Նուրբ արևայրուքի ազդեցությամբ լոսյոն
118 մլ
8,000 դր
Այս ապրանքը առկա չէ։
Mary Kay Subtle Tanning Lotion
Այս լոսյոնի օգնությամբ ընդամենը մի քանի օրում կարելի է ձեռք բերել բնական և հարթ արևայրուքի երանգ` դուրս չգալով տանից: Այն բառի բուն իմաստով հալվում է մաշկին քսելիս` խոնավեցնելով մաշկը և պարուրելով այն հաճելի բույրով:
Մաշկին նվիրում է արևայրուքի բնական երանգ, որը հարթ և անթերի տարածվում է մաշկի վրա և հետքեր չի թողնում:
- Ամեն օր օգտագործելու դեպքում ընդամենը մեկ շաբաթում հնարավոր է հասնել արևայրուքի գեղեցիկ երանգի:
- Մաշկին հաղորդում է թարմության և խոնավության զգացողություն:
- Թեթև բանաձևի շնորհիվ հեշտությամբ տարածվում և արագ ներծծվում է:
- Ունի հաճելի բույր:
- Հարմար է դեմքի և մարմնի ցանկացած տիպի մաշկի համար։
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Դիգիդրոքսիացետոն (DHA)
Բուսական ծագում ունեցող բաղադրիչ: Փոխազդեցության մեջ է մտնում մաշկի արտաքին շերտի սպիտակուցների հետ, ինչն էլ հանգեցնում է մաշկի մգեցման:
Շիի յուղ
Ունի ուժեղ հակաօքսիդանտային և վերականգնող, հանգստացնող և փափկեցնող հատկություններ, բարձրացնում է մաշկի առաձգականությունը:
Վիտամին Е
Հակաօքսիդանտ: Չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը, պաշտպանում է մաշկը շրջակա միաջավայրի անբարենպաստ ազդեցությունից:
Օգտագործման կանոններ
1. Լոսյոնի առաջին օգտագործումից առաջ խորհուրդ է տրվում կիրառել շերտազատող միջոց, ինչը թույլ կտա, որ արևայրուքն ավելի հարթ «նստի» մաշկին:
2. Նրբորեն տարածե՛ք լոսյոնը մաշկի վրա և սպասե՛ք մի քանի րոպե, մինչև միջոցը կներծծվի:
3. Արմունկներին և ծնկներին քսեք քիչ քանակությամբ, որպեսզի դրանք ավելի մուգ չստացվեն: Լոսյոնը քսելուց հետո լվացե՛ք ձեռքերը:
4. Կանոնավոր օգտագործման դեպքում արդեն մի քանի օրից Ձեր մաշկը կստանա արևայրուքի նուրբ երանգ: Առավելագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք լոսյոնը մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր` առավոտյան կամ երեկոյան:
5. Արևայրուքի նուրբ ազդեցությամբ լոսյոնը կարելի է քսել թե՛ դեմքի մաշկին և թե՛ մարմնին: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ լոսյոնը չի պաշտպանում մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Մաշկը արևից պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել SPF-գործոնով արևապաշտպան քսուք:
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Ենթարկվել է կլինիկական փորձաքննությունների
• Հաստատված է մաշկաբանների կողմից