Հաճախ տրվող հարցեր

Բարի գալուստ «Հաճախ տրվող հարցերի» բաժին։ Այն նախատեսված է Mary Kay-ի մասին հաճախ տրվող հարցերին պատասխանելու համար։ Անկախ նրանից՝ դուք Mary Kay-ի գեղեցկության խորհրդատու եք, գեղեցկության ապագա խորհրդատու, հաճախորդ կամ ուղղակի կայքի այցելու, այստեղ դուք կգտնեք Mary Kay-ի առաջարկած հնարավորությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը և կծանոթանաք ընկերության աշխատանքի հիմնական սկզբունքներին։


Որքա՞ն կարող եմ վաստակել որպես գեղեցկության խորհրդատու

 

Mary Kay-ում վաստակելու հնարավորությունները սահմանափակումներ կամ էլ շրջանակներ չունեն։ Որպես Mary Kay-ի գեղեցկության խորհրդատու ստացած եկամուտը կախված է լինելու մի քանի գործոններից, ներառյալ ձեր անձնական նպատակները, ջանքերը և ժամանակը, որը դուք որոշել եք ներդնել ձեր բիզնեսում։ Գեղեցկության հարցերով մի շարք անկախ խորհրդատուներ հիմնել են իրենց սեփական բիզնեսը, կիսով չափ զբաղվածության պարագայում, կարճաժամկետ ֆինանսական նպատակները բավարարելու համար, օրինակ՝ ընտանիքի անդամների համար տոնական նվերների ձեռքբերում, ընտանեկան հանգստի վճարում, դպրոցական հագուստի կամ էլ երեխաների կրթության վճար։ Միևնույն ժամանակ, մյուսները որոշել են բիզնես հիմնել Mary Kay-ի հետ՝ ամբողջությամբ անցնելով դրան և թողնելով նախկին աշխատանքը։ Mary Kay-ի հետ բիզնեսում ինքներդ եք որոշում, թե ինչպես և ինչքան աշխատեք, և ամբողջ աշխատածը պատկանում է միայն ձեզ։ Մերի Քեյ Աշն ասել է. «Նպատակներ դրեք և հետևեք, մինչև դրանք իրականություն կդառնան։ Այն ամենը, ինչի մասին կարող եք երազել ու հավատալ, դուք կարող եք նաև հասնել դրան»։


Ի՞նչը կարող է օգնել ինձ հաջողակ դառնալ Mary Kay-ի հետ բիզնեսում

 

Մերի Քեյ Աշը ցույց է տվել, որ չի սիրել չափազանց համառ վաճառողներին։ Այն ժամանակ, երբ վաճառքների ուղղվածությամբ ցանկացած բիզնեսում հաջողության հասնելու համար համառությունն ու հաստատակամությունն, անխոս, համարվում էին կարևոր հատկանիշներ, մենք հստակեցրել ենք, որ Mary Kay-ի առավել հաջողակ Գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուները բիզնեսը վարելիս կիրառում են Ոսկե կանոնը՝ օգտագործելով սեփական առողջ միտքը։ Այսպիսով մենք խորհուրդ ենք տալիս ինքներդ ձեզ դնել մեկ այլ մարդու տեղ՝ չմոռանալով վերաբերվել այնպես, ինչպես որ դուք էիք ուզում, որ ձեզ վերաբերվեին։ Մերի Քեյ Էշն ասում էր. «Ձեր հարստությունն այն է, թե ինչպիսի ազդեցություն եք ունենում մարդկանց վրա, և բոլորը, ում դուք հանդիպում եք, տպավորություն են կազմում ձեր մասին ձեր խոսքից և գործողություններից։ Այդ իսկ պատճառով Ոսկե Կանոնը դարձրեք ձեր կյանքի ոճը»։


Mary Kay-ի հետ բիզնեսի հնարավորությունները, ի՞նչ պետք է անել հաջողության հասնելու համար

 

Գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուներն իրենց հաջողության պատմություններում պատմում են իրենց երազանքների կատարման մասին և դուք կցանկանայիք իմանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի նմանատիպ բանի հասնեք: Դուք, հավանաբար, լսել եք նրանց պատմություններն այն մասին, որ Mary Kay-ի հետ բիզնեսը բավական ճկուն է, ինչն էլ նրանց հնարավորություն է տվել ժամանակ անցկացնել իրենց ընտանիքի հետ։

 

Իրականում այդ կանայք շատ էին աշխատում, որպեսզի դառնային այն, ինչ դարձել են այսօր։ Երբ մարդիկ լսում են Մերի Քեյ Աշի ասած սկզբունքի մասին, այն է՝ «Առաջին տեղում հավատն է, երկրորդում՝ ընտանիքը, երրորդում՝ կարիերան», կարող են սխալ մեկնաբանել այն, ինչ նկատի է ունեցել Մերի Քեյը։ Այս սկզբունքին հետևելը բոլորովին չի նշանակում, որ դուք չպետք է շատ աշխատեք հաջողակ լինելու համար։ Բայց և այնպես Mary Kay-ում կան բիզնեսի վարման տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ նաև ճկուն գրաֆիկ։

 

Մերի Քեյ Աշը հայտնի է որպես ամենաաշխատասեր անձանցից մեկը, ում երբևէ հանդիպել են։ Նա հիմնել է «5 ժամով ակումբ» և նրա աշխատանքային օրը սկսվել է ոչ ուշ, քան առավոտյան ժամը 5-ը։ Առավոտյան այդ ժամերը նա որոշել է նվիրել այն կարևոր գործերի կատարմանը, որոնք անհրաժեշտ էին անել օրվա առաջին կեսին։ Գեղեցկության հարցերով մի շարք խորհրդատուներ որոշեցին միանալ այդ ակումբին, որպեսզի հնարավորություն ունենան անել այն, ինչ իրենց պետք է մինչև երեխաներին դպրոց տանելը։ Մյուս կողմից, առավոտյան քունը քեզ համար կարող է շատ կարևոր լինել և դուք ցանկանայիք ձեր գործերի մեծ մասն անել օրվա երկրորդ կեսին։ Հնարավոր է, որ դուք նախընտրում եք պլանավորել ձեր հանդիպումներն այն ժամանակ, երբ երեխաները դասի են, անցկացնել մաստեր-կլասներ, երբ նրանք մանկապարտեզում են կամ էլ դպրոցում։ Կամ նախընտրում եք աշխատել հանգստյան օրերին։ Ընտրությունը ձերն է։

 

Ցանկացած ընկերությունում, հիմնականում աշխատակիցները խիստ  գրաֆիկ են ունենում՝ առավոտյան 9-ից երեկոյան 6-ը և կարող է ձեզ ազատ ժամանակ չմնալ ինչ-որ անձնական հարցեր լուծելու համար։ Եվ հնարավոր է ձեր բախտն ուղղակի բերի այն ընկերությունում, որտեղ դուք կունենաք ավելի ճկուն գրաֆիկ, բայց ամեն դեպքում, դուք չեք կարող ինքնուրույն ընտրել աշխատանքի ժամերը։

 

Որպես Mary Kay-ի Գեղեցկության հարցերով անկախ խորհրդատու դուք ինքներդ ձեր ղեկավարն եք, այնպես որ դուք ինքներդ եք որոշում, թե քանիսին սկսել և ավարտել աշխատանքը։ Դուք ինքներդ եք հստակեցնում ձեր անձնական գրաֆիկն ու արագությունը, որով դուք ուզում եք բարձրանալ հաջողության աստիճանով։ Եթե ձեր նպատակն ուղղակի հավելյալ եկամուտ ստանալն է, ապա Mary Kay-ի բիզնեսին հատկացվող ժամերի քանակը, հավանաբար, կլինի ավելի փոքր։ Մյուս կողմից, եթե որոշեք փոխարինել և/կամ բարձրացնել ձեր հիմնական աշխատանքի եկամուտը, ապա դուք պետք է Mary Kay-ի բիզնեսին ավելի շատ ժամանակ տրամադրեք, որպեսզի հասնեք այդ նպատակին։ Հարցն այն է, որ դուք ինքներդ եք ընտրում ձեր ճակատագիրը։ Դուք եք որոշում հավատի, ընտանիքի և կարիերայի ձեզ հարմար հարաբերակցությունը։


Ինչքա՞ն ապրանք պետք է ձեռք բերի Գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուն։

 

Դուք հենց նոր ձեռք եք բերել ստարտային հավաքածուն և լրիվ բնական է, որ ձեզ հետաքրքրում է այս հարցը։ Առաջինը, որ պետք է հիշել՝ ձեռքբերվող ապրանքի քանակը բացառապես ձեր որոշումն է։ Մենք միշտ խորհուրդ ենք տալիս սկզբում որոշել, թե ինչ մակարդակի ակտիվություն եք պատրաստում ունենալ Mary Kay-ում բիզնես վարելիս, իսկ հետո, եթե կարիք կա, ներդրում անել փոքր-պահոցում, որը կաջակցի ձեր գործունեությանը։

 

Երբ որոշում կայացնեք, կարող եք մի քանի պատճառներ դիտարկել, թե ինչու էր Մերի Քեյ Աշը կարծում, որ որոշակի քանակի ապրանքի մշտական առկայությունը շահավետ է։ Ի թիվս այլ բաների, Մերի Քեյ Աշը միշտ նախընտրում էր սպասարկման բարձր որակը և հաճախորդի ցանկացած պահանջին ակնթարթային բավարարում տալուն՝ անձնական հանդիպման կամ ապրանքի մաստեր-կլասի ժամանակ։ Նա գիտեր, որ դա կօգնի ուժեղ հաճախորդային հիմք ստեղծելուն և ամբողջ կյանքի համար լոյալ հաճախորդներ գտնելուն։ Նա նաև կարծում էր, որ հավաքածուի առկայությունը կարող է օգնել Գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուին ավելի մոտիվացված զգալ և ձգտել Mary Kay-ում բիզնեսի զարգացման։


Որքա՞ն հաճախ է Mary Kay© ընկերությունը թողարկում նոր ապրանքներ։ Ինչպե՞ս է դա ազդում Գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուի բիզնեսի վրա։

 

Mary Kay ընկերությունը մշտապես մշակում է նոր ապրանքներ նրա համար, որպեսզի համընթաց քայլի ժամանակակից տենդեցների հետ և մրցունակ լինի շուկայում։ Ինովացիոն ոլորտի շուկայում նոր ապրանքների ներդրման շնորհիվ կարևոր է մնալ մրցունակ։ Ապրանքները, որոնք լուծում են հատուկ խնդիրներ և աշխատում են մաշկի խնամքի մեր հիմնական հավաքածուի հետ, ներկայացված են հաճախորդների էական պահանջների բավարարման հավաքածուի մեջ։ Դեկորատիվ հավաքածուի սահմանափակ թողարկումը ցուցադրում է սեզոնի տենդենցը։ Մեր ապրանքնների հիմնական հավաքածուն թարմացվում է  ամեն 3-5 տարին մեկ, որպեսզի մաշկի խնամքի հարցում օգտագործվի վերջին ինովացիաները։ Մենք պարբերաբար թարմացնում ենք ապրանքի փաթեթավորումը, որպեսզի ներկայացնենք ապրանքները շուկայում համապատասխան տենդենցներին համապատասխան։ Հիշեք, որ մենք կոսմետիկայի արագ փոփոխվող ոլորտում ենք։ Ինչպես ավտոմոբիլային բիզնեսում, նորաձևության և կենցաղային էլեկտրոնիկայի ոլորտում, կոսմետիկ արդյունաբերության մեջ նոր ապրանքները գնորդներին գրավում են դեպի բրենդը։ Գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուներին մեր մշտական հավաքածուի մեջ բոլոր փոփոխությունների մեջ մենք տեղեկացնում ենք նախապես։


Ի՞նչ է ուղիղ վաճառքը։

 

Սա, մանրածախ խանութները շրջանցելով, հաճախորդներին անուղղակի ապրանք կամ ծառայություն վաճառելու միջոց է։ Ուղիղ վաճառքների բիզնեսը հնարավորություն է տալիս շփվել հաճախորդի հետ երես առ երես, խմբերով, առցանց կամ էլ հեռախոսով։ Ուղիղ վաճառքների ինդուստրիայում վաճառողները կոչվում են անկախ խորհրդատուներ, դիստրիբյուտորներ կամ էլ ներկայացուցիչներ։ Որպեսզի ավելի շատ տեղեկանաք ուղիղ վաճառքների մասին, այցելեք Ուղիղ վաճառքների ասոցացիայի պաշտոնական էջ՝ հաճախ տրվող հարցերի բաժին։