Ապրանքատեսականի, որին կարելի է վստահել

ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԱՆԻ, ՈՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՎԱՏԱԼ:

1963 թվականին Մերի Քեյը հիմնեց իր ընկերությունը այնպիսի արժեքների վրա, որոնք առաջնորդել են նրան ամբողջ կյանքում․ միասնություն, ազնվություն և կայուն հավատ Ոսկյա կանոնին։ Այսօր այս արժեքները մեր գործունեության հիմքն են՝ ներառյալ նոր ապրանքատեսակներ ստեղծելու գործունեությունը, ինչն արթնացնում է կանանց ներքին և արտաքին գեղեցկությունը։ Մեր ընկերության փիլիսոփայությունը պարզ է՝ մենք կկատարենք ապրանքատեսակի վերաբերյալ մեր բոլոր խոստումները։ Քանի որ մենք հպարտորեն պատասխանատվություն ենք կրում մեր ապրանքատեսակների որակի և իրական առավելությունների համար, միլիոնավոր կանայք կան, ովքեր ասում են «Ես սիրում եմ իմ Մերի Քեյը»։

 

Մենք լսում են, թե ինչ են ուզում կանայք։

Ամբողջ աշխարհում կանանց հետ կապը օգնում է մեզ հասկանալ, թե ինչն է առավել կարևոր նրանց համար։ Դա նաև մեզ թույլ է տալիս արդատրել ապրանքատեսակներ, որոնք գոհունակություն և հաճույք են պատճառում կանանց։ Յուրաքանչյուր տարի հազարավոր կանայք մաշկաբանների անմիջական հսկողության ներքո օգտագործում և գնահատում են Մերի Քեյ կոսմետիկ միջոցներն ամբողջ աշխարհում, որպեսզի մենք կարողանանք չափել յուրաքանչյուր բանաձևի արդյունավետությունը և վստահ լինել, որ այն ապահովում է գեղեցկացնող առավելություններ, որոնց ձգտում են կանայք։ Այս ամենն օգնում է մեզ արտադրել կոսմետիկ միջոցներ, որոնք կանայք ցանկանում են ոչ միայն այսօր, այլ նաև կցանկանան ապագայում։

 

Սպառողի անվտանգությունը մեր առաջին նախապատվությունն է։

Մերի Քեյ ընկերությունը ներդնում է միլիոնավոր դոլլարներ հետազոտություններ կատարելու համար, որոնց թիվը գերադասում է կես միլիոնը յուրաքանչյուր տարի։ Այս հետազոտությունների նպատակն է վստահեցնել, որ յուրաքանչյուր բաղադրիչ և վերջնական ապրանքատեսակ համապատասխանում է անվտանգության և որակի բարձր ստանդարտներին։ Մենք իրազեկ ենք, որ բաղադրիչների անվտանգության վերաբերյալ կարծիքները կարող են տարբերվել, ինչը մարդկանց կողմից թերի կամ ողջ լիարժեք մեկնաբանության արդյունք է։ Մենք ցանկանում ենք սպառողին իրազեկել, որ նոր ապրանքատեսակ ստեղծելու յուրաքանչյուր որոշում հիմված է գիտական փաստերի վրա, այլ ոչ թե տեսակետի։ Մենք վստահում ենք խոր գիտական հետազոտություններին և համագորակցում ենք անկողմնապահ բժիշկ-փորձագետների հետ՝ մեր ապրանքատեսակների անվտանգությունն ու արդյունավետությունն ապահովելու համար։ Որպես կանոն մեր ապրանքատեսակները գերազանցում են առողջության և անվտանգության վերաբերյալ օրենքի պահանջները։

Անկախ բժիշտ–փորձագետները մեծ դեր են խաղում ապրանքատեսակների զարգացման գործում։

Մերի Քեյ ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար մաշկաբանների, մանրէաբանների, դեղագործների հետ։ Մերի Քեյ ընկերության հետազոտության բաժնի գիտնականները, համագործակցելով այս փորձագետների հետ, ինչպես նաև համընթաց քայլելով տեխնոլոգիաների զարգացմանը, կարողանում են ստեղծել համաշխարհային ճանաչման ապրանքատեսակներ։

Մենք ցանկանում ենք ապահովել մեր հաճախորդների 100% գոհունակությունը։

Մենք գիտակցում ենք, որ հաճախորդի պահանջները բավարարելը չպետք է կարճատև բնույթ կրի։ Մերի Քեյ ընկերությունը ապահովում է պարզ, վստահելիճշգրիտ տեղեկատվություն ապրանքատեսակի անվտանգության և օգտագործման վերաբերյալ, որպեսզի հաճախորդները վստահ լինեն իրենց ընտրության վրա։ Այդ պատճառով ընկերությունը պատասխանատվություն է կրում իր ապրանքատեսակների համար

Մերի Քեյ ընկերությունը չի օժանդակում կենդանիների վրա կատարվող փորձերը։ 

Մերի Քեյ ընկերությունը պայքարում է կենդանիների վրա փորձարկումներ անելու դեմ և աջակցում է այլընտրանքային մեթոդների կիրառմանը։ Մենք չենք անցկացնում և ոչ էլ պատվիրում ենք երրորդ անձանց անցկացնել փորձարկում կենդանիների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջվում է օրենքով։ Ավելի քան 2 տասնամյակ մենք համաշխարհային առաջնորդ ենք եղել ապրանքատեսակների անվտանգության թեստավորման այլընտրանքային մեթոդների զանգացման գործում։ Այս նախաձեռնությունը շարունակում ենք մինչ օրս՝ համագործակցելով համաշխարհային գործակալությունների հետ, որոնք վերահսկում են կոսմետիկ միջոցների անվտանգությունը։

Մերի Քեյ ընկերությունը նվիրված է շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Իրագործելով և կատարելով շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված նախաձեռնություններ՝ մենք բարելավում ենք մարդկանց կյանքի որակը ոչ միայն  այսօր, այլ նաև ապագա սերունդների համար։ Մենք ձևավորել ենք շրջակա միջավայրի պաշտպանության դրական ժառանգություն աղտոտման կանխարգելման, ռեսուրսների պահպանման և շրջակա միջավայրի բարելավման միջոցով։