Ձեռքերի խնամքի համակարգ Satin Hands Նուռ
21,000 դր
Այս ապրանքը առկա չէ։
ՍՆՈւՑՈՂ ՔՍՈւՔ ՁԵՌՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԻԱՅԻ ՅՈւՂՈՎ «ՀՅՈւԹԱԼԻ ՆՈւՌ»
Satin Hands® NOURISHING SHEA Hand CREAM BLISSFUL POMEGRANATE
Գինը՝ 5700 AMD
Նուռը ամբողջ աշխարհով մեկ սիրված միրգ է։ Նրա բույրը ակնթարթորեն կպարգևի ձեզ անհոգության ու երանության զգացողություն և կտեղաղափոխի ջերմ տոնական մթնոլորտ։ Վայրի հատապտուղների, տանձի և մարակույայի նոտաները մտովի կտեղափոխեն ձեզ տաք ամառային հիշողությունների գիրկը։ Նվիրեք ձեզ և ձեր հարազատներին իսկական սպա-երանություն։ Satin Hands ձեռքերի խնամքի համակարգը նաև կարող է լինել հրաշալի տոնական նվեր։ Չէ՞ որ ամեն կին երազում է հարթ, փափուկ և խնամված ձեռքերի մաշկի մասին։
Եռաստիճան համակարգ
Քայլ 1՝ փափկացնող միջոց առանց հոտի, 60գ
Փափկեցնում է չոր և կոպտացած մաշկը։
Քայլ 2՝ ձեռքերի սկրաբ (նռան բույրով), 220գ
Թարմացնում է մաշկը՝ դարձնելով այն ավելի հարթ և նուրբ։
Քայլ 3՝ սնուցող քսուք ձեռքերի համար (նռան բույրով), 85գ
Խոնավեցնում է 24 ժամով՝ ապահովելով հուսալի պաշտպանություն։
Բաղադրիչներ
Փափկեցնող միջոց
Մեղրամոմ
Ունի փափկացնող հատկություն, ապահովում է չոր մասերի լրացուցիչ խոնավեցումը։
Կանդելիլյայի մոմ
Ունի խոնավությունը պահպանող և փափկեցնող հատկություն, ինչպես նաև թեթև հակաբակտերիալ ազդեցություն։
Սոյայի հիդրատացված գլիցերիդ
Բնական ծագում ունեցող խառնուրդ, որը ներգործում է որպես փափկեցնող և ամրացնող միջոց։
Կարնաուբյան մոմ
Արմավենու մոմ, որը ունի խոնավությունը լավ պահպանող հատկություն։
Ձեռքերի սկրաբ
Սկրաբող մասնիկներ
Մեղմորեն հեռացնում են մաշկի մակերեսից եղջերացած բջիջների շերտը։
Շիայի յուղ
Ունի հանգստացնող և փափկեցնող հատկություն, բարձրացնում է մաշկի առաձգականությունը։
Ժոժոբայի եթեր
Հրաշալիորեն փափկեցնող և խոնավեցնող բաղադրիչ է։ Այն լրացնում է մաշկի բնական յուղը, հանգստացնում և սնուցում է մաշկը։
Ձեռքերի քսուք
Շիայի յուղ
Ունի հանգստացնող և փափկեցնող հատկություն, բարձրացնում է մաշկի առաձգականությունը։
Արևածաղկի սերմերի յուղ
Շնորհիվ E վիտամինի (հակաօքսիդիչ) պարունակության դանդաղեցնում է մաշկի ծերացոումը և պաշտպանում է ձեռքերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։
Սաֆլորի յուղ
Խոնավեցնում է մաշկը՝ պահպանելով բնական խոնավությունը։
Ծիրանի կորիզների ձեթ
Նրբորեն խնամում է մաշկը՝ հաղորդելով նրան փափկություն և քնքշություն։
Ալանտոին Հանգստացնում է մաշկը և վերացնում է գրգռվածությունը, ունի փափկեցնող և խոնավեցնող ազդեցություն, ինչպես նաև խթանում է վերքերի բուժումը և վերնամաշկի բջիջների վերականգնումը։
Օգտագործման խորհուրդներ
Բոլոր միջոցները հարմար են ամենօրյա օգտագործման համար։
- Մերսող շարժումներով քսեք ձեռքերին Satin Hands® փափկեցնող միջոցը ձեռքերի սկրաբը օգտագործելուց առաջ։ Մի լվացեք։
- Քսեք սկրաբը, նրբորեն մերսելով ձեռքերը։
- Լվացեք սկրաբը և քսեք ձեռքերի քսուքը։
- Անհրաժեշտության դեպքում թարմացրեք քսուքը օրվա ընթացքում։
Լրացուցիչ տեղեկություն
Քայլ 1` Նախապատրաստում և պաշտպանում
Satin Hands® փափկացնող միջոցը օգնում է ապահովել մաշկի պաշտպանող պատնեշը՝ պահպանելով թանկարժեք խոնավությունը։ Հատուկ բանաձևը խոնավեցնում և փափկացնում է մաշկը, նախապատրաստելով այն սպա-խնամքի հաջորդ քայլի համար։
Մերսող շարժումներով քսեք ձեռքերին Satin Hands® փափկեցնող միջոցը ձեռքերի սկրաբը օգտագործելուց առաջ։
Քայլ 2` Մաքրում
10-ից 9-ը կանայք նշեցին, որ ձեռքերի մաշկը դարձել է հարթ և փափուկ։
Satin Hands® ձեռքերի սկրաբը մեղմ, բայց արդյունավետ մաքրում է եղջերացած բջիջները, վերացնելով մաշկի անկենդանությունը և չորությունը։ Տեսանելի արդյունքը նկատելի է հենց առաջին կիրառումից հետո։ Ամենօրյա օգտագործման դեպքում ձեռքերը վիզուալ դառնում են ավելի հարթ և խնամված։ Փափկեցնող միջոցը օգտագործելուց հետո քսեք սկրաբը՝ թեթևակի մերսելով ձեռքերը։ Այնուհետև լվացեք։
Քայլ 3` Սնուցում և փափկացում
Լվացեք սկրաբը և քսեք Satin Hands® ձեռքի քսուքը։ Այն 24 ժամով սնուցում է մաշկը, ինչը հաստատված է կլինիկական հետազոտություններով։ Խոնավության զգացումը կպահպանվի նույնիսկ ձեռքերը լվանալուց հետո։ Կանոնավոր օգտագործման դեպքում կուտիկուլան և եղունգները փափկում և ստանում են խնամված ու ավելի առողջ տեսք։ Բացի շիայի յուղից, որը, ինչպես հայտնի է, օգնում է հանգստացնել չոր և ճաքճքված մաշկը, քսուքի բաղադրության մեջ նաև մտնում են ծիրանի կորիզի, արևածաղկի սերմերի և սաֆլորի յուղեր, որոնք հարուստ են մաշկի պաշտպանող պատնեշը ապահովող А, Е վիտամիններով և Օմեգա-3-ով։ Միևնույն ժամանակ քսուքը արագ է ներծծվում՝ չթողնելով կպչունության զգացողություն։