767309-esuite-press-section-executive-bios-dr-lucy-gildeaԼյուսի Գիլդեա — Mary Kay-ի գիտական հետազոտությունների գլխավոր ղեկավար

Ինովացիոն ապրանքների մշակում

 

«Համատեղ աշխատանքն այն է, ինչ ես անվանում եմ երկու գաղափարի ուժ։ Գաղափարները լավն են առանձին-առանձին, բայց միավորելով դրանք, դուք ստեղծում եք ավելին։ Մեր ոգեշնչումները գալիս են տարբեր աղբյուրներից, մենք հաճախ փնտրում ենք գաղափարներ գեղեցկության ինդուստրիայից դուրս, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք մաշկի խնամքի ակտուալ թրենդները կիրառել։ Որպեսզի մատակարարենք ինովացիոն ապրանքներ, մենք ներդրումներ ենք անում ժամանակակից գիտատեխնիկական և սպառողական հետազոտություններում և օգտագործում ենք ամենաառաջադեմ տեխնոլոգիաները։ Մենք համագործակցում ենք մեր փաթեթավորման և օպերացիոն ծառայությունների հետ՝ անվտանգ, բարձրորակ ապրանք մշակելու և արտադրելու համար։ Մենք ձգտում ենք ստեղծել արդյունավետ ապրանքներ, որոնք իսկապես ցանկանում են կանայք և որոնք կօգնեն Mary Kay-ի գեղեցկության հարցերով խորհրդատուներին զարգացնել իրենց բիզնեսը։ Սա մշակման և հետազոտությունների վերջնանպատակն է»։

 

716009-mary-kay-r-and-d-experts-image-21Թերրի Ջեքս — Mary Kay-ի հետազոտությունների և մշակումների հարցերով վիցե-նախագահ

Մինչև 5000 լիտր լաբորատոր փորձանոթից ստույգ բաղադրատոմսի վերարտադրություն

 

«Շատ ընկերություններ մասնագիտանում են կամ ապրանքի մշակման, կամ էլ դրա արտադրման ոլորտում։ Մենք մասնագիտանում ենք 2 ուղղությունով, որովհետև ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար ենք ներդրել ժամանակակից արտադրական գիտահետազոտական կենտրոնում։ Մենք ոչ միայն արտադրում ենք ապրանքները Դալլասում (Տեխասի նահանգ), այլ նաև ունակ ենք ամբողջ աշխարհում մեր արտադրական ցանկացած օբյեկտներից մեկում արտադրել միևնույն արտադրանքը։ Սա բավական դժվար մարտահրավեր է, երբ դուք մտածում եք, թե ինչպես տեղափոխվել լաբորատոր ոչ մեծ փորձանոթից մինչև 5000 լիտրի արտադրություն և ինչպես կրկնել այդ նույն գործընթացը մի քանի վայրում։ Նման է թխվածքի բաղադրատոմսին։ Դուք ուղղակի չեք կարող բազմապատկել բաղադրիչները և սպասել նույն արդյունքին։ Դա ապշեցուցիչ է»։

 

716009-mary-kay-r-and-d-experts-image-31Միշել Հայնս — Mary Kay-ի մաշկի միջոցների և կլինիկական հետազոտությունների լաբորատորիայի տնօրեն

Յուրաքանչյուր ապրանքի հետ գիտական հետազոտությունների նկատմամբ կրքի բորբոքում

 

«Մենք շատ ժամանակ ենք անցկացնում` համագործակցելով գիտական մասնագետների և գիտնականների, ինչպես նաև տեխնոլոգիական առաջատար ընկերությունների հետ։ Մենք համագործակցում ենք աշխարհով մեկ մաշկաբանության ոլորտում առաջատար մասնագետների և հսկայական համալսարանների հետ։ Մեր գիտնականները մասնակցում են առաջատար գիտական համաժողովների, ակտիվորեն հետևում ենք գրախոսվող գիտական ամսագրերի։ Մենք կիրառում ենք փոխգործակցության և համագործակցության տարատեսակ միջոցներ, որպեսզի սնուցենք մեր հետազոտական նախագծերը։ Գիտությունը մեր կիրքն է, այն, ինչ անում ենք, դրանց հիմքում հետազոտություններն են։ Դա այն է, ինչ մենք սիրում ենք։ Ապրանքների մշակման համար մենք կիրառում ենք հետազոտության արդյունքները՝ ապահովելով մաշկի խնամքի համար առավելությունները, որոնք կանայք ուզում են ստանալ»։

 

716009-mary-kay-r-and-d-experts-image-41Բրիջիտ Ջենյուրի — Mary Kay-ի հետազոտությունների և մշակումների հարցերով տնօրեն

Ձևի, տեքստուրայի և ծածկույթի հմտության կատարելագործում

 

«Պատրաստման տեխնոլոգիան շատ բարդ գործընթաց է։ Անհրաժեշտ է հետևել սպառողին որակյալ բաղադրություն տրամադրելու և այն մշտակայուն ու արդյունավետ դարձնելու հնարավորության հավասարակշռությանը։ Արտադրման ընթացքում մենք կենտրոնանում ենք ապրանքի ձևի, տեքստուրայի և ծածկույթի վրա։ Շուկայում շատ քսուկներ և լոսյոններ կան, բայց ինչն է ստիպում կնոջը փորձել միջոցը մեկ անգամ և ցանկանալ այն օգտագործել ամեն օր նորից։ Ի՞նչը կստիպեր նրան ասել՝ սա հիասքանչ է։ Մեր ստեղծագործական ամբողջ թիմն աշխատում է հենց դրա ուղղությամբ»։

 

716009-mary-kay-r-and-d-experts-image-51Քրիստի Գոմես — Mary Kay-ի արտադրանքի անվտանգության գծով և շրջակա միջավայրի թունաբանության հարցերով տնօրեն

Անվտանգության հարցում գիտության զարգացում

 

«Համաշխարհային ընկերության համար կարևոր է ապրանքների լայն տեսականու առկայությունը, որը պատասխանատու կլինի ամբողջ աշխարհի կանանց տարատեսակ պահանջմունքների բավարարման համար։ Տեսականի, որ կարող է աճել և զարգանալ պահանջմունքների փոփոխությանը համապատասխան։ Նոր բանաձևերի ստեղծման ժամանակ մենք պետք է ապահովենք, որ յուրաքանչյուր բաղադրիչ և ապրանք համապատասխանի մեր խիստ չափորոշիչներին։ Անվտանգության մասին գիտության զարգացման համար մենք շոշափելի միջոցներ ենք ներդնում հետազոտություններում և նոր տեխնոլոգիաների մշակման մեջ։   

 

716009-mary-kay-r-and-d-experts-image-61Դեյվիդ Գան — Mary Kay-ի մաշկի հետազոտությունների և տեխնոլոգիաների հարցերով առաջատար գիտաշխատող

Հետևել նորարարություններին տանող ոգեշնչմանը  

 

«Ոգեշնչումը կարող է գալ որտեղից պատահի։ Մեր լաբորատորիայի նորարարական տեխնոլոգիաներ ստեղծող գիտնականներն ուղղակի մտել են ֆիտոբար և տեսել լրիվ նոր, բուսական էքստրակտ։ Հազարավոր բաղադրիչների և մաշկի վրա դրանց ազդեցության մանրակրկիտ լաբորատոր ուսումնասիրությունների շնորհիվ մենք հորինում ենք ֆանտաստիկ, արտոնագրված կոմպոնենտներ, որոնք լավ ազդեցություն են թողնում մաշկին։ Մենք գիտենք՝ ինչպես օգտագործել ոգեշնչումը, որպեսզի տեղափոխվենք նորարարական հարթակ»։

 

716009-mary-kay-r-and-d-experts-image-71Շոնա Բերքես-Հենդերսոն — Mary Kay-ի կլինիկական հետազոտությունների հարցերով ավագ գիտաշխատող

Կյանքի համար շոշափելի օգուտի հասնելը

 

«Մեր ապրանքների բաղադրության մեջ ֆանտաստիկ բաղադրիչներ կան, բայց մենք նաև կլինիկական փորձարկումներ ենք անում մաշկի վրա դրանց առավելությունները փորձարկելու համար։ Բացի այդ, մենք օգտագործում ենք թեստավորման նորագույն տեխնոլոգիա, որն օգնում է ապահովել ճշգրիտ և համապատասխան արդյունքներ։ Աշխատանքը, որը մենք ենք անում, շոշափելի է, քանի որ մենք կարող ենք տեսնել մաշկի վիճակի բարելավում։ Դա կիրք է ավելացնում իմ աշխատանքին։ Ես մասն եմ կնոջը ժպտալ օգնող ինչ-որ բանի, երբ նա տեսնում իր համար կարևոր օգուտը»։

 

716009-mary-kay-r-and-d-experts-image-81Ալֆոնս Դանգ —Mary Kay-ի ապրանքների անվտանգության հարցերով մենեջեր

Անվտանգության բարձր չափանիշների ապահովում

 

«Յուրաքանչյուր մարդու մաշկ տարբեր է արձագանքում։ Այդ իսկ պատճառով մենք մշտապես ներդրումներ ենք անում բազմաթիվ փորձարկումներ անցկացնելու համար, նկատի ենք ունենում մաշկի տեսանկների լայն շրջանակ, որպեսզի երաշխավորենք յուրքանչյուր բաղադրիչի և կազմության անվտանգությունը։ Ապրանքների բարձր որակի և անվտանգության չափանիշներին համապատասխանելու համար մենք համագործակցում ենք առաջատար մաշկաբանների և ակնաբույժերի, անկախ լաբորատորիաների և փորձարարական կենտրոնների հետ»։