Mary Kay® շուրթերի մատիտ

5,100 դր

Բաց մարմնագույն

Lip Liner

Շուրթերի կայուն և գայթակղիչ դիմահարդարում ստանալու համար օգտագործեք Mary Kay® շուրթերի մատիտը. ստեղծեք ուրվագիծ, փափուկ մատիտի օգնությամբ թեթևակի եզրագծեք կամ կետագծեք շրթունքների ողջ մակերեսը։ Մատիտի ջրակայուն բանաձևն ապահովում է խիտ և կայուն ծածկույթ, կանխում է շրթներկի լղոզվելը։ Մատիտը կհամապատասխանի ցանկացած կնոջ, ով ուզում է ստանալ շրթունքների կատարյալ դիմահարդարում՝ անկախ շրթներկի նախընտրած գույնից։ Մատիտն ունի հարմար պտտվող միջուկ, իսկ կափարիչում տեղադրված է հատուկ սրիչ, որը կօգնի ավելի բարակ եզրագիծ անել։ Որպեսզի շրթունքները տեսողաբար ավելի հաստ թվան, եզրագծեք դրանք շրթունքների բնական գույնին մոտ մատիտով կամ օգտագործեք շրթներկի երանգի մատիտ։ Ընտրությունը Ձերն է։

Շուրթերի մատիտը գերազանց միջոց է, որպեսզի շրթունքներն ունենան կատարյալ տեսք, իսկ շրթներկն ավելի երկար պահպանվի։

  • Փափուկ, կրեմային հյուսվածք։
  • Կայուն գույն։
  • Ջրակայուն բանաձև։
  • Հեշտ քսածածկում։
  • Կանխում է շրթներկի լղոզումը։
  • Բազմազան երանգներ, որոնք համադրվում են ինչպես շրթունքների բնական գույնի, այնպես էլ շրթներկի երանգների հետ։

 

Օգտագործման խորհուրդներ

 

·Շուրթերի մատիտի օգտագործումը։ Վերին շրթունքի մեջտեղում նկարեք փոքրատառ V՝ կրկնօրինակելով շրթունքի բնական եզրագիծը։ Թեթև կետագծային շարժումներով գծերը տարեք դեպի բերանի անկյունները։ Մատիտով եզրագծեք ստորին շրթունքը՝ սկզբում՝ միջնամասը, այնուհետև՝ անկյուններից դեպի կենտրոն։
·Ինչպես բարակ շրթունքները դարձնել ավելի հաստ։ Ծածկեք Ձեր շրթունքների եզրագիծը կորեկտորի կամ երանգավորող քսուքի օգնությամբ։ Այնուհետև շրթունքների եզրագիծը Ձեր բնական եզրագծից մի փոքր ավելի լայն ընդգծեք։ Մատիտով ամբողջությամբ կետագծեք շրթունքների եզրագիծը՝ նույներանգ անփայլ հիմք ստանալու համար։ Անհրաժեշտության դեպքում վրայից քսեք շրթներկ կամ շուրթերի փայլ։ Շուրթերի փայլը խորհուրդ է տրվում քսել միայն կենտրոնում՝ դրանց ավելի ծավալային տեսք հաղորդելու համար։


        Ինչպես հաստ շուրթերն ավելի բարակ դարձնել:
Ընդգծեք շրթունքների եզրագիծը Ձեր բնական եզրագծից մի փոքր ավելի նեղ։ Մատիտով ամբողջովին կետագծեք շրթունքների մակերեսը՝ նույներանգ անփայլ հիմք ստանալու համար։ Անհրաժեշտության դեպքում վրայից քսեք շրթներկ կամ շուրթերի փայլ։ 
 

*Նախընտրելի մանրածախ գինը։

** Մոնիտորների և դիսփլեյների վրա իրական գույնը կարող է աղավաղված լինել։