Volu-Firm® ակտիվ ձգող շիճուկ

29 ml

32,000 դր

Այս ապրանքը առկա չէ։

TimeWise Repair™ Volu-Firm™ Lifting Serum

Տարիքի հետ ներքին գործոնների ազդեցության տակ /բնական ծերացման գործընթացներ/ մաշկի մեջ կտրուկ կերպով նվազում է կոլլագենի, էլաստինի և հիալուրոնիկ թթվի սինթեզը: Նաև կտրուկ կերպով նվազում է կոլլագենի և էլաստինի որակը, ինչի արդյունքում մաշկը կորցնում է առանձգականությունը, էլաստիկությունը և խտությունը, նվազում է տոնուսը:Մաշկի կառուցվածքի փոփոխության արդյունքում, դեմքը դառնում է ավելի ձգված, այտերը փոս ընկած, իսկ կզակի ուրվագիծը պակաս  արտահայտիչ: Շուրթերի անկյունները նույնպես կախվում են` դեմքին հաղորդելով տխուր տեսք: Այսպիսով «երիտասարդության եռանկյունին» կորչում է կամ վերափոխվում էառաջ բերելով, այսպես կոչված «ծերության եռանկյունին»: «Եռանկյունու»վիճակը հանդիսանում է ոչ միայն տարիքային փոփոխությունների ցուցիչ, այլև ունի տեսանելիորեն երիտասարդացնելու կամ ծերացնելու յուրահատկություն: Եթե եռանկյունին հակված է դեպի վեր, ապա դեմքն ունենում է երիտասարդ տեսք, անգամ եթե դեմքին առկա են կնճիռներ կամ տարիքի այլ դրսևորումներ: Իսկ երբ այն դեպի ներքև է հակված, ապա անգամ առանց կնճիռների խնամված դեմքն ունի ծեր տեսք:

Մաշկի վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի միջոց, որը`

Հարթեցնում է մաշկը` նվազեցնելով տարիքային և միմիկական կնճիռների տեսանելիությունը

Բարձրացնում է մաշկի ձգությունն ու էլաստիկությունը

Բարձրացնում է մաշկի խտությունը

Ամրապնդում և ձգում է այտոսկրերի մաշկը կզակի և վզի ուղղությամբ:

Պարունակում է բաղադրիչներ, որոնք խթանում են  կոլլագենի, էլաստինի և հիալուրոնիկ թթվի սինթեզը:

ՆՈՐ ԱԿՏԻՎԱՑՎԱԾ ՁԳՈՂ-ՇԻՃՈւԿ VOLU-FIRM® — Mary Kay® շարքում ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ, որն ի զորու է վերադարձնել «երիտասարդության եռանկյունու» հստակությունը:

Ի՞նչ է «երիտասարդության եռանկյունին» 

trio-am

Դա հատկապես այն հատվածն է, որը ծերանալուն զուգընթաց «լղոզվում է»` փոխելով ձևր: 
Volu-Firm® ակտիվ ձգող-շիճուկը կօգնի պահպանել և վերականգնել «երիտասարդության եռանկյունին»: 

ԼԵՑՈՒՆ ԱՅՏՈՍԿՐԵՐ

ԿԶԱԿԻ ՀՍՏԱԿ ՈՒՐՎԱԳԻԾ

ՁԻԳ ՎԻԶ

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ 

Նոր սերնդի բաղադրիչներ

Օգնում են վերադարձնել առանձգականությունը, էլաստիկությունը և երիտասարդ մաշկի խտությունը և դիմագծերը դարձնում են ավելի հստակ: 

Ալպինա գալանգիայի տերևների մզվածք  Խթանում է կոլլագենի, էլաստինի և հիալուրոնիկ թթվի սինթեզը:*
Չինական լիմոնի մզվածք Խթանում է էլաստինի առաջացման գործընթացը*

 

Volu-Firm® արտոնագրված համակցություն
Ակտիվ բաղադրիչների անթերի համադրությունը գործում է որպես Ձեր մաշկի վերականգման կատալիզատոր: Մտնում է TimeWise Repair®-ի յուրաքանչյուր միջոցի բաղադրության մեջ:

Բիոմիմետիկ պեպտիդներ Նվազեցնում են կնճիռները
Տրիպեպտիդներ Բարձրացնում է մաշկի խտությունը
Գոտու կոլայի ցողունային բջիջներ Ամրապնդում է մաշկի կառուցվածքը:

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Քսե՛ք շիճուկը մաքուր դեմքին` մերսման շարժումներով: 
2. Բաժնաչափիչի մեկ սեղմոցը բավարար է , որպեսզի միջոցը բավարարի ողջ դեմքի համար: Վզի մաշկի խնամքի համար անհրաժեշտ կլինի հավելյալ չափաբաժին: 

Volu-Firm®  ակտիվ ձգող-շիճուկը  բարձրացնում է մաշկի խտությունն ու ձգությունը, նվազեցնում է խորը կնճիռների քանակը և վերականգնում է մաշկը ներսից` խթանելով կոլլագենի, էլաստինի և հիալուրոնիկ թթվի սինթեզը: 

  • 100% Դեմքի ուրվագիծը դարձել է ավելի հստակ 
  • 82% Զգալիորեն բարձրացել է մաշկի առանձգականությունը* 
  • 98% Մաշկն ունի ավելի ձիգ տեսք*
  • 98% Խորը կնճիռները տեսանելիորեն կրճատվել են*

* Արդյունքները հիմնված են 12 շաբաթյա անկախ կլինիկական հետազոտության վրա, որի շրջանակներում 45 կին օգտագործել են ակտիվ ձգող-շիճուկը օրական 2 անգամ: Տվյալներն արտացոլում են կանանց այն տոկոսը, ովքեր միջոցն օգտագործելուց հետո նկատել են ակնհայտ բարեփոխումներ: