Նուրբ արևայրուքի ազդեցությամբ լոսյոն

118 մլ

8,000 դր

Այս ապրանքը առկա չէ։

Mary Kay Subtle Tanning Lotion

Այս լոսյոնի օգնությամբ ընդամենը մի քանի օրում կարելի է ձեռք բերել բնական և հարթ արևայրուքի երանգ` դուրս չգալով տանից: Այն բառի բուն իմաստով հալվում է մաշկին քսելիս` խոնավեցնելով մաշկը և պարուրելով այն հաճելի բույրով:

Մաշկին նվիրում է արևայրուքի բնական երանգ, որը հարթ և անթերի տարածվում է մաշկի վրա և հետքեր չի թողնում:

  • Ամեն օր օգտագործելու դեպքում ընդամենը մեկ շաբաթում հնարավոր է հասնել արևայրուքի գեղեցիկ երանգի:
  • Մաշկին հաղորդում է թարմության և խոնավության զգացողություն:  
  • Թեթև բանաձևի շնորհիվ հեշտությամբ տարածվում և արագ ներծծվում է:
  • Ունի հաճելի բույր:
  • Հարմար է դեմքի և մարմնի ցանկացած տիպի մաշկի համար։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Դիգիդրոքսիացետոն (DHA)

Բուսական ծագում ունեցող բաղադրիչ: Փոխազդեցության մեջ է մտնում մաշկի արտաքին շերտի սպիտակուցների հետ, ինչն էլ հանգեցնում է մաշկի մգեցման:

 

Շիի յուղ

Ունի ուժեղ հակաօքսիդանտային և վերականգնող, հանգստացնող և փափկեցնող հատկություններ, բարձրացնում է մաշկի առաձգականությունը:  

 

Վիտամին Е

Հակաօքսիդանտ: Չեզոքացնում է ազատ ռադիկալների ազդեցությունը, պաշտպանում է մաշկը շրջակա միաջավայրի անբարենպաստ ազդեցությունից:

 

Օգտագործման կանոններ

1. Լոսյոնի առաջին օգտագործումից առաջ խորհուրդ է տրվում կիրառել շերտազատող միջոց, ինչը թույլ կտա, որ արևայրուքն ավելի հարթ «նստի» մաշկին:

2. Նրբորեն տարածե՛ք լոսյոնը մաշկի վրա և սպասե՛ք մի քանի րոպե, մինչև միջոցը կներծծվի:

3. Արմունկներին և ծնկներին քսեք քիչ քանակությամբ, որպեսզի դրանք ավելի մուգ չստացվեն: Լոսյոնը քսելուց հետո լվացե՛ք ձեռքերը:

4. Կանոնավոր օգտագործման դեպքում արդեն մի քանի օրից Ձեր մաշկը կստանա արևայրուքի նուրբ երանգ: Առավելագույն արդյունքի հասնելու համար օգտագործեք լոսյոնը մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր` առավոտյան կամ երեկոյան:

 5. Արևայրուքի նուրբ ազդեցությամբ լոսյոնը կարելի է քսել թե՛ դեմքի մաշկին և թե՛ մարմնին: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ լոսյոնը չի պաշտպանում մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Մաշկը արևից պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել SPF-գործոնով արևապաշտպան քսուք:

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ենթարկվել է կլինիկական փորձաքննությունների

Հաստատված է մաշկաբանների կողմից