել եք ներդնել Ձեր բիզնեսում: Գեղեցկության շատ Անկախ Խորհրդատուներ հիմնել են իրենց բիզնեսը կես դրույք զբաղվածությամբ` նպատակ ունենալով բավարարել կարճաժամկետ ֆինանսական նպատակներ, օրինակ` ընտանիքի համար տոնական նվերներ գնել, վճարել ընտանեկան հանգստի համար, դպրոցական հագուստ գնել կամ վճարել երեխաների կրթության համար: Միևնույն ժամանակ մյուսները որոշել են կառուցել իրենց բիզնեսը Mary Kay®-ի հետ`  ամբողջովին անցնելով դրան և թողնելով նախկին աշխատանքը: Mary Kay®-ի հետ բիզնեսում Դուք ինքներդ եք որոշում՝ ինչպես և ինչքան վաստակել, և ամբողջ եկամուտը միայն Ձերն է: Մերի Քեյ Աշը ասում էր. «Դրե՛ք նպատակներ և հետևե՛ք դրանց այնքան ժամանակ, մինչև դրանք կիրականանան: Այն, ինչ կարող եք երազել, այն ինչին կարող եք հավատալ, Դուք կարող եք հասնել»:
 

Կապվեք Գեղեցկության Ձեր Անկախ Խորհրդատուի հետ՝ ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար: 

 

2. Առաջ գնալու ինչպիսի՞ տարբերակներ կօգնեն ինձ դառնալ հաջողակ Mary Kay®-ի հետ բիզնեսում:
 

Մերի Քեյ Աշը նշում էր, որ ինքը չէր սիրում չափազանց համառ  վաճառողներին, միևնույն ժամանակ համառությունն ու հաստատակամությունը, անկասկած, վաճառքով զբաղվող ցանկացած բիզնեսում հաջողության հասնելու կարևոր որակներ են: Մենք հասկացել ենք, որ Mary Kay®-ի Գեղեցկության Անկախ Խորհրդատուներից առավել հաջողակները բիզնեսը վարելիս գործածում են Ոսկե Կանոնը՝ օգտագործելով սեփական ողջամտությունը: Արդյունքում` վաճառքի որոշում կայացնելիս և ընկերություն նոր Խորհրդատուներ հրավիրելիս մենք միշտ խորհուրդ ենք տալիս Ձեզ պատկերացնել այլ մարդու փոխարեն` չմոռանաով նրան այնպես վերաբերվել, ինչպես Դուք կուզեիք, որ Ձեզ վերաբերվեին: Մերի Քեյ Աշն ասում էր. «Ձեր հարստությունն այն է, թե ինչ ազդեցություն եք ունենում մարդկանց վրա, և բոլորը, ում Դուք հանդիպում եք, տպավորություն են կազմում Ձեր մասին Ձեր խոսքերից ու գործողություններից: Այդ պատճառով դարձրեք Ոսկե Կանոնը Ձեր կյանքի ոճը»:
 

3. Mary Kay®-ի հետ բիզնեսի հնարավորություններ. ի՞նչ է իրոք անհրաժեշտ անել հաջողության հասնելու համար: 
 

Բիզնես Խմբերի Առաջնորդներն ու Ազգային Առաջնորդները պատմում են իրենց երազանքների իրականացման մասին: Հնարավոր է Դուք լսել եք նրանց պատմություններն այն մասին, որ Mary Kay®-ի հետ բիզնեսը բավականին ճկուն է, ինչը թույլ է տվել նրանց բավականին ժամանակ անցկացնել իրենց ընտանիքի հետ: 

Իրականում այս կանայք շատ են աշխատել, որպեսզի դառնան այն, ինչ կան այսօր: Երբ մարդիկ լսում են Մերի Քեյ Աշի սկզբունքների մասին, որ առաջին տեղում հավատն է, երկրորդ տեղում` ընտանիքը, երրորդ տեղում` կարիերան, նրանք կարող են սխալ հասկանալ այն, ինչ նա նկատի ուներ: Այս գերակայություններին հետևելը ամենևին չի նշանակում, որ Դուք պետք է շատ աշխատեք, որպեսզի լինեք հաջողակ: Սակայն Mary Kay® ընկերությունում կան բիզնեսը վարելու տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ ճկուն գրաֆիկը: 
 

Մերի Քեյ Աշը շատ աշխատասեր էր: Նա է հիմնել  «Հինգ ժամերի ակումբ»-ը, և նրա աշխատանքային օրը սկսվում էր ոչ ուշ, քան առավոտյան 5-ին: Քնելու այդ ժամերը նա որոշել էր նվիրել կարևոր գործերին, որոնք պետք է աներ օրվա ընթացքում: Գեղեցկության շատ Անկախ Խորհրդատուներ որոշել են միանալ այդ ակումբին, որպեսզի կարողանան անել այն, ինչ պետք է, մինչև երեխաներին դպրոց տանելը: Մյուս կողմից` հնարավոր է առավոտյան քունը Ձեզ համար շատ կարևոր է, և Դուք կուզեիք Ձեր գործերի մեծ մասն անել օրվա երկրորդ կեսին: Գուցե Դուք ցանկանում եք պլանավորել Ձեր հանդիպումները Ձեր երեխաների դասերի ընթացքում, անցկացնել մաշկի խնամքի դասեր, քանի դեռ նրանք մանկապարտեզում են կամ դպրոցում: Կամ էլ ցանկանում եք աշխատել հանգստյան օրերին: Ընտրությունը Ձերն է: Սովորաբար ցանկացած ընկերության աշխատակից ունի խիստ գրաֆիկ` առավոտյան 9-ից 6-ը, և հնարավոր է Դուք ազատ ժամանակ չունենաք անձնական այլ հարցեր լուծելու համար: Եվ գուցե Ձեր բախտը բերի այն ընկերությունում, որտեղ կունենաք ավելի ճկուն գրաֆիկ, բայց, այնուամենայնիվ, չեք կարողանա ընտրել աշխատանքի ժամերն ըստ Ձեր հարմարության: 
 

Որպես Mary Kay®-ի Գեղեցկության Անկախ Խորհրդատու՝ Դուք Ձեր ղեկավարն եք, այնպես որ Դուք ինքներդ եք որոշում՝ երբ սկսել և ավարտել աշխատանքը: Դուք ինքներդ եք որոշում Ձեր սեփական գրաֆիկն ու արագությունը, որով ցանկանում եք բարձրանալ հաջողության աստիճանով: Եթե նպատակը Ձեր հիմնական եկամուտին լրացուցիչ եկամուտ ավելացնելն է, ապա Mary Kay®-ի բիզնեսին տրամադրվող ժամերը հավանաբար կլինեն հարաբերականորեն քիչ: Մյուս կողմից, եթե որոշեք փոխել և/կամ ավելացնել Ձեր հիմնական զբաղմունքի եկամուտը, ապա պետք է Mary Kay®-ի բիզնեսին նվիրեք ավելի շատ ժամանակ, որպեսզի հասնեք նպատակին: 
 

Բանն այն է, որ Դուք ինքներդ եք ընտրում Ձեր ճակատագիրը: Դուք եք որոշում հավատի, ընտանիքի և կարիերայի Ձեզ հարմար հարաբերակցությունը:
 

«Մի անգամ, ինչ-որ մեկն ասել է. «Mary Kay®-ը բարդ աշխատանքի համար վճարող լավագույն գործատուն է աշխարհում»: Ես կարծում եմ, որ բոլորն ունեն ցանկություններ ու պահանջմունքներ, և մենք կարող ենք որոշել Mary Kay®-ի հետ բիզնեսը ինչպես կարող է օգնել մեզ հասնել մեր նպատակներին», - Մերի Քեյ Աշ:
 

4. Ինչքա՞ն արտադրանք է հարկավոր Գեղեցկության Անկախ Խորհրդատուին: 


Դուք հենց նոր ձեռք եք բերել մեկնարկային հավաքածու, ու բնական է, որ Ձեզ հետաքրքրում է այդ հարցը: Առաջինը, ինչ պետք է հիշել. ձեռք բերված արտադրանքի քանակը Ձեր որոշումն է, և դա բնականաբար պարտադիր պայման չէ, որպեսզի սկսեք Ձեր բիզնեսը Mary Kay®-ի հետ: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս սկզբում կողմնորոշվել, թե Mary Kay®-ի հետ բիզնեսում ինչ ակտիվություն եք ցուցաբերելու, իսկ հետո, եթե պարտադիր է, ներդրումներ անել փոքր պահեստում, որը կօժանդակի Ձեր գործունեությանը: 


Մերի Քեյ Աշը կարծում էր, որ Գեղեցկության Անկախ Խորհրդատուները պահեստում անպայման պետք է ունենան արտադրանքի որոշակի ավելցուկ, քանի որ վարպետության դասերի և անձնական հանդիպումների ժամանակ դա ապահովում է սպասարկման ավելի բարձր մակարդակ և հաճախորդի յուրաքանչյուր ցանկության ակնթարթային իրականացում: Նա գիտեր, որ դա կօգնի ձեռք բերել հաճախորդների հզոր ցանց և հավատարիմ հաճախորդներ ամբողջ կյանքի համար: Նա նաև կարծում էր, որ արտադրանքի հասանելիությունը կարող է օգնել Գեղեցկության Անկախ Խորհրդատուներին զգալ ավելի մոտիվացված  և ձգտել զարգացնել Mary Kay®-ի հետ բիզնեսը: 


Եթե որոշել եք ստեղծել արտադրանքի Ձեր փոքր պահեստը, միշտ կարող եք վստահ լինել, որ ընկերությունն ունի բավականաչափ հրապարակված և հասանելի ինֆորմացիա՝ վաճառքի մասին օգտակար խորհուրդներով: Դուք նաև կարող եք հարցեր տալ և խորհուրդներ հարցնել Mary Kay®-ի հետ բիզնեսի մասին այլ հաջողակ Անկախ Խորհրդատուներից, այնպիսին, ինչպիսիք են՝ Բիզնես խմբերի Առաջնորդները, որոնք կարող են Ձեր բիզնեսին նայել կողքից և օգնել հաջողության համար արդյունավետ ռազմավարություն մշակել: 


Mary Kay®-ի արտադարանքի մասին  

 

5. Ի՞նչ հաճախականությամբ է Mary Kay®-ը թողարկում նոր արտադրանք: Ինչպե՞ս է դա ազդում Գեղեցկության Անկախ Խորհրդատուի բիզնեսի վրա:

 

Mary Kay® ընկերությունը միշտ մշակում է նոր արտադրանք, որպեսզի համընթաց քայլի ժամանակակից միտումների հետ և մրցունակ լինի շուկայում: Արտադրանքը, որը լուծում է հատուկ խնդիրներ և համապատասխանում է մաշկի խնամքի մեր հիմնական հավաքածուին, ընդգրկվում է հավաքածուի մեջ՝ հաճախորդների առկա պահանջները բավարարելու համար: Դեկորատիվ կոսմետիկայի սահմանափակ թողարկումը ներկայացնում է սեզոնի միտումը: Մեր արտադարանքի հիմնական հավաքածուն թարմացվում է յուրաքանչյուր 3-ից 5 տարին մեկ, որպեսզի օգտագործվեն մաշկի խնամքի վերջին նորարարությունները: Մենք պարբերաբար թարմացնում ենք արտադրանքի փաթեթավորումը, որպեսզի արտաքին տեսքը համապատասխանի շուկայի վերջին միտումներին: Հիշեք, որ մենք գտնվում ենք կոսմետիկայի արագ փոփոխվող արդյունաբերությունում:  Ինչպես ավտոմոբիլային բիզնեսի, նորաձևության և կենցաղային տեխնիկայի ոլորտում, կոսմետիկայի արդյունաբերությունում նոր արտադրանքը գրավում է հաճախորդին դեպի բրենդը: 

 

Բանն այն է, որ նորարարությունը կարևոր  է մեր շուկայում մրցունակությունը պահելու համար: Նորարարությունը ներկայացնում է ընկերության և Գեղեցկության Անկախ Խորհրդատուների՝ արտադրանքը ներկայացնելու պատրաստվածությունը, որը համապատասխանում է հաճախորդների ցանկություններին ու պահանջներին: 

 

Որպեսզի Ձեր փոքր պահեստը միշտ ունենա միայն ակտուալ ապրանք, մշտական հավաքածուի բոլոր փոփոխությունների մասին մենք կհաղորդենք Անկախ Խորհրդատուներին առնվազն 3-ից 6 ամսվա ընթացքում: Դա օգնում է կարգավորել փոքր պահեստում արտադրանքի քանակությունը և օգնում է ընդունել հիմնավորված որոշումներ՝ կապված այդ արտադրանքի պատվերի հետ: Բացի այդ, ամեն անգամ, երբ տեղի են ունենում զգալի փոփոխություններ, մենք կիսվում ենք խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ ղեկավարել Ձեր փոքր պահեստները այդ մի քանի ամիսների ընթացքում: 

Ուղղակի վաճառքի մասին

 

6. Ի՞նչ է ուղղակի վաճառքը:

 

Սա հենց հաճախորդներին ապրանքներ կամ ծառայություններ վաճառելու միջոց է` շրջանցելով մանրածախ խանութները: Ուղղակի վաճառքի բիզնեսը թույլ է տալիս հաճախորդների հետ շփվել անձամբ, խմբերում, օնլայն կամ հեռախոսով: Ուղղակի վաճառքի ոլորտում վաճառողները կոչվում են Անկախ Խորհրդատուներ, դիստրիբյուտորներ կամ ներկայացուցիչներ: 

 

7. Համապատասխանու՞մ է ուղղակի վաճառքն ինձ:

 

Ուղղակի վաճառքը բիզնեսի հիանալի տարբերակ է ցանկացած տարիքի  և եկամուտի մարդկանց համար: Առաջին հերթին սա հիանալի հնարավորություն է կանանց համար, որոնք ուզում են ավելի շատ ճկունություն և վերահսկողություն իրենց կյանքում, և որոնք ունեն ձեռնարկատերի ոգի,

8. Ի՞նչ հարաբերություններ ունի Mary Kay® -ը Ուղիղ վաճառքի ասոցիացիայի հետ:
 

ԱՄՆ-ի վաճառքների ասոցիացիայի ազգային ընկերությունը բարձր է գնահատում Ուղիղ վաճառքի ասոցիացիան, որի անդամ ընկերությունները արտադրում և տարածում են ապրանքներ և ծառայություններ սպառողներին ուղիղ վաճառքների միջոցով: 

 

Mary Kay® ընկերությունը Ուղիղ վաճառքի ասոցիացիայի անդամ է 1970 թվականից, և Mary Kay® -ի ղեկավարությունը ներգրավված է կազմակերպությունում: 

 

9. Ունի՞ արդյոք Ուղիղ վաճառքի ասոցիացիան էթիկայի կոդեքս: 

 

Էթիկայի կոդեքսը Ուղիղ վաճառքի ասոցիացիայի հանձնառության հիմնաքարն է, գործնական պրակտիկայի և սպասարկման հիմքը: Այն երաշխավորում է, որ Ասոցիացիայի անդամ ընկերությունների հայտարարությունները ազնիվ են ու բաց: Mary Kay®-ի ղեկավարները կարևոր դեր են խաղում էթիկայի կոդեքսի ամրապնդման գործում հաճախորդների և Գեղեցկության Անկախ Խորհրդատուների տեսակետի հետագա պաշտպանության համար: Ասոցիացիայի անդամ յուրաքանչյուր ընկերություն պարտավորվում է հետևել չափանիշներին ու կանոնակարգին` Ասոցիացիայի անդամ դառնալու և անդամակցությունը շարունակելու համար: Էթիկայի կոդեքսը երաշխավորում է, որ հաճախորդները գործ ունեն լուրջ ընկերության հետ, որը ներկայացնում է որակ և բարձր մակարդակի ծառայություն: