Clinical Solutions մաշկակոսմետոլոգիական համակարգ

Clinical Solutions™ մաշկակոսմետոլոգիական համակարգը մարմնի խնամքի կոսմետոլոգիական միջոցների լրիվ նոր մակարդակ է, որն ուժեղացնում է Ձեր երեկոյան խնամքը:  Եթե լուրջ եք վերաբերվում մարմնի խնամքին, ապա Ձեզ դուր կգա՝ մաքուր ռետինոլի բարձր կոնցենտրացիայով նոր պրոդուկտը (արտադրանքը):

ՔԱՅԼ 1. Ռետինոլի 0.5 շիճուկ Clinical Solutions™

Պարունակում է մաքուր ռետինոլ՝ 0,5% կոնցենտրացիայով, հավելված է բուսական էքստրակտներով (հյութահանուկներով), ինչը նպաստում է դրա է՛լ ավելի արդյունավետությանը:  

ՔԱՅԼ 2.  Clinical Solutions™ դեմքի hանգստացնող, վերականգնող կաթնային քսուք

Հանգստացնում է գրգռված մաշկը և ապահովում վայրկենական խոնավացում. կաթնային քսուքի այս հատկությունները օգնում են նվազեցնել ռետինոլացման ժամանակ մաշկի վրա առաջացող անհարմարավետության զգացողությունը:

8 շաբաթյա տրանսֆորմացիա

Դեռ երբեք չե՞ք օգտագործել մաքուր ռետինոլ մաշկի խնամքի համար: Mary Kay®-ը՝ մաշկաբանների հետ համատեղ, մշակել է 8-շաբաթյա ռետինոլացման ուղեցույց, որը կօգնի նվազագույնի հասցնել հնարավոր դիսկոմֆորտը, որը կարող է առաջանալ, երբ առաջին անգամ սկսեք օգտագործել Clinical Solutions™ մաքուր ռետինոլի 0.5 շիճուկը: Ուղեցույցն ենթադրում է  Clinical Solutions™ ռետինոլի 0.5 շիճուկի օգտագործում Clinical Solutions™ դեմքի հանգստացնող, վերականգնող կաթնային քսուքի հետ միասին, ինչպես նաև օգտագործման հաճախականության աստիճանական ավելացում: 

Ռետինոլացման ուղեցույց

• 1 + 2 շաբաթ.  շաբաթը մեկ անգամ՝ նույն երեկոյան, քսեք ռետինոլի 0.5 շիճուկի մեկ չափաբաժինը՝ անպայման խառնելով Clinical Solutions™ դեմքի հանգստացնող, վերականգնող կաթնային քսուքի հետ:

• 3 + 4 շաբաթ. շաբաթը մեկ անգամ՝ նույն երեկոյան, քսեք ռետինոլի 0.5 շիճուկի մեկ չափաբաժինը՝ անպայման հաջորդիվ քսելով կաթնային քսուքը:

• 5 + 6 շաբաթ. շաբաթը երեկու անգամ՝ երեկոյան, քսեք ռետինոլի 0.5 շիճուկի մեկ չափաբաժինը՝ հաջորդիվ քսելով կաթնային քսուքը անհրաժեշտության դեպքում:

• 7 + 8 շաբաթ. շաբաթը 3-5 անգամ՝ երեկոյան, քսեք ռետինոլի 0.5 շիճուկի մեկ չափաբաժինը՝ հաջորդիվ քսելով կաթնային քսուքը անհրաժեշտության դեպքում:

Իմացե՛ք՝ ինչի է ունակ Ձեր մաշկը

Մաքուր ռետինոլը նպաստում է մաշկի արտահայտված թարմացմանը՝ նվազեցնում է կնճիռների տեսանելիությունը, հավասարացնում է երանգը, բարձրացնում  առաձգականությունը:

Կանանց 100% նշում են, որ իրենց մաշկը դարձել է ավելի հարթ ու փայլող:

Իմացե՛ք Mary Kay®-ի գիտնականների կարծիքը

Լյուսի Գիլդեան՝ Mary Kay®-ի գիտական հետազոտությունների  գծով գլխավոր կառավարիչը և Միշել Հայնսը՝ Mary Kay®-ի մաշկի համար միջոցների և կլինիկական հետազոտությունների լաբորատորիայի տնօրենը պատասխանում են մաքուր, բարձր կոնցենտրացիայով ռետինոլի մասին հաճախ տրվող հարցերին, այդ թվում՝ այն հարցին, թե ինչպես հաջողությամբ ռետինոլացնել մաշկը:

Խորհուրդը ԱՄՆ-ում վկայագրված մաշկաբանների կողմից

Clinical Solutions™ նոր մաշկակոսմետոլոգիական համակարգը մշակելիս Mary Kay® ընկերությունը շեղվել է անվտանգության և արդյունավետության փորձարկման իր սովորական գործընթացի շրջանակներից և հրավիրել է մի խումբ անկախ, ԱՄՆ-ում վկայագրված մաշկաբանների՝ աշխատելու պրոդուկտի (արտադրանքի) վրա՝ բանաձևի և բաղադրիչների ատեստավորմանը մասնակցելու համար: Նման փորձագիտական գնահատականը թույլ է տալիս մեզ երաշխավորել պրոդուկտի (արտադրանքի) արդյունավետության և անվտանգության բարձր մակարդակը:

Լավագույնը Ձեր մաշկի համար

Ավելացրեք Clinical Solutions™ մաշկակոսմետոլոգիական համակարգը ձեր սովորական, երեկոյան մարմնի խնամքին և զգացեք տարբերությունը:

Արտադրանքի առկայության մասին ճշտեք գեղեցկության ձեր խորհրդատուից:

Եթե չունեք գեղեցկության խորհրդատու, ապա կարող եք գտնել ձեզ ամենամոտը գտնվողին առցանց որոնման համակարգի միջոցով՝ նշելով ձեր հասցեն

Նորույթ

1 TimeWise Repair® միջոցները չեն պարունակում մաքուր ռետինոլ: TimeWise Repair® միջոցները պարունակում են ինկապսուլացված ռետինոլ՝ աստիճանական արտազատմամբ, որը նախատեսված չէ ձեր մաշկի ռետինոլացման համար: Եթե օգտագործում եք TimeWise Repair® միջոցները՝ որպես ռետինոլի աղբյոր, ապա Mary Kay-ը խորհուրդ է տալիս հետևել ռետինոլացման գործընթացին, որպեսզի օգնեք մաշկին հարմարվել Clinical Solutions™ ռետինոլի 0.5 շիճուկում պարունակվող՝ բարձր կոնցենտրացիայով ռետինոլի ակտիվությանը:

2 Արդյունքները հիմնված են 8-շաբաթյա կլինիկական հետազոտության վրա, որի ընթացքում իրականացվել է 22 կանանց գնահատում անկախ փորձագետի կողմից, որոնք օգտագործել են Clinical Solutions™ ռետինոլի 0.5 շիճուկը օրը մեջ՝ առաջին երկու շաբաթվա ընթացքում, իսկ հետո կիրառել են այն ամեն երեկո՝ 3–8 շաբաթների ընթացքում: Տվյալները արտացոլում են բարելավում նկատած հետազոտության մասնակիցների տոկոսը կամ որևէ նշանի նկատմամբ բարելավման տոկոսը՝ համեմատած հետազոտության սկզբում անցկացված չափումների հետ:

3 Ցույց է տրված պիգմենտացման առաջացման միջին նվազումը ութը շաբաթ հետո: Անհատական արդյունքները կարող են տարբեր լինել:

4 Ցույց է տրված մաշկի փայլի և առաձգականության միջին բարելավումը ութը շաբաթ հետո: Անհատական արդյունքները կարող են տարբեր լինել:

Ցուցադրված են երաշխավորված, մանրածախ վաճառքի համար գները: