Խորը մաքրում


Մաշկի մաքրումը շատ կարևոր է, քանի որ հենց մաքրումն է ազատում մաշկը աղտոտվածություններից, որոնք մեծապես նպաստում են այն խնդիրների առաջացմանը, որոնց մասին գանգատվում են շատ հաճախորդներ՝ պզուկներ, մաշկի անհարթ երանգավորում, դեմքի մաշկի հոգնած տեսք:

Մաշկի ոչ բավարար մաքրման բնորոշ նախանշաններ.

Ինչու՞ են հայտնվում ծակոտիներ

Մեր մաշկի ներսում ճարպագեղձերն անընդմեջ մաշկային ճարպ են արտադրում:  Ճարպագեղձերը հատկապես ակտիվ են աշխատում դեմքի վրա: Ծակոտիների առավել մեծ քանակը տեղաբաշխված է Т-գոտում (ճակատի միջին հատված, քիթ, քթանցքերի շուրջ մաշկի ոչ մեծ հատվածներ, դունչ): Յուղոտ և կոմբինացված  մաշկի տեսակների դեպքում գեղձերն արտադրում են ավելի շատ մաշկային ճարպ, քան չոր և նորմալ մաշկի տեսակի դեպքում: Եթե այս հանգամանքներին ավելանա վերնամաշկի ոչ բավարար խնամքը, ապա արդյունքում դուք վաղ, թե ուշ ձեռք կբերեք լցված ծակոտիներ:  

Եթե դեմքը պարբերաբար չմաքրել, ապա ծակոտիները կկուտակեն իրենց մեջ կոսմետիկայի մնացորդներ, փոշու և կեղտի մասնիկներ: Խիտ զանգված ձևավորելով՝ դրանք խցանում են մաշկի միջի անցքերը (ծակոտիները): Վերջիններիս ներսից ավելանում է մաշկային ճարպը, որի արտադրությունը ոչ մի րոպե չի դադարում: Արդյունքում՝ դեմքի բորբոքվածություն կոմեդոնների, պզուկների և սև կետերի տեսքով:

Մաշկը կարող է նաև գորշ և անգույն տեսք ունենալ, եթե այն պարբերաբար չմաքրել՝ աղտոտվածությունների փառը կմնա մաշկի վրա, ինչը նրան գորշագույն տեսք կհաղորդի: Բացի այդ, լցված ծակոտիներն խոչընդոտում են տրոհված մթերքների մաշկից դուրս բերմանը, որոնք ձևավորվում են նյութափոխանակության և տոքսինների դուրս բերման արդյունքում, ինչը ոչ մի կերպ չի նպաստում մաշկի թարմությանը:

Լայֆհակ

Ճիշտ լվացման առաջին օրենքը. «Երբե՛ք մի օգտվեք սովորական ձեռքի օճառից»: Լինելով հիմնային մթերք՝ այն ազատում է մեր մաշկը ոչ միայն աղտոտվածություններից, այլ նաև քայքայում է  հիդրոլիպիդային շերտը: Իսկ դրա հետ միասին մաշկը կորցնում է իր՝ խոնավությունը պահպանելու ունակությունը և դառնում է շատ խոցելի: Հատուկ մաքրող միջոցները հեռացնում են աղտոտվածությունները՝ չճարպազրկելով մաշկը, այդպիսով չզրկելով այն իր բնական պաշտպանոթյունից:

Մաքրման ընթացքի որակից, որը պետք է կատարել և՛ առավոտյան, և՛ երեկոյան, իրականում կախված է իր արտաքին գեղեցկությունը և ներքին «ինքնազգացողությունը»: Բացի ամենօրյա մաքրումից, շաբաթը 2-3 անգամ մաշկը կարիք ունի խորը «հիմնային մաքրության», որն առավելագույն արդյունավետությամբ կմաքրի ծակոտիները և կդարձնի դրանք պակաս նկատելի, ինչպես նաև կապահովի դետոքս-էֆեկտ: Հավելյալ խորը մաքրումը կհեռացնի մաշկային ճարպի ավելցուկները և կազդի դրա արտադրության պակասեցման վրա, ինչն արդյունքում կպակասեցնի ռիսկը:

Երեկոյան ժամերին մաշկի ոչ բավարար մաքրումը նպաստում է մաշկային ճարպի գերարտադրմանը, ինչն առավոտյան կարող է արտացոլվել ոչ գրավիչ ցանով: Մեկ այլ բաղկացուցիչը, որը կարիք կա հեռացնել ակտիվ օրվանից հետո, շպարն է: Երեկոյան պրոցեդուրաները նախընտրելի է կատարել քնից 1-1.5 ժամ առաջ:

Պարբերաբար մաքրում ամեն օր՝ առավոտյան և երեկոյան

Երեկոյան. շպարի, մաշկային ճարպի, կեղտի ու փոշու հեռացման համար, որոնք կուտակվել են օրվա ընթացքում:

Առավոտյան, մաշկային ճարպի և մաշկի կենսունակության մթերքների հեռացման համար, որրոնք գոյացան գիշերվա ընթացքում:

Մաշկի խորը մաքրում և մաշկային ճարպի ավելցուկների հեռացում շաբաթը 2-3 անգամ:

Արդյունավետ, ներծծող բաղադրիչները թույլ են տալիս առավել խորը մաքրել ծակոտիները,՝ «քաշելով» դրանց միջից առավել շատ քանակով աղտոտվածություններ և մաշկային ճարպ, քան ամենօրյա օգտագործման համար նախատեսված միջոցները: Լուծումը Mary Kay®-ից

«Խորը մաքրում» ծրագիրն օգնում է հաղթահարել մաշկի հետևյալ թերությունները.

Օգտագործման արդյունքում.

 

Քայլ 1

ԱՄԵՆՕՐՅԱ ՄԱՔՐՈւՄ (ՕՐԸ 2 ԱՆԳԱՄ*  ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՎ ԵՐԵԿՈՅԱՆ)

Դեմքի խոզանակ Sonic տեխնոլոգիայով իր՝ զույգով տրվող մաքրող միջոցով ապահովում է մաշկի խորը մաքրումը և  ծակոտիները խցանող աղտոտվածությունների փափուկ հեռացումը: Կլինիկապես ապացուցված է, որ նման պրոցեդուրայի ընթացքում հեռացվում են չորսն անգամ ավելի շատ աղտոտվածություններ, ներառյալ փոքրիկ մասնիկները, քան սովորական մաքրման ժամանակ:

Վաճառքի առաջատարներ

Քայլ 2

ԽՈՐԸ ՄԱՔՐՈւՄ (ՇԱԲԱԹԸ 2-3 ԱՆԳԱՄ, ԱՌԱՎՈՏՅԱՆ ԿԱՄ ԵՐԵԿՈՅԱՆ)

Ածխի հիմքի վրա պատրաստված Clear Proof® դիմակ մաշկի խորը մաքրման համար

Դիմակ-ֆլյուիդ ակտիվացված ածուխով և կավով խորը մաքրում է ծակոտիները, արդյունավետորեն հեռացնում է մաշկային ճարպի ավելցուկները և վերացնում է յուղային փայլը:

Հիանալի դետոքս ձեր մաշկի համար.

ԿԱՄ

Botanical Effects դիմակ կոմբինացված և յուղոտ մաշկի համար

Կավային դիմակ հակաօքսիդիչներով, կանուկայի և գուավայի մզվածքներով (էքստրակտներով) հեռացնում է աղտոտվածությունները, մաշկային ճարպի ավելցուկները և մաքրում է ծակոտիները: Հարմար է զգայուն մաշկի համար:

Վաճառքի առաջատարներ