Ընկերության մասին
Աշխարում քիչ կան ընկերություններ, որոնք կարող են հպարտանալ այնպիսի հարուստ ժառանգությամբ, ինչպիսին ունի «Մերի Քեյ»-ը:
Մերի Քեյի գործնական հատկությունները և նրա հսկայական ցանկությունը օգնել կանանց կյանքում հասնել հաջողության ստեղծեցին մի ընկերություն, որը դարձավ ուղիղ վաճառքներով զբաղվող աշխարհի ամենամեծ կոսմետիկ ընկերություններից մեկը:
«Մերի Քեյ» ընկերության արտադրանքը ներկայացված է ավելի քան 35 երկրներում: Մեծածախ վաճառքների քանակը կազմում է 3մլրդ. ԱՄՆ դոլար: «Մերի Քեյ»-ի հետ համագործակցող Գեղեցկության Անկախ Խորհրդատուների թիվը գերազանցում է 2 մլն.-ը:
Այս աննախադեպ հաջողության պատմությունը սկսվել է 50 տարի առաջ, երբ Մերի Քեյը ստեղծեց իր«Մերի Քեյ» ընկերությունը: «Ոգեշնչել, օգնել և ընձեռել կանանց հնարավորություններ հասնել հաջողության»․ սա է «Մերի Քեյ» ընկերության պատվիրանը առ այսօր:
Ստեղծվելով 1963թ.-ին 5000 դոլար ընտանեկան համեստ խնայողություններով` «Մերի Քեյ»ընկերությունը դարձավ ուղակի վաճառքներով զբաղվող աշխարիի խոշորագույն ընկերություններից մեկը` մասնագիտացված դեկորատիվ կոսմետիկայի և մաշկի խնամքի միջոցների ուղղությամբ:
Ամեն ինչ սկսվեց Մերի Քեյի երազանքից`օգնել կանանց հասնել հաջողությունների բիզնեսում: Այս երազանքի շնորհիվ ստեղծվեց մաշկի խնամքի և դեկորատիվ կոսմետիկայի ուղիղ վաճառքներ իրականացնող աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը:
1963թ.-ի սեպտեմբերի 13-ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում, 150ք.մ. տարածքում բացվեց «Մերի Քեյ» ընկերության առաջին գրասենյակը:
1964թ.-ին «Մերի Քեյը» ներկայացնում է տղամարդկանց մաշկի խնամքի հատուկ կոսմետիկ միջոցների ամբողջական հավաքածուն:
1969թ.-ին «Մերի Քեյը» պարգևատրում է վաճառքի ամենաբարձր ծավալներով 5 Բիզնես Խմբի Առաջնորդներին` հանձնելով նրանց վարդագույն Կադիլակներ:
1971թ․-ին Ավստրալիայում բացվեց «Մերի Քեյ» ընկերության առաջին միջազգային մասնաճյուղը:
1976 թ․-ին «Մերի Քեյ» ընկերության բաժնետոմսերը գրանցվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում:
1983 թ․-ին «Մերի Քեյ» ընկերությունը տոնում է իր 20-ամյակը: Ընկերության մեծածախ վաճառքների ծավալը գերազանցում է 300մլն. ԱՄՆ դոլարը:
1984 թ․-ին «Մերի Քեյ» ընկերությունը մտնում է «Fortune» ամսագրի առաջին հրատարակման«Ամերիկայի 100 լավագույն գործատու ընկերություններ» ցուցակի մեջ:
1985 թ․-ին Ձեռք է բերվում «Մերի Քեյ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:Կորպորացիան նորից դառնում է Մերի Քեյի ընտանիքին պատկանող մասնավոր ընկերություն:
2000 թ․-ին Lifetime հեռուստաընկերությունը տալիս է Մերի Քեյին XX դարի ամենաանվանի կինգործարարի կոչումը:
2000 թ․-ին Մերի Քեյ ընկերության արտադրանքը վաճառվում է ավելի քան 35 երկրներում:
2010 թ․-ին «Մերի Քեյ Արգենտինայի» մասնաճյուղը նշում է իր բացման 30-ամյակը։ ԸնկերությանՂազախստանի, Մալայզիայի, Ֆիլիպինների և Սլովակիայի գրասենյակները տոնում են իրենց 10-ամյակը,Մոլդովայի գրասենյակը նշում է իր 5-րդ տաքելիցը: Բացվում է «Մերի Քեյի» ներկայացչությունըՀայաստանում: