Թոփ մենեջերների

կենսագրությունները

 

 

 

Դեյվիդ Հոլլ, Mary Kay®-ի տնօրենն ու գլխավոր ղեկավարը


767309-esuite-press-section-executive-bios-david-hollՈրպես Mary Kay-ի նախագահ և գլխավոր ղեկավար՝ Դեյվիդ Հոլլը պատասխանատու է ընկերությունում կայացվող ընթացիկ որոշումների համար: Դեյվիդը միացել է Mary Kay-ին 1993-ին, իսկ 1996-ին դարձել է ընկերության ֆինանսական հարցերով գլխավոր ղեկավարը: 2001-ին ստացել է նախագահի և օպերացիոն հարցերով գլխավոր ղեկավարի պաշտոնը: 2006 թվականին Դեյվիդը նշանակվել է Mary Kay-ի գլխավոր ղեկավարը: Մինչև Mary Kay գալը, նա նյույորքյան City Bank-ի փոխնախագահն էր: Մինչ այդ Հյուսթոնում աշխատել է Union Texas Petroleum-ում որպես վերլուծաբան:

 

Նրա ղեկավարմամբ Mary Kay-ը դուրս է եկել 14 նոր շուկա և հաջողությամբ աշխատում է աշխարհի ավելի քան 35 շուկայում: Ընկերությունն էական առաջընթաց է գրանցել ստրատեգիական նախաձեռությունների իրականացման հարցում, որը ներառում է համաշխարհային ռեբրենդինգ և հիմնական գործընթացների և համակարգերի համաշխարհային ստանդարտացում: Նախագահի և գլխավոր ղեկավարի պաշտոնում պաշտոնավարելու ժամանակ Mary Kay-ի համաշխարհային եկամուտը մեծացել է ավելի քան 2 անգամ, ամբողջ աշխարհով տարբեր շուկաներ պարբերաբար վաճառքի ռեկորդներ են գրանցել:

 

Դեյվիդը ֆինանսների ոլորտում բակալավրի կոչում է ստացել Քլեմսոնի համալսարանում, իսկ այժմ համալսարանական նախագահական խորհրդատվական խորհրդի անդամ է: Մագիստրոսի աստիճան է ստացել Հարավային Կառոլինայի համալսարանում բիզնեսի կառավաում ոլորտում, գերազանցությամբ ավարտել է MBA-ի ծրագիրը, իսկ 2008 թվականին որպես Դարլա Մուրի Բիզնես դպրոցի ականավոր շրջանավարտ արժանացել է պարգևի:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Ոչինչ չի լինի, քանի դեռ ինչ-որ մեկն ինչ-որ բան չի վաճառել»:

 

 

Շերիլ Ադկինս-Գրին, Mary Kay-ի մարքեթինգի հարցերով գլխավոր ղեկավար


767309-esuite-press-section-executive-bios-sheryl-adkins-greenՇերիլ Ադկինս-Գրինը Mary Kay ընկերության մարքեթինգի հարցերով գլխավոր ղեկավարն է: Շերիլը զբաղվում է Mary Kay-ի համաշխարհային մարքեթինգային ռազմավարությամբ, բրենդի դիրքորոշմամբ, նոր ապրանքների մշակմամբ, գովազդով, թվային մարքեթինգով, սոցիալական ցանցերով, ապրանքի ուսուցմամբ և հաճախորդների վերլուծության ծրագրերով, որոնք ավելի քան 3 միլիոն գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուներին ապահովում են երկարաժամկետ աճով և աջակցությամբ: Որպես մարքեթինգի հարցերով գլխավո ղեկավար Շերիլի նպատակն է ամրացնել Mary Kay®-ի դիրքերը որպես գեղեցկության հանրահայտ բրենդ ամբողջ աշխարհում:

 

Շերիլը միացել է Mary Kay-ին 2009 թվականի հունվարին որպես բրենդի համաշխարհային զարգացման հարցերով փոխնախագահ, իսկ 2011-ի հուլիսին նշանակվել է մարքեթինգի հարցերով գլխավոր ղեկավար և ընկերության բարձրագույն ղեկավարության անդամ: Շերիլը կարևոր դերակատարություն է ունեցել ռազմավարության մշակման և իրականացման հարցում, որի շրջանակներում մշտապես ստեղծվում են մաշկի խնամքի համար նորարարական միջոցներ, դեկորատիվ կոսմետիկա և օծանելիք, որոնք էլ իրենց հերթին ամբողջ աշխարհում ամրացնում են Mary Kay-ի մրցակցային դիրքերը: 

 

Շերիլը նաև ղեկավարում է թվային մարքեթինգի և սոցիալական ցանցերի գործիքների մշակումը, որոնք հնարավորություն են տալիս գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուներին ցանկացած վայրում և ցանկացած պահի հաջողությամբ վաճառել Mary Kay-ի միջոցները: Մարդկանց սեփական ներուժը լիովին բացահայտել օգնելու համար Շերիլը պարբերաբար գրառումներ է անում "Գեղեցկությունը նշանակություն ունի" բլոգում: Շերիլն ակտիվորեն մասնակցում է շահույթ չհետապնդող տարատեսակ նախաձեռնությունների:

 

Նա բակալավրի աստիճան է ստացել Վինսկոնսինի համալսարանում մանրածախ վաճառքի ոլորտում, իսկ մագիստրոսի կոչում է ստացել Հարվարդի բիզնես դպրոցի բիզնես կառավարում ոլորտում:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Պատկերացրեք, որ յուրաքանչյուր մարդ, ում հետհանդիպում եք  ունի «Թույլ տվեք զգալ իմ կարևորությունը» ցուցանակը»:

 

 

Կ.Կ Չուա, Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ


767309-esuite-press-section-executive-bios-kk-chuaԿ.Կ. Չուան Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահն է, պատասխանատու է ընկերության բոլոր ոլորտների գործունեության համար, որոնք ուղղակիորեն աջակցում են Mary Kay-ի ասիական մասնաճյուղերն ու անկախ խորհրդատուներին տվյալ տարածաշրջանների՝ Ավստրալիա, Չինաստան, Հոնկոնգ, Հնդկաստան, Կորեա, Մալայզիա, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, Թայվան, Սինգապուր:

 

Կ.Կ-ն Mary Kay-ին է միացել 1995 թվականին որպես Չինաստանում Mary Kay-ի նախագահ, իսկ 1998թ-ին նշանակվել է Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ: Կ.Կ.-ն կարևոր դերակատարություն է ունեցել Չինաստանում Mary Kay-ի աճի հիմքի ձևավորման գործում և օժանդակել է 2008-ին Mary Kay-ի ամենամեծ միջազգային տարածաշրջան դարձած Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացմանը:

 

Մինչև Mary Kay գալը, Կ.Կ-ն ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ասիական մեդիա և կինոընկերություններում, որոն զգաղվել են հոլիվուդյան ստուդիաների համար արտադրությամբ, ունեցել է Ասիայում և Եվրոպայում աշխատանքի մեծ փորձ: Նա օժանդակել է Paramount, Universal և MGM-ի բացմանը Կորեայում, Ինդոնեզիայում և Չինաստանում:

 

Կ.Կ.-ն ավարտել է Սինգապուրի Պոլիտեխնիկական ինստիտուտը բիզնես մասնագիտացմամբ, ճանաչվել է ամենաականավոր շրջանավարտն իր ավարտական հոսքում: Քորնելի համալսարանում հաճախել է ղեկավար կադրերի պատրաստման ծրագրին: Սիդնեյում ապրելու տարիներին եղել է Ավստրալիայի Ամերիկյան առևտրի ղեկավարման պալատի անդամ:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Դուք կարող եք հասնել այն ամենին, ինչ կարող է պատկերացնել ձեր խելքը և ինչին կարող է հավատալ ձեր սիրտը»: 

 

 

Թարա Յուստաս-Օվչիննիկովա, Mary Kay® ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ


767309-esuite-press-section-executive-bios-tara-eustaceԹարա Յուստաս-Օվչիննիկովան Mary Kay ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահն է, պատասխանատու է եվրոպական 19 տարածաշրջանի՝ Հայաստանի, Բելառուսի, Չեխիայի, Էստոնիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի գործունեության համար:

 

1993-ին Mary Kay գալով՝ Թարան դարձել է Mary Kay Ռուսաստանի ստարտափ թիմի կարևոր անդամ և էական դերակատարություն է ունեցել Ռուսաստանում Mary Kay-ի ռազմավարության զարգացման գործում: Այժմ Mary Kay Ռուաստանը համարվում է ընկերության 5 ամենամեծ շուկաներից մեկը: Թարան ղեկավարել է նաև Mary Kay  Ուկրաինա ստարտափ թիմը, Mary Kay Ղազախստանը և Mary Kay Լեհաստանը: Բոլոր այս մասնաճյուղերը ցուցաբերել են մեծ հաջողություններ:

 

Թարան ոչ միայն բացել է նոր մասնաճյուղեր, այլ նաև իր վրա վերցրել դրանք ղեկավարելու գործառույթը, օրինակ՝ Չեխիայի Հանրապետության և Սլովակիայինը: 2002 թվականից Թարան նշանակվել է Եվրոպական տարածաշրջանի նախագահ՝  հանձն առնելով հավելյալ երկրների ղեկավարումն ու նոր շուկաների բացումը: Թարայի ղեկավարմամբ եվրոպական տարածաշրջանում Mary Kay-ը դարձել է կոսմետիկայի առաջատար և ուղիղ վաճառքներ ունեցող ամենահարգելի ընկերություններից մեկը:

 

Թարան բակալավրի աստիճան է ստացել Վիրջինիայի համալսարանում ռուս բանասիրության, մշակույթի և միջազգային հարաբերությունների ոլորտում: Նա ապրում է Մոսկվայում ամուսնու՝ Դիմիտրիի, տղայի՝ Ալեքսանդրի և աղջկա՝ Սոֆիայի հետ:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Mary Kay-ը յուրահատուկ աշխարհ է, որտեղ կան վրձիններ, ներկեր և քաթան:  Դրանց միջոցներով դուք կարող եք ձեր կյանքի կտավը նկարել այնպիսին, ինչպիսին տեսել եք ձեր երազանքներում: Դուք եք ընտրում ձեր սեփական գույները, ստեղծում եք ձեր սեփական կերպարը: Սա աշխարհ է, որտեղ դուք կարող եք հասնել ավելիին, մտածել լայնամասշտաբ, դառնալ ավելի հայտնի և ապրել ավելի կարևոր կյանքով, քան Երկրի վրա ցանկացած այլ տեղում»:

 

 

Դեբորա Գիբբինս, օպերացիոն հարցերով գլխավոր ղեկավար


767309-esuite-press-section-executive-bios-deborah-gibbinsՕպերացիոն հարցրով գլխավոր ղեկավարի պաշտոնում Դեբորա Գիբբինսը պատասխանատու է համաշխարհային մատակարարումների շղթայի և ընկերությունում հետազոտությունների, մշակումների անցկացման համար: Բացի այդ, նա վերահսկում է Mary Kay-ի ֆինանսների, հանրային կապերի և ռազմավարական պլանավորման բաժինները:

 

Դեբորան Mary Kay է եկել 2013 թվականից՝ որպես ֆինանսական հարցերով գլխավոր ղեկավար, իսկ 2018 թվականից նշանակվել է օպերացիոն հարցերով գլխավոր ղեկավար: Մինչև գեղեցկության բրենդի թիմին միանալը Դեբորան 17 տարի աշխատել է PepsiCo-ի Frito Lay Հյուսիսային Ամերիկայի ստորաբաժանումում, որտեղ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ֆինանսների ոլորտում, այդ թվում՝ եղել է ավագ փոխնախագահ եկամուտների ղեկավարման հարցով: Մինչև PepsiCo-ն նա 10 տարի աշխատել է Arthur Anderson LLP ընկերությունում որպես աուդիտի և խորհրդատվական հարցերով ավագ մենեջեր:

 

Դեբորան սերտիֆիկացված աուդիտր է, բակալավրի աստիճան է ստացել Հարավային մեթոդաբանական համալսարանի բիզնես կառավարում ոլորտում: 2014-ին Քոքսի Բիզնես դպրոցը նրան հանձնել է «Վաստակավոր շրջանավարտ» կոչումը: Նա Քոքսի դպրոցի գործադիր խորհրդի անդամ է: Դեբորան նաև կամավորական հանրության ակտիվ մասնակից է:  Bush Brothers& Company ընկերության տնօրենների խորհրդի անդամ է: Տարբեր հասարակական կազմակերպությունների անդամ է՝ ներառյալ Դալլասի Ասամբլեան և կորպորատիվ տնօրենների ազգային ասոցացիան:

Դեբորան և նրա ամուսին Ռոբն ապրում են Դալլասում իրենց 2 տղայի հետ:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Երբեք մի թաքնվիր պրագմատիզմի և գոռոզության հետևում»:

 

 

Դոկտոր Լյուսի Գիլդեա, գիտական հետազոտությունների հարցերով գլխավոր ղեկավար


767309-esuite-press-section-executive-bios-dr-lucy-gildeaԴոկտոր Լյուսի Գիլդեան Mary Kay-ի ավագ փոխնախագահն ու գիտական հետազոտությունների հարցերով գլխավոր ղեկավարն է, ղեկավարում է մաշկի խնամքի ոլորտում առաջավոր հետազոտությունները: 2017 թվականին միանալով Mary Kay-ին՝ կարողացել է ուղիղ վաճառքների և մաշկի խնամքի կոսմետիկ ինդուստրայի ոլորտում ամրապնդել Mary Kay-ի դիրքը որպես նորարարական որոշումների մշակողի:

 

Mary Kay-ի համաշխարհային պորտֆոլիոյում առկա է ավելի քան 1500 պատենտ արտադրանքի, տեխնոլոգիաների և փաթեթավորման նյութերի համար: Դոկտոր Գիլդեան ղեկավարում է համաշխարհային հետազոտությունների և մշակումների բաժինը՝ ստեղծելով անհրաժեշտը ենթակառուցվածքի նորարարության համար: Mary Kay-ի մարքեթինգային հարցերով գլխավոր ղեկավարի հետ համագործակցությամբ նա մշակում և իրականացնում է բրենդի համաշխարհային ապրանքային ռազմավարությունը:

 

Մինչև Mary Kay գալը դոկտոր Գիլդեան 15 տարի աշխատել է Procter&Gamble ընկերությունում՝ զբաղվելով գեղեցկության ինդուստրիայի տեխնոլոգիաներով և մաշկի խնամքի և գեղեցկության արտադրանքի մշակմամբ: Նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ կառավարելով համաշխարհային թիմեր, որոնք աշխատել են նորարարական տեխնոլոգիաների հետազոտության և  մշակման, մաշկի ուսումնասիրման գիտության և արտադրանքի մշակման ոլորտներում:  Դոկտոր Գիլդեան որոշ ժամանակ ապրել է Սինգապուրում, բարելավել է իր գիտելիքները միջազգային շուկայի վերաբերյալ:

 

Դոկտոր Գիլդեան ավարտել է Կենտուկիի Ջորջթաունի քոլեջը՝ ստանալով կենսաբանության ոլորտում բակալավրի աստիճան: Կրթությունը շարունակել է Սինսինաթիի համալսարանի բժշկական քոլեջում, որտեղ բջջային և մոլեկուլյար կենսաբանության, իմունոլոգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում ստացել է դոկտորի աստիճան: Նրա հետազոտությունները կենտրոնացված էին բջջային և գենային մեթոդներով մաշկի զգայունության ցուցադրմանը՝ կենդանիների վրա թեստավորման այլընտրանքային մեթոդների մշակմամբ:

 

Դոկտոր Գիլդեան ապրում է Դալասում ամուսնու՝ Ջերիի և 4 երեխաների՝ Ջեքի, Շոնի, Լուի և Թայի հետ:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Հաջողության հասնել հնարավոր է միայն խոչընդոտներ հաղթահարելով: Հակառակ դեպքում սպասվում է ձախողում»:

 

 

Չոն Հարփեր, ավագ փոխնախագահ, արտադրական հարցերով գլխավոր ղեկավար


767309-esuite-press-section-executive-bios-chaun-harperԱվագ փոխնախագահ, արտադրական հարցերով գլխավոր ղեկավար Չոն Հարփերը վերահսկում է համաշխարհային արտադրությունը, համաշխարհային մատակարարումների պլանավորումը, ինչպես նաև  արտադրական ռեսուրսները և համաշխարհային բեռնաբոխադրումը։ Չոնը ղեկավարում է ընկերության արտադրական գործընթացները, համագործակցում է Mary Kay-ի տարածաշրջանային թիմերի հետ, որպեսզի Mary Kay-ի բոլոր հաճախորդները ստանան արտադրանքը երբ ուզում են, ինչպես ուզում են և որտեղ ուզում են։

Չոնի թիմն աշխատում է աշխարհի մոտ 40 երկրում և պատասխանատու է մատակարարման արդյունավետ, ճկուն և տեխնոլոգիապես առաջադեմ շղթայի համար։ Չոնը Mary Kay-ին միացել է 2014 թվականին՝ որպես արտադրական հարցերով տնօրեն։ Իր աշխատանքի ընթացքում նա կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ում՝ ձևավորելով Mary Kay-ի արտադրանքի շարունակական բարելավման մշակույթ։ Այն իր հերթին բերել է արտադրության էական բարձրացման և աշխատակիցների հնարավորությունների զարգացման՝ ապահովելով նրանց տեխնիկական հմտությունների և կարիերայի աճը։

Մինչև Mary Kay  գալը Չոնը 17 տարի աշխատել է L’Oréal ընկերության գրասենյակում օպերացիոն, լոգիստիկայի և որակի ոլորտներում։

 

Չոնը բակալավրի աստիճան է ստացել Արկանզասի տեխնիկական համալսարանում քիմիայի ոլորտում։ Շարունակել է կրթությունը Սենթ-Լյուիսի Վեբսթերի համալսարանում՝ ստանալով բիզնես կառավարման և կառավարման և առաջնորդության մասգիստրոսի աստիճաններ։

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Մարդկանց ղեկավարել պետք է հարգանքով։ Սա նշանակում է աշխատակիցներին և հաճախորդներին վերաբերվել ազնվորեն և բարեխղճորեն»։

 

 

Քրեգ Ջոդի, տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով գլխավոր ղեկավար


767309-esuite-press-section-executive-bios-kregg-jodieՔրեգ Ջոդին զբաղեցնում է տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով գլխավոր ղեկավարի պաշտոնը, պատասխանատու է Mary Kay-ի բոլոր բաժինների հեռահաղորդակցության, գոյություն ունեցող ցանցի մշտադիտարկման և կառավարման, նոր համակարգերի ներդրման, ինչպես նաև տեխնոլոգիայի ոլորտում ռազմավարական զարգացման համար։

 

Քրեգը Mary Kay-ում ձևավորում և իրականացնում է տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը, որը թույլ է տալիս սպասարկել հաճախորդների և մեծացնել գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուների քանակը։ Նա ուղղակիորեն մասնակցել է Mary Kay InTouch® կայքի և գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուների անձնական էջերի ստեղծմանը։ Այս երկու նախագծերը մեծ ազդեցություն են ունեցել խորհրդատուների բիզնեսի վրա։ Քրեգը նաև ղեկավարում է տեղեկատվական համակարգերի և գործընթացների մշակումն ու ներդրումը, ինչը բարելավում է ավելի քան 35 երկրում վաճառքի համակարգը։

 

Քրեգը միացել է Mary Kay ընկերությանը 1993 թվականին՝ որպես ավտամատացված վաճառքի մենեջեր։ Դրանից հետո նա զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ, մինչև 1997 թվականին չնշանակվեց տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով գլխավոր ղեկավար։ 1998թ-ից նա ընկերության թոփ կառավարման մեջ է, պատասխանատու է համաշխարհային բիզնես-ռազմավարության համար։

 

Մինչև Mary Kay-ում աշխատանքը նա եղել է Accenture ընկերության աշխատակիցը։ Նրա մասնագիտական փորձը օգտագործել են CompUSA, Sears Logistics Services, Hertz Corporation, Department of Veteran Affairs, Manville Sales Corporation, Federal Aviation Administration և American Federal Bank-ը։ Քրեգը Տեխասի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան՝ էլեկտրատեխնիկա և բիզնես երթուղի ոլորտում։

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Ես սիրում եմ Mary Kay-ը նրա համար, որ ամբողջ աշխարհում ստեղծում է մեծ հնարավորություններ»։ 

 

 

Նաթան Մուռ, Հյուսիսամերիկյան տարածաշրջանի նախագահ


767309-esuite-press-section-executive-bios-nathan-mooreՆաթան Մուռը Հյուսիսամերիկյան տարածաշրջանի նախագահն է։ Նա Mary Kay-ի թիմին միացել է 1995 թվականին՝ որպես իրավաբան և ընկերության իրավաբանական բաժնում զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 1998-ին Նաթանը դարձել է մշակույթի հարցերով հանձնաժողովի ստեղծողներից մեկը։ Հանձնաժողովը պատասխանատու է Մերի Քեյ Աշի արժեքների և մշակույթի պահպանման համար։ Նաթանը մեծ խանդավառությամբ է վերաբերում ընկերության հնարավորություններին և ուղիղ վաճառքներին, այդ իսկ պատճառով նա դարձել է Ուղիղ վաճառքների հանձնաժողովի և Ուղիղ վաճառքների ասոցացիայի նախագահը։

 

Texas A&M համալսարանում ստացել է բակալավրի աստիճան՝ բիզնես կառավարում ոլորտում, ինչպես նաև  իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել Տեխասի Սուրբ Մարիայի համալսարանում։

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Մարդիկ ընկերության գլխավոր արժեթղթերն են, և կարևոր չէ, թե ինչ է արտադրում այդ ընկերությունը։ Ընկերությունը լավն է այնքան, որքան լավ մարդիկ են այնտեղ աշխատում»։

Մեջբերումը «Մերի Քեյ. Կինը կարող է ամեն ինչ», 1997

 

Մելինդա Ֆոստեր Սելլերս, անձնակազմի հետ հարցերով գլխավոր ղեկավար


767309-esuite-press-section-executive-bios-melinda-foster-sellersՄելինդան զբաղեցնում է անձնակազմի հետ հարցերով գլխավոր ղեկավարի պաշտոնը, պատասխանատու է այն բոլոր հարցերի համար, որոնք կապված են ամբողջ աշխարհում անձնակազմի, մարքեթինգի, օֆիս-մենեջմենթի և անվտանգության հետ։ 2006 թվականից մտնում է ընկերության թոփ-կառավարման մեջ։

 

Մելինդան մասնակցել է ընկերության օպերացիոն աջակցության համաշխարհային փոփոխությանը։ Նա զբաղվել է համաշխարհային համակարգերի և գործընթացների ներդրմամբ, որոնք ամբողջ աշխարհում բիզնեսին ավելի արդյունավետ, հետևողական և ռազմավարական աջակցություն են ցուցաբերում։ Այս ծրագրերի նպատակն է միավորել ընկերության առաքելությունն իրականացնել ձգտող աշխատակիցներին և օգնել գեղեցկության հարցերով անկախ խորհրդատուներին և սպառողներին գիտակցել, որ «իրենք սիրում են Mary Kay-ը»։

 

Մելինդան ընկերություն է եկել 1993-ին։ Այս ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել անձնակազմի հետ հարցերով բաժնում։ Մելինդան նույնպես մշակույթի հարցերով հանձնաժողովի հիմնադրման պահից դրա անդամ է եղել։ Կորպորատիվ մշակույթի աջակցման համար գոյություն ունի նաև մենթորության համաշխարհային ծրագիր, որն աջակցում է ընկերության աշխատակիցների կարիերայի աճին։

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Ձեր վերաբերմունքը որոշում է ձեր դիրքորոշումը։ Ճշմարտությունն այն է, որ եթե դու մտածում ես, որ կարող ես, ուրեմն դու կարող ես։ Իսկ եթե դու մտածում ես, որ չես կարող, ուրեմն՝ ճիշտ ես»։

 

 

Ջուլիա Սայմոն, գլխավոր իրավաբանական խորհրդատու և կորպորատիվ քարտուղար


767309-esuite-press-section-executive-bios-julia-simonՋուլիա Սայմոնը Mary Kay ընկերության գլխավոր իրավաբանական խորհրդատուն և կորպորատիվ քարտուղարն է։ Նա պատասխանատու է այն բոլոր հարցերի համար, որոնք կապված են իրավունքի, ռիսկերի կառավարման, կորպորոտիվ հաղորդակցության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներին։ Բացի այդ, նա անվտանգության և գաղտնիության հարցերով գլխավոր ղեկավարն է։ Նրա աշխատակիցները պաշտպանում են ընկերության համբավն ու գործունեությունն ավելի քան 35 երկրում։

 

Ջուլիան միացել է Mary Kay-ի իրավաբանական բաժնին 2000 թվականին և այդ ժամանակվանից մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցրել։ Նա պաշտպանում է ընկերությունը դատական վարույթների դեպքում, ինչպես նաև օգնել է ստեղծել Mary Kay-ի տվյալների գաղտնիության ծրագիր։ Բացի այդ, նա Mary Kay-ի մի շարք աշխատակիցների համար ղեկավար է և ձգտում է նրանց տաղանդը զարգացնել։ Ջուլիան մեծապես հպարտանում է, որ երբ առաջին անգամ 1995-96թթ. եկել է ընկերություն հնարավորություն է ունեցել Մերի Քեյ Աշի հետ անձնապես հանդիպելու և շփվելու համար։

Նա ոգեշնչվում է մարդկանց Մերի Քեյ Աշի ժառանգությանը հաղորդակցվելու հնարավորություն տալով և ընկերության՝ «Կանանց կյանքը բարելավելու» առաքելության իրականացմամբ։ Ջուլիան Texas A&M համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, իսկ Տեխասի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ իրավաբանի դիպլոմ։

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Սովերեք գնահատել ձեր հաջողությունները, որոնց դուք հասել եք կյանքում»։

 

 

Խոսե Սմեկե, Լատինաամերիկյան տարածաշրջանի նախագահ


767309-esuite-press-section-executive-bios-jose-pepe-smekeԽոսե (Պեպե) Սմեկեն զբաղեցնում է Լատինաամերիկյան տարածաշրջանի նախագահի պաշտոնը: Պեպեն միացել է ընկերությանը 1994 թվականի մարտին՝ որպես խորհրդատուների զարգացման հարցերով մենեջեր: 1997թ. հունվարից դարձել է խորհրդատուների զարգացման հարցերով բաժնի ղեկավար, իսկ շուտով խորհրդատուների զարգացման հարցերով տնօրեն և գլխավոր տնօրեն: 1999 թվականի հուլիսին Պեպեի պաշտոնը բարձրացրին մինչև Մեքսիկական բաժնի նախագահի պաշտոնի: 2000թ. դեկտեմբերին նա դարձավ Մեքսիկական և Լատինաամերիկյան տարածաշրջանների նախագահ: Այս պաշտոնում նա ղեկավարում է ամբողջ Լատինաամերիկյան տարածաշրջանը՝ ներառյալ Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան և Ուրուգվայը:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Դուք չեք կարող սովորեցնել այն, ինչ չգիտեք և չեք կարող այնտեղ առաջնորդ  լինել, որտեղ չկաք»:

 

 

Ռիչարդ Ռ. Ռոջերս, տնօրենների խորհրդի գործադիր նախագահ


767309-esuite-press-section-executive-bios-richard-r-rogersՌիչարդ Ռոջերսը զբաղեցնում է Mary Kay ընկերության տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը: 1963 թվականին նա իր մոր՝ Մերի Քեյ Աշի հետ եղել է Mary Kay ընկերության համահիմնադիրը: Մինչև 1965 թվականը նա եղել է ընկերության գլխավոր տնօրենը, իսկ հետո՝ փոխնախագահը: 1968 թվականին Ռիչարդին ընտրեցին Mary Kay-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, իսկ 1987-ի նոյեմբերին նա դարձավ տնօրենների խորհրդի նախագահը: 2001 նա զբաղեցնում էր 2 պաշտոն՝ գլխավոր գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները, իսկ 2006 թվականին դարձավ տնօրենների խորհրդի գործադիր նախագահ:

 

Ռիչարդը դրսևորեց իրեն որպես նորարարական մարքեթոլոգի և ֆինանսիստի: 1968 թվականին նա ստացել է Մարքեթոլոգների ամերիկյան ասոցացիայի Տեխասի ակումբի «Տարվա մարքեթոլոգ» պարգևը և դարձել այդ նոմինացիայի ամենաերիտասարդ հաղթողը: 1976-ին Ռիչարդը Mary Kay ընկերությունը դուրս բերեց նյույորքյան հիմնադրամային բիրժա, իսկ 1985 թվականին հետ գնեց ընկերության արժեթղթերը՝ նորից այն դարձնելով մասնավոր, ընտանեկան բիզնես:

 

Ռիչարդը ծառայել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում և ավարտել Հյուսիսային Տեխասի համալսարանը:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Մարդիկ կաջակցեն այն, ինչ նրանք կօգնեն ստեղծել»:

 

 

Ռայան Ռոջերս, տնօրենների խորհրդի անդամ և ներդրումների հարցերով գլխավոր ղեկավար


767309-esuite-press-section-executive-bios-ryan-rogersՌայան Ռոջերսը միացել է Mary Kay-ին 2000 թվականի հունվարին՝ որպես ֆինանսական վերլուծաբան: 2001-ի դեկտեմբերին նրան նշանակել են նախագծերի ղեկավար, իսկ 2005-ին նա դարձավ ռազմավարական նախաձեռնությունների տնօրեն: 2007 թվականի մայիսին Ռայանը նշանակվել է ռազմավարական նախաձեռնությունների հարցերով փոխնախագահի պաշտոնում, իսկ 2013-ի հունիսին դարձել է ներդրումների հարցերով գլխավոր ղեկավար: Մինչև Mary Kay գալը նա աշխատել է PricewaterhouseCoopers LLP ընկերության Դալլասի մասնաճյուղում:

 

Ներկայիս պաշտոնում նա պատասխանատու է ռազմավարության մշակման, ֆինանսական վերլուծության և Mary Kay-ի տարբեր բաժիններում և միջազգային մասնաճյուղերում էական ներդրումների համար ռեսուրսների բաշխման վերաբերյալ որոշումների կայացման համար: Նա տնօրենների խորհրդի անդամ է: 2001-ից Ռայանը նաև զբաղեցնում է Մերի Քեյ Աշի բարեգործական հիմնադրամի փոխնախագահի պաշտոնը: Հիմնադրամը ստեղծվել է նրա տատիկի՝ Մերի Քեյ Աշի կողմից 1996 թվականին կանանց մոտ քաղցկեղի հետազոտությունները ֆինանսավորելու համար: 2000 թվականին հիմնադրամի առաքելությունն ընդարձակվել է՝ ներառելով ընտանեկան բռնությունը: Ամեն տարի հիմնադրամը միլոնավոր դոլարների գրանտ է հատկացնում:

 

Ռայանը 1998թ. գերազանցությամբ ավարտել է Հարավային մեթոդաբանական համալսարանը՝ ստանալով  ֆինանսների հարցերով բիզնես կառավարման բակալավրի աստիճան, ինչպես նաև դարձել է Քոքսի բիզնես դպրոցի իր ավարտական հոսքի լավագույն ուսանող՝ ուսումնառության ընթացքում հավաքելով ամենաշատ քանակությամբ բալեր:  2002 թվականի օգոստոսին Ռայանը ստացել է սերտիֆիկացված ֆինանսական վերլուծաբանի դիպլոմ CFA ինստիտուտում:

 

Ռայանն իր կնոջ՝ Մալեյաի և աղջկա՝ Էվերլիի հետ ապրում է Դալլասում:

 

Սիրելի մեջբերումը Մերի Քեյից. «Դու դա կարող ես»: