Համաձայնեք, որ ժամանակակից աղջկա ապրելակերպը ոչ միշտ է նպաստում դեմքի մաշկի կատարյալ տեսքին՝ սթրեսներ, քնի պակաս, ուլտրամանուշակագույն ճառագայթում և աղտոտված շրջակա միջավայր: Մաշկը ազդանշան հաղորդող առաջին օրգանն է, որ ժամանակն է կանգ առնել և ուշադրություն դարձնել ինքդ քեզ, թուլանալ, մնալ հանգստության մեջ, վերականգնել ուժերը:

Մաշկի վիճակի վրա ազդող արտաքին գործոններն են․

• Ուլտրամանուշակագույն ճառագայթումը առաջ է բերում չորություն, կնճիռների և պիգմենտային հետքերի առաջացում,

• Ապրելակերպը (սթրես, քնի պակաս, ոչ ճիշտ սննդակարգ, վնասակար սովորություններ) բերում են մաշկի տոնուսի նվազեցմանը,

• Շրջակա միջավայրի աղտոտվածությունը (ազատ ռադիկալներ) նույնպես ազդում են կնճիռների առաջացման վրա:

Դրանց ներգործության հետևանքներն են․

• Մաշկի «հոգնածություն» և միմիկայի կնճիռներ

• Մաշկի տոնուսի կորուստ և դեմքի օվալի դեֆորմացիա

• Անհարթ երանգ և պիգմենտացիա

• Արտահայտված (լայնացած) ծակոտիներ:

Լուծում Mary Kay®-ի կողմից

 «Վերականգնում և սնուցում» ծրագիրը օգնում է  լուծել վնասակար արտաքին գործոնների ազդեցության հետևանքները՝

Օգտագործման արդյունքում՝

• մաշկը ավելի ձիգ և առաձգական է,

• դեմքի ուրվագիծը ավելի հստակ է,

• մաշկի երանգը ավելի հարթ է,

• ծակոտիները պակաս նկատելի են:

Մաշկի խնամքի համակարգը կատարում է մաշկի առողջ և գրավիչ արտաքին տեսքը տարբեր տարիքում պահպանելու համար անհրաժեշտ բոլոր հիմնական բյուտի-սահմանված պրոցեդուրաները: Բայց այն չի բավարարում մաշկի բոլոր ընթացիկ կարիքները, անհրաժեշտ է ավելացնել խնամքին ավելի ազդեցիկ միջոց, որը հատուկ ստեղծված է այդ խնդրի լուծման համար: Այդպիսի միջոց է շիճուկը:

Շիճուկի արդյունավետությունը կապված է ավելի բարձր՝ քսուքի համեմատ, ակտիվ բաղադրիչների խտության հետ, ինչպես նաև մաշկի մեջ բաղադրիչների մատակարարման հատուկ համակարգերի կիրառման հետ:  Այն «շտապ հասցեական օգնություն» է մաշկի խնամքի այս կամ այն խնդրի առավել արագ լուծման համար: Եվ դրանցից յուրաքանչյուրի լուծման համար գոյություն ունի հատուկ շիճուկ:

Լայֆհաք

Մաշկի հակատարիքային խնամքը առավելագույնս արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել այն կոսմետիկ մերսումով: Դեմքի մերսումը նպատասում է՝

• լարվածության թուլացմանը և մաշկի հարթմանը

• նյութափոխանակության և վերականգնողական գործընթացների արագացմանը

• այտուցվածության պակասեցմանը:

Մերսման կատարումը շիճուկով թույլ կտա դրա ակտիվ բաղադրիչներին ավելի խորը թափանցել մաշկի մեջ:

Մաշկի առաձգականության և էլաստիկության ուժեղացում

Դեմքի ուրվագծի «Ձգում» և մաշկի խտության ավելացում